Հայաստանում կա մի ոլորտ, որտեղ բոլորը միմյանց հանդիպում են և անկախ իրենց ցանկությունից՝ հանրային հարաբերությունների մեջ մտնում
Հայաստանում կա մի ոլորտ, որտեղ բոլորը միմյանց հանդիպում են և անկախ իրենց ցանկությունից՝ հանրային հարաբերությունների մեջ մտնում։
Նիկոլը, կանաչի վաճառողը, գլխավոր դատախազը, էլեկտրիկը, Իջևանի անտառահատներն ու նրանց ծեծող ոստիկանները միմյանց հանդիպում են ճանապարհներին երթևեկության ժամանակ։ Այլ տարբերակ չունեն, այդտեղ պետք է միմյանց գոյության հետ հաշտվեն։ Նույնիսկ թագավորները, երթևեկության ժամանակ, չեն կարողանում իրենց հպատակների հետ հանդիպելուց խուսափել։
Ճանապարհային երթևեկությունը հանրային հարաբերությունների հայելին է։ Մտքի, տնտեսության, արժեքների կամ սովորական հեղափոխության (կամ հեղափոխությունների) լինելը, կամ չլինելը կարող ենք գնահատել փողոցում։
Ճանապարհային երթևեկության որակը, միմյանց հարգելն ու չհարգելը, կանոնների պահպանումը կամ չպահպանումը ցույց են տալիս այն, թե ինչ է փոխվել իշխանափոխությունից հետո։
Փոփոխությունները դրական չեն. քաոսը, անօրինականությունը բացահայտ կերպով շատացել են։ Դա է այսօրվա Հայաստանի իրական պատկերն ու կառավարման որակը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից