Եղեռնի կենդանի վկա Սիմա Անտոնյանը դարձավ 106 տարեկան
Հայոց ցեղասպանությունը տեսած կենդանի վկաներ դեռ կան։ Մուսալեռցի Սիմա Անտոնյանը, որը սեփական աչքերով է տեսել Օսմանյան Թուրքիայի կազմակերպած հայերի սպանդը, այսօր դարձավ 106 տարեկան։ Նա պատմում էր, թե ինչպես էին մուսալեռցի տղամարդիկ սարի վրա պաշտպանում իրենց ընտանիքները, իսկ կանայք ու երեխաները, թաքնվելով անտառներում, սնունդ մատակարարում նրանց։ Փախուստի ժամանակ նա կորցրել է մորը, որը միակ որդու կորստյան վախից մահացել է։
Մատների վրա կարելի է հաշվել Ցեղասպանության կենդանի վկաներին։ Մեր պետությանը դժվար չէր լինի նրանց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորել։ Սիմա Անտոնյանը նրանցից մեկն է, սակայն ապրում է ոչ այնքան լավ պայմաններում՝ առանց պետական աջակցության։
-Ձմեռն այստեղ ապրել չի լինում, անկողնային վիճակում գտնվող տարեց կնոջ համար՝ առավել ևս, իսկ կառավարությունը, չնայած մեր բազմաթիվ դիմումներին, չհամաձայնեց պետական միջոցների հաշվին գազաֆիկացնել բնակարանը,-նշել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի սոցաշխատող Արմինե Գյուլգյուլյանը, ով կազմակերպության միջոցով կացմակերպել էր 106-ամյա տիկնոջ ծննդյանը նվիրված փոքրիկ միջոցառումը։
Սոցաշխատողի խոսքերով՝ Սիմա Անտոնյանը գտնվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հսկողության տակ և պարբերաբար ստանում հումանիտար օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, ճաշարանի, բժշկի և բուժքրոջ ծառայություններ։
-Սակայն իսկապես անհրաժեշտ է նաև պետական աջակցություն, որովհետև 106-ամյա տատիկին խնամում է դուստրը, ով չի կարող մենակ թողնել մորն ու գնալ աշխատելու, և այստեղ արդեն ֆինանսական միջոցների սղություն է առաջանում։ Մենք ամեն կերպ փորձում ենք աջակցել, բայց դե հասարակական կազմակերպությունն այդքան էլ ի վիճակի չէ բոլոր կարիքները հոգալ,-ասել է Արմինե Գյուլգյուլյանը։
Սիմա Անտոնյան ծննդյան արարողությունը կազմակերպելու հարցում «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությանն օգնել է նաև «Շողիկ» հայկական հասարակական բարեգործական կազմակերպությունը։
-«Շողիկ» հայկական հասարակական կազմակերպությունն օգնում է աղքատներին, կարիքավորներին, անտուններին, սոցիալապես անապահովներին, բազմազավակ ընտանիքներին, պատերազմի վետերաններին։ Օգնում ենք հագուստով, սնունդով վճարում նաև անտունների մի մասի տան վարձը։ Մենք որոշել ենք խորհրդակցել մեր տնօրեն Գևորգ Մինասյանի հետ, և երևի թե ամիսը երկու անգամ հագուստով ու սնունդով կազմակերպությունը կօգնի Սիմա Անտոնյանին,-ասել է «Շողիկ» հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը։

Հեղինե Հարությունյան