Կարծիք

17.08.2019 20:00


Ավելի լավ է՝ գնացեք ձեր կուռքին հարցրեք, թե ինչ նկատի ուներ ազատագրված տարածքները «գրավված» կոչելով իր տխրահռչակ հոդվածներում և որոշ ելույթներում

Ավելի լավ է՝ գնացեք ձեր կուռքին հարցրեք, թե ինչ նկատի ուներ ազատագրված տարածքները «գրավված» կոչելով իր տխրահռչակ հոդվածներում և որոշ ելույթներում

Ես մի ապուշ հարց ունեմ այն մարդկանց, ովքեր առավոտվանից եռման ջուր են արտադրում Խուդոյանի հարցազրույցում թույլ տված լեզվի (կամ մտքի` ոմանց որակավորումով) սայթաքման վերաբերյալ:

Իսկ ի՞նչ կապ ունի ընդհանրապես, թե Խուդոյանն ազատագրված տարածքները ինչ է համարում` Արցախի տարա՞ծք, թե՞ ուրիշ կարգավիճակ ունեցող տարածք: Խուդոյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ անհատ փաստաբան: Խուդոյանը լեզվի սայթաքում արած լիներ թե չլիներ` դա ի՞նչ կապ կարող էր ընդհանրապես ունենալ իր պաշտպանյալի քաղաքական դիրքերի հետ, տո ա՜յ խելքի կճուճներ:

Խուդոյանի պաշտպանյալը` Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը, իր քաղաքական դիրքերը շու՜տվանից իրագործել է այսօրվա իրականության մեջ: Որ ձեր նման անխելքներով հենց այդ իրականությունում հնարավորություն ունենաք ամբախ-զամբախ ցնդաբանեք, թե էդ տարածքները Արցախի մա՞ս են, թե՞ ոչ: Դուք եթե այդքան բծախնդիր եք ձեր հայրենաքայլարածասիրության մեջ, ավելի լավ է՝ գնացեք հենց ձեր կուռքին, որը, ի տարբերություն Խուդոյանի, ցավոք սրտի, հենց քաղաքական գործիչ է այսօր, հարցրեք, թե ինքը ինչ նկատի ուներ ազատագրված տարածքները «գրավված» կոչելով իր տխրահռչակ հոդվածներում և որոշ ելույթներում... նույնիսկ ԱԺ ամբիոնից: Իսկ թե ոնց է անհատ ՀՀ քաղաքացին որակավորում իրեն համար այդ տարածքների իրավաքաղաքական ստատուսը, դա (ռուսի ականջը կանչի) не ваше собачье дело: Անկախ նրանից, թե այդ քաղաքացին կլինի քաղաքական գործչի փաստաբան, թե ինչ–որ գործարանի ճարտարագետ, թե մանկապարտեզի դայակ... Դա էն ձեր «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակվելու իրավունքի հիմնադիր պայմաններից մեկն է` անձի խոսքի և խղճի ազատության իրավունք: Լսած կա՞ք, տղե՛րք և աղջկե՛րք:

Իսկ եթե ձեզ՝ խենթուկներիդ, թվում է որ, ահա՜, պարզեցիք, թե որտեղից էին զորքերը բերվել Երևան 2008–ին, ապա նորից облом. այդ հարցը արդեն պարզաբանվել ու քննարկվել է դռնփակ դատարանի նիստում դեռ մայիսին: Եվ ձեր քայլարաստական ̶Ս̶ո̶ւ̶ր̶բ̶ ̶Ի̶ն̶կ̶վ̶ի̶զ̶ի̶ց̶յ̶ա̶ն̶ դատախազությունը ոչ մի առարկություն չի կարողացել ներկայացնել պաշտպանների բերված փաստարկերին: Դրա համար էլ հիմա «փրփուրներից եք կախվում», դմբոնե՛ր...

Մի բան էլ կուզենայի ասել Քոչարյանի համախոհներից այն «վերջին աստիճանի ճշմարտություն» կրողներին, որ կոչեր էին անում հանրային օստրակիզմի ենթարկել Խուդոյանին: Նախ և առաջ խորհուրդ կտայի նմաններին՝ մի հատ
ուշադիր իրենք իրենց նայեին հայելու մեջ. իրենք իրո՞ք այնքան կայացած են իրենց համարում այս կյանքում, որ իրավունք վերապահեն Խուդոյանի նման մասնագետին քննադատեն և տարբեր մազալու որակավորումներ տան: Եվ երկրորդ` իրենք երբեք լեզվի կամ մտքի սայթաքումներ (ոմանք՝ նույնիսկ բազմաթիվ) արդյոք չե՞ն թույլ տվել իրենց հրապարակային խոսքում: Իրո՞ք: Հիշեցնե՞մ հատ-հատ:

Սթափվե՜ք ու ավելի լավ է՝ գործով զբաղվեք էն ղժղժ գայլարաստների ոհմակին կրկնօրինակելու փոխարեն:

Տանել չեմ կարող անգլուխ զոմբիներին ոչ էս կողմից, ոչ էլ էն...

Արտակ Վանեցի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը