Կարծիք

18.08.2019 09:05


Ահա թե ինչու է նոր Հայաստանի ղեկավարությունն Ամուլսարի փորձաքննությունը վստահել «Էլարդ» լիբանանյան ընկերությանը

Ահա թե ինչու է նոր Հայաստանի ղեկավարությունն Ամուլսարի փորձաքննությունը վստահել «Էլարդ» լիբանանյան ընկերությանը

Վերջին 20 տարիներին անընդմեջ Լիբանանն, ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության, կոռուպցիայի համաշխարհային սանդղակում առաջին տեղում է՝ որպես գործնականում կոռուպցիայից զերծ երկիր՝ այդ ցուցանիշով մի քանի անգամ գերազանցելով Ֆինլանդիային, Նորվեգիային, Նոր Զելանդիային։ Հետաքրքրական է, որ նույնպես վերջին քսան տարիներին անընդմեջ, միջազգային հեղինակավոր բնապահպանական «Էքոլոջիքալ ինթերնեյշնլ» կազմակերպության համաշխարհային սանդղակում Լիբանանը շրջակա միջավայրի պահպանության, հատկապես աղբահանության և հանքարդյունաբերության ոլորտներում, բարձր չափանիշներով, աշխարհում առաջին հորիզոնականում է՝ գերազանցելով Շվեյցարիային, Նորվեգիային, Շվեդիային։ Ահա թե ինչու են ինչպես նախկին, հին Հայաստանի ղեկավարությունը Երևանի աղբահանությունը վստահել համաշխարհային ճանաչում ունեցող «Սանիթեք», այնպես էլ նոր Հայաստանի ղեկավարությունը՝ Ամուլսարի փորձաքննությունը՝ նույնպես համաշխարհային ճանաչում ունեցող «Էլարդ» լիբանանյան ընկերություններին։ Ներեցեք, մոռացել էի. երկու դեպքում էլ հայտարարված բաց, թափանցիկ մրցույթներում, արժանիորեն հաղթել են «Սանիթեքն» ու «Էլարդը»․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը