Լրահոս

18.08.2019 13:30


Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս (lլուսանկար)

Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս (lլուսանկար)

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հարությունյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 34 PD 365 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72.3-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Վթարից անմիջապես հետո օպերատիվորեն ժամանել է նաև Սևանի հիվանդանոցի բուժանձնակազմը, սակայն բժիշկները ոչինչ չեն կարողացել անել: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը:

Այս խորագրի վերջին նյութերը