Կարծիք

16.08.2019 16:13


ՍԴ դատավորներին ամերիկյան «գրին քարտ» են առաջարկում

ՍԴ դատավորներին ամերիկյան «գրին քարտ» են առաջարկում

Սահմանադրականի դատավորներին հրաժարականի դիմաց օրենքով կաշառք առաջարկելուց և շանտաժի ենթարկելուց բացի՝ նաև կուլիսային առաջարկներ են արվում։ Այն էլ ինչպիսի՜ առաջարկներ։

ՍԴ դատավորներին խոստանում են ԱՄՆ մեկնելու «գրին քարտ», եթե նրանք համաձայնեն Նիկոլի ուզածին։

Իսկ թե ինչո՞ւ են ամերիկացիները, որոնք, ի տարբերություն ԵՄ կառույցների, գնահատական չեն հնչեցրել ՀՀ վարչապետի՝ դատարաններն ապօրինաբար շրջափակելու կոչին և ՍԴ–ն գրավելու ցանկություններին, շահագրգռված, որպեսզի Փաշինյանը վերցնի ՍԴ–ն, պայմանավորված է Ղարաբաղով։

ԱՄՆ–ին Փաշինյանի գլխավորած Հայաստանը հետաքրքրում է Ջոն Բոլթոնի պլանի շրջանակներում։ Ըստ որի՝ Արցախը պետք է անցնի Ադրբեջանին, որպեսզի վերջինս միանա հակաիրանական կոալիցիային։ Իսկ Հայաստանին Արցախը հանձնելու դիմաց խոստացվել են բաց ճանապարհներ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Նաև՝ գումար, որի մասին հիշեցրել և իր խոստումը վերահաստատել էր նույն Բոլթոնը Փաշինյան–Ալիև դավոսյան հանդիպումից հետո։

Փաշինյանին իշխանությունը պահելու համար շատ է պետք փողը, բայց ամերիկացիները նրան չեն տալիս։ Պահանջում են նախ գործ անել, ապա նոր միայն գումարի ակնկալիք ունենալ։
Փաշինյանը վերջնական «այո»–ն չի ասել Բոլթոնին, բայց իր բնավորության համաձայն՝ «ոչ» էլ չի ասել։

Փաշինյանը մեծ հաճույքով կուզենար Ղարաբաղի հարցում գնալ Լևոն Տեր–Պետրոսյանի տարբերակով, որի մոդիֆիկացված ձևն է առաջարկում Բոլթոնը, բայց վախենում է, որ կկորցնի իշխանությունը Լևոնի պես։

«Աջակցե՛ք ինձ, որպեսզի ամբողջական իշխանություն ունենամ, և որպեսզի կարողանամ գնալ Բոլթոնի առաջարկի ուղղությամբ»։ Սա՛ է Նիկոլի մեսիջը ամերիկյան վարչակազմին։
Ամբողջական իշխանություն ու դիմադրությունից զուրկ աթոռ ունենալու համար Նիկոլին պակասում է գրպանային դատական համակարգն ու հատկապես ՍԴ–ն։ Ըստ ամենայնի՝ ամերիկացիները լրջորեն ուզում են աջակցել Նիկոլին այդ հարցում։ Դրա համար էլ «Ազատություն» ռադիոկայանը դարձել է Նիկոլի պաշտոնական թիվ մեկ քարոզիչը։ Դրա համար է նաև ԱՄՆ–ը ոչ միայն լռում դատական համակարգի դեմ իրականացվող ապօրինությունների մասին, այլ նաև հավաստի տեղեկությունների համաձայն՝ օգնում է Նիկոլին այդ հարցում։

Կուլիսային բանակցություններում նույնիսկ դատավորներին խոստացվում է, որ եթե նրանք հրաժարական տան, ապա իրենց ոչ միայն գումարային երաշխիքներ կտրվեն, այլ նաև ԱՄՆ–ում ապրելու համար «գրին քարտ» կհատկացվի։

Ի դեպ, Բոլթոնի պլանին միանալու համար ԱՄՆ–ը Նիկոլին խորհուրդ է տվել նաև քայլեր ձեռնարկել պատերազմն անցած զինվորականների դեմ։

«Քարնեգի» հիմնադրամը դեռևս այս տարվա փետրվարի 19–ին էր փորձագիտական տեքստ հրապարակել, որով Նիկոլին խորհուրդ էր տրվում գեներալիտետի դեմ աշխատել ու նրանց դեմ կոռուպցիոն գործեր սարքել, որպեսզի հետագայում ՀՀ վարչապետի ձեռքերն ազատ լինեն ղարաբաղյան զիջումների ժամանակ։ https://carnegieendowment.org/…/upgrading-u.s.-support-for-…

Նիկոլն, ի դեպ, անշեղորեն շարժվում է այն ռեկոմենդացիաներով, որոնք տրվել են «Քարնեգի» հիմնադրամի փորձագետների կողմից։ Արցախյան պատերազմի կարևոր դեմքերից հանդիսացող Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) դեմ քարոզչական ու ուժային արշավն այդ շարքից է։ Չի բացառվում, որ նրան առաջիկա օրերին կալանավորեն։ Չէ՞ որ այդպես են խորհուրդ տվել Փաշինյանին ամերիկյան փորձագետներն, ու այդպես է պահանջում Բոլթոնը։

Իսկ Սորոսն էլ խոստանում է աջակցել «հայկական երիտասարդ» ժողովրդավարությանը։

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից
Կից նյութն՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը