Մեկնաբանություն

18.08.2019 12:55


Սիլլոգիզմով միավորվածները

Սիլլոգիզմով միավորվածները

Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը սիրում է երկու անուն տալ և մինչև վերջ շահագործել այդ անունները՝ Աստծո և Վազգենի։

Աստծո ու Վազգենի անունները տալով՝ Արամը քաղաքական կոմերցիա է անում՝ ծառայելով բոլոր պատվիրատուներին։

Արամ Սարգսյանի ուղեղի չափի, հակումների ու տեսակի մասին, թերևս, ամենալավը գիտեր Վազգենը։ Այդ իսկ պատճառով էլ նրան տվել էր ցեմենտի գործարանն ու առաջարկել գլուխը բնից չհանել։

Վազգենի սպանությունն Արամի համար ճանապարհ բացեց դեպի քաղաքականություն։ Նա եղբոր դիակի վրա նախ վարչապետ դարձավ, ապա սկսեց աշխատել «թունդ հեղափոխական»։ Բայց նրա հիմնական մասնագիտությունը մնաց «աստվածավախ» և «Վազգեն Սարգսյանի եղբայր» լինելը։ Դա հնարավորություն էր տալիս սույն քիրվայիստին, այսինքն՝ «Արցախը Ադրբեջանին հանձնելու գնով Ռուսաստանից պոկվենք ու Արևմուտքին, տվյալ դեպքում՝ Թուրքիային միանանք» գաղափարի քարոզչին քողածածկել այդ մոտեցումները։

«Աստվածավախ» և «Վազգեն Սարգսյանի եղբայր» աշխատելը Արամին հնարավորություն են տվել միշտ անել իր հիմնական գործը՝ հաճախորդությունը։

Արամը միշտ ձգտել է հաճախորդաց հարեմում լինել առաջինը՝ «Վազգենի եղբայր» մասնագիտական որակավորման պատճառով, բայց քանի որ նա հարեմում մրցակիցներ ուներ, ուստի պարտվեց իր պես գեղցի, բայց ավելի շուստրի Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս հենց դարձավ «ժողովրդի» վարչապետ, անմիջապես «ֆուկ» արեց Արամին։ Բայց դատելով ամենից՝ Արամը կրկին նույն գործի վրա է։ Ձգտում է հաճախորդաց հարեմում լինել 1–ինը։ Այս անգամ՝ Նիկոլի մոտ։

Նա հիմա Նիկոլին է քծնում ու գովում՝ ձեռքի հետ «ռազմահայրենասիրական» գրառումներ կատարելով ֆեյսբուքյան իր «դաշտավայրում»։

Արամ Սարգսյանն ամեն օր ապացուցում է, որ ճիշտ են այն ձևակերպումները, ըստ որոնց՝ Աստծո անունը հաճախ տվողները փարիսեցիներ են ու «մուտիլովչիկներ», Վազգենի անունը հաճախ տվողները՝ դիակապտությամբ զբաղվողներ, իսկ քիրվայական գաղափարախոսություն քարոզող ու, միևնույն ժամանակ, Արցախի հողերի համար կոկորդիլոսի «հայրենասիրական» արցունքներ թափողները՝ սրիկաներ։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Արամ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի ուղիները պարբերաբար հատվել են ու բաժանվել։

Կար ժամանակ, երբ Նիկոլն իր «Հայկական ժամանակ» թերթով «փչացնում» էր Արամին՝ օգտվելով սիլլոգիզմի մեթոդից (կից լուսանկարում տե՛ս ՀԺ–ի խմբագրականը)։

Նիկոլը դեռ 2006–ին Արամին համարում էր ավարտված գործիչ, որը հասել է իր վերջին հանգրվանին։ Նիկոլը Արամին «սիլլոգիզմից քաշված» էր որակում ու նաև՝ հակահեղափոխական։

Թե ինչը կամ ով հետագայում միավորեց Նիկոլին ու Արամին, արդեն երկրորդական հարց է։ Առաջնայինն այն է, որ Նիկոլն ու Արամը փոխադարձ հայհոյանքներից հետո հայտնվեցին հաճախորդաց նույն հարեմում, իրար հետ դաշինք կազմեցին, մտցվեցին խորհրդարան, հետո «հեղափոխականորեն» բաժանվեցին։

Իսկ հիմա Արամն անհարմարության աստիճանի քծնում է Նիկոլին՝ զուգահեռաբար ծառայելով թուրք–ադրբեջանական շահերին։

68790896_494315208065481_6136605983549423616_n

Այս խորագրի վերջին նյութերը