Ամեն օր մամուլից տեղեկանում ենք 2018-ի «Մարտի 1»-ի գործի և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «թարմ» տեղեկությունների մասին: Ամեն օր մի նորություն ենք իմանում, և «Նոր Հայաստանի» ապագան փոխկապակցվել է այդ դատավարությանը:
Եթե ձեզանից ոմանք ներկա են գտնվել ոչ ավանդական կրոնական հոսանքների արարողություններին, ապա տեսած կլինեք, թե ինչպիսի էմոցիոնալ էքստազի մեջ են ընկնում մասնակիցները Աստվածաշնչի տարբեր հատվածներն ընթերցելու ժամանակ. օրինակ՝ երբ Աբրահամը փորձում է զոհաբերել իր միակ որդուն, և Աստված վերջին պահին բռնում է նրա ձեռքից, ու տեսնում եք ներկաների արտասվաթոր աչքերը, կամ Աշուրայի տոնակատարությունների ժամանակ շիաները ինչպիսի էքզիստենցիալ էքստազի ու ինքնախարանման մեջ են ընկնում, երբ նշում են Հուսեյն Իբն Ալիի եղերական մահը: Նման պահերին տեսնում եք, որ ջնջվել է ժամանակների միջև եղած անջրպետը, ու վաղուց տեղի ունեցած դեպքերը պարբերաբար վերապրվում են կրոնական ջերմեռանդությամբ։
«Մարտի 1»-ի դատավարությունը վերածվել է էքզիստենցիալ (գոյաբանական) խնդրի, որով պայմանավորել են «հեղափոխությունը», «դատաիրավական ռեֆորմները», կադրային բազայի համալրումը (երբ ԱԺ «իրենցքայլական» պատգամավորներն այս կամ այն պաշտոնի թեկնածուին տալիս են թեսթային հարցեր «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ, օրինակ, «դա համարում են սահմանադրական կարգի խախտո՞ւմ, թե ոչ»)։
Մամուլում, հեռուստատեսությամբ ավելի շատ խոսվում է 2008 թվականից, քան Հայաստանի ներկայից ու ապագայից: «Տարօրինակ» կերպով մոռացության են տրված 1995-ի ու 1996-ի ընտրությունները, որոնք հիմք դրեցին իշխանության ոչ լեգիտիմ համարվելու ավանդույթին։
Անգլիացի հայտնի գրող Ջորջ Օրուելի կարծիքով ով վերահսկում է պատմությունը՝ նա վերահսկում է ապագան։ Պարզ է, որ եթե կարողանում է գրել պատմությունը, ապա ներկան նույնպես վերահսկվում է: «Անասնաֆերմայի» հեղինակը նկատի ուներ այն, որ պատմության շարադրումն ունի քաղաքական ենթատեքստ․ ով շարադրում է պատմությունը՝ նա ձևակերպում է իր իշխանության լեգիտիմությունը։
Քաղաքականության մեջ պատմության շարադրումը կարևորագույն նշանակություն ունի։ Գաղափարականացված երկրներում պատմության դասագրքերի ամեն մի տողը կարևորվում է: Սովետական Միության ժամանակ Հին Հռումի ստրուկների ապստամբության առաջնորդը՝ Սպարտակը, ներկայացվում էր որպես մարքսիստ-սոցիալիստ, իսկ Հայոց պատմությունից հայտնի պավլիկյանները շահագործող դասակարգի դեմ գաղափարական շարժման հերոսներն էին: Գաղափարականացված երկրներում դա կարելի է հասկանալ, սակայն «իզմերը» հերքող կառավարության համար պատմության հանդեպ նման հետաքրքրությունն առաջին հայացքից անըմբռնելի է։
Օրուելի գաղափարական հետևորդների ակտիվությունը Հայաստանում նույնպես զգացվում է, մասնավորապես կրթության ու բազմաթիվ այլ բաների նախարարը տեղեկացնում է, որ մի քանի օրից հետո դպրոց հաճախող երեխաները չեն ունենալու պատմության նոր դասագրքեր, որովհետև կան խնդրահարույց հարցեր, այդ թվում նաև, թե ինչպես են ներկայացվելու «Մարտի 1»-ի դեպքերը: Ըստ նրա՝ հույս կա, որ մյուս կիսամյակ նոր դասագրքերը պատրաստ կլինեն, իսկ մինչ այդ երեխաները կսովորեն հին դասագրքերով:
Առաջանում է հարց՝ ինչպե՞ս է շարադրվելու մեր ոչ հեռավոր անցյալի այդ դրվագը, երբ ընթանում է դատական գործընթաց, որի ավարտից հետո հնարավոր կլինի իրավական և հետո նաև քաղաքական գնահատական տալ այդ դեպքերին:
Դասագրքերը դնենք մի կողմ, այսինքն՝ այդ դեպքը ներկայիս իշխանության համար այնքան կարևոր է, որ անգամ դպրոցներում կրթական գործընթացն են խաթարում:
Պատմության վերաշարադրումը գաղափարաբանական վեճից բացի՝ ունենում է նաև ոչ գաղափարական պատճառներ, երբ քաղաքական էլիտան ճեղքվում է, և մի մասն իշխելու իր իրավունքը հիմնավորելու համար վարկաբեկում է իր մրցակիցներին։ Այսինքն, էականը ոչ թե ճշմարտության փնտրտուքն է, այլ իշխելու իրավունքը հաստատելը։ Փաստորեն, իշխանության լեգիտիմությունը կառուցվում է ոչ թե նոր արժեքների, «Նոր Հայաստանի» համար, այլ 2008-ի դեպքերի վրա։ «Հին Հայաստանի» իշխանության համար ծավալված պայքարի հատվածները վերակենդանացնում են հին վեճը։
Արդյոք «Նոր Հայաստանի» համար քվեարկողները տեղյա՞կ են եղել, որ իրենք քվեարկել են հին վեճի կողմերից մեկի օգտին, այլ ոչ նոր երկիր կառուցելու համար։
«Հին Հայաստանի» էքզիստենցիալ ստվերները

Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org