Կարծիք

18.08.2019 08:36


Փրկել ամբոխի սիրելիին ամբոխից

Փրկել ամբոխի սիրելիին ամբոխից

«Էս գլխից» հայտարարում եմ, որ դեմ եմ լինելու, որ ամբոխի սիրելին հայտնվի ամբոխի ոտքերի տակ, քանզի առավել հանցագործ և զզվելի կենդանի, քան ամբոխն է, չկա։

Բայց եթե այնպես ստացվի, որ ամբոխի սիրելին, ի վերջո, հայտնվի ամբոխի ոտքերի տակ, ինքս ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտպանեմ նրան հանցագործ, դավաճան ու անգլուխ ամբոխից։

Լավագույն տարբերակը պաշտպանյալի համար կլինի Կերենսկու ճակատագրի կրկնությունը։ Բայց նա դեռ պետք է կարողանա արժանանալ այդ ճակատագրին։ Դեռ շանսեր կան։ Այդ մասին անցած տարվա հուլիսից ասում եմ, բայց կարծես չեն ուզում լսել. ամեն մեկին թվում է, թե դա իր հետ չի պատահի։ Պատահո՛ւմ է։ Հետո են հասկանում, բայց ուշ է լինում։

Մենք պետք է մեկընդմիշտ փակենք ամբոխի կառավարման անփառունակ էջը։ Դեռ ոչ մի պետություն չի զարգացել ամբոխով ու ամբոխի սիրելիի առաջնորդությամբ։

Մենք օխլոկրատիայի վերածելու հայրենիք չունենք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը