Ռուս-վրացական պատերազմից անցել է 11 տարի. ի՞նչ հետևություններ պետք է անեն նաև Հայաստանում
Հանգամանորեն վերլուծելու համար այս խնդիրը՝ նախ փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց 2008-ի օգոստոսին, և ինչով էր այն պայմանավորված:
Ովքե՞ր են օսերը` որպես ազգություն, և որտեղի՞ց են եկել
Օսերը երբեք պետականություն չեն ունեցել: Ավելին՝ լինելով իրանալեզու՝ նրանք չունեն նաև միասնական ինքնագիտություն: Հյուսիսային Օսիայում ապրում են հիմնականում երկու ազգություններ`իրոններն և դիգորները, իսկ Հարավային Օսիայում՝ կուդարները: Ավելին՝ իրենք իրենց տարածքն Օսիա նույնիսկ չեն անվանում: Եվ որպեսզի ձեռք բերեն հավաքական միասնականություն, այդ խմբերի վերնախավը եկել է այն տեսակետին, որ իրենց տարածքը պետք է վերանվանել Ալանիա, քանզի իրենք ժամանակին սերել են ալաններից:
Սակայն քաղաքական կոնյունկտուրան օսերին թույլ չի տալիս միանգամից հրաժարվել «օս» անվանումից, այդ իսկ պատճառով նրանց մոտ այս նպատակները փուլային են փորձում իրականացնել:
Օսերը իրենց միասնականությունը զգում են բացառապես այլ կովկասյան ժողովուրդների հետ հարաբերվելիս միայն: Հերիք է նշել, որ օսերը նույնիսկ միասնական կրոնական հավաքականության մեջ չեն գոյատևում: Նրանց մեծ մասն ուղափառ քրիստոնյաներ են, ինչը գալիս է ռուսական և վրացական ազդեցություններից: Մոտ 20 տոկոսը մահմեդական է, իսկ մնացած մասը՝ հեթանոս: Սա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի թույլ է զարգացած նրանց մոտ ազգային-կրոնական ինքնագիտակցությունը:
Ո՞ւմ է պատկանել այս տարածքը
Այս տարածքում մի քանի հարյուր տարի է, ինչ օսերը կազմել են մեծամասնություն: Սակայն հարավային մասը միշտ եղել է վրացական թագավորական իշխանության տակ, իսկ հյուսիսայինը՝ Ռուսաստանի կայսրության մաս:
Հարավային Օսիայում հիմնականում իշխել է վրացական Մչաբելի տոհմը, որը, սակայն, հետագայում կորցրել է իշխանությունը, և այստեղ հաստատվել է վրաց թագավոր Հերակլ 2-րդի ուղիղ տիրապետությունը:
1793 թվականին Գեորգիևյան տրակտատի կնքման արդյունքում Արևելյան Վրաստանը, Հարավային Օսիայի հետ միասին, կցվում է Ռուսաստանին, որից հետո վրացական թագավորությունը կործանվում է, և այն Ռուսական կայսրության մեջ ստանում է մարզի կարգավիճակ:
Հյուսիսային Օսիան մտնում է Ռուսաստանի Ստավրոպոլյան նահանգի կազմ, իսկ Հարավային Օսիան`Թիֆլիսյան նահանգի:
Ինչո՞ւ վրացիները չեն վստահում Ռուսաստանին, և ո՞րն է նրանց ազգային գաղափարը
Ինչպես նշեցինք, 1793-ին Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդի խնդրանքով Արևելյան Վրաստանը Ռուսական կայսրության հետ կնքում է, այսպես կոչված, Գեորգիևյան տրակտատ, որի համաձայն՝ Վրաստանը դառնում է Ռուսական կայսրության բաղկացուցիչ մաս՝ այսպես կոչված, թագավորական ինքնավարության կարգավիճակով:
Սակայն կարճ ժամանակ անց Մոսկվան դրժում է իր խոստումը և վերացնում վրացական ինքնավարությունը՝ այն դարձնելով հասարակ մարզ:
Որքան էլ տարօրինակ լինի, վրացական թագավորության վերացման մեջ մեծ դեր է կատարել...Իրանը: Բանն այն է, որ Գեորգիևյան տրակտատի կնքումից հետո Իրանը վերջնագիր է ներկայացնում Հերակլ 2-րդին, որպեսզի վերջինս հրաժարվի Ռուսաստանի հետ միացումից և ընդունի պարսկական տիրապետությունը:
Հերակլ 2-րդը հրաժարվում է կատարել պարսից շահի պահանջը, քանի որ վրացիները երկար տարիներ գտնվելով պարսկական և օսմանյան կայսրությունների տիրապետության տակ՝ լիովին զգացել էին մահմեդական լծի ողջ դաժանությունը: Այդ իսկ պատճառով նրանք մեծ հույսեր ունեին, որ քրիստոնյա ռուսների օգնությամբ կազատագրվեն մահմեդականների տիրապետությունից: Մանավանդ որ այդ տիրապետության հետագա տրամաբանությունը հանգեցնելու էր նրան, որ Վրաստանը, միևնույն է, կորցնելու էր իր պետականությունը և ընկնելու էր Հայաստանի օրը, որի՝ այդ ժամանակվա հայ բնակչությունն արդեն վաղուց ոչ պետականություն ուներ, ոչ էլ պետականության գիտակցություն:
Ավելին՝ վրացի կանայք համարվում էին Կովկասի գեղեցկուհիները, որոնց անխնա ստրկացնում էին օսմանցի սուլթաններն ու Պարսկաստանի շահերը: Եվ այդ իմաստով վրացիների ուծացումը հայերի համեմատ շատ ավելի արագ կարող էր լինել:
Ահա թե ինչու Արևելյան Վրաստանի վերջին թագավոր Հերակլ 2-րդն ու Արևմտյան Վրաստանի թագավոր Սողոմոն 2-րդն ամեն կերպ փորձում էին դաշինք կնքել Մոսկվայի հետ:
Սակայն վերջինս անչափ դաժան վարվեց վրացիների հետ:
Նախ՝ Պարսկաստանի շահի սպառնալիքին ի պատասխան՝ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը խոստացավ Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդին օգնության հասնել: 1795-ին պարսկական զորքերը արշավ սկսեցին դեպի Թիֆլիս, 35–հազարանոց պարսկական զորքին դիմագրավում էր Հերակլի 5–հազարանոց զորքը, որին օգնության էր հասել նաև Սողոմոն 2-րդի 2–հազարանոց զորամիավորումը: Վրացիները մեծ հույս ունեին, որ օգնություն կստանան նաև ռուսներից: Սակայն վերջիններս օգնության չհասան, որպեսզի թուլացած վրացական իշխանությանն ավելի կոշտ պայմաններով ընդգրկեն իրենց կազմում:
1795-ին Կրծանիսի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում վրացիները խոշոր պարտություն կրեցին: Արդյունքում՝ պարսիկները գրավեցին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը և այնտեղ վրաց բնակչության համատարած կոտորած կազմակերպեցին:
Սկսած 1795 թվականից՝ Թիֆլիսի բնակչության 95 տոկոսը դարձավ հայ: Բանն այն է, որ պարսիկները, ցեղասպանելով Թիֆլիսի վրաց բնակչությանը, հայերին ձեռք չտվեցին՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենց արարքը կրոնական բնույթ չէր կրում:
Վրացական գիտակցության մեջ դա մեծ ողբերգություն է մնացել մինչ այսօր, քանի որ նախ ռուսները նրանց ստորաբար խաբեցին, հետո իրենց մայրաքաղաքը հայտնվեց հայերի ձեռքում: Հետո իրականացավ վրաց բնակչության ցեղասպանություն:
Ինչպիսին էր Թիֆլիսը 1795-ից հետո
Ինչպես նշեցինք, 1795-ի վրացական ցեղասպանությունից հետո Թիֆլիսի բնակչության 95 տոկոսը հայերն էին կազմում, իսկ մինչև 1917 թվականը Թիֆլիսի 47 քաղաքապետից 45–ը հայ է եղել:
Պետք է նշել, որ այդ՝ ավելի քան 100 տարվա ընթացքում Թիֆլիսը կառուցել են հիմնականում հայերը՝ որպես հայկական քաղաք: Հայերի գործոնը ուժեղացնում էին նաև ռուսական իշխանությունները, որպեսզի վրացիներն իրենց մայրաքաղաքում զրկվեին իշխանական ամբիցիաներից: Սակայն 100 տարի անց, երբ կապիտալիզմն իր բուռն զարգացումն էր ապրում, ցարական իշխանությունները սկսեցին ճնշել Թիֆլիսի հայկական տարրերին՝ նրանց անվանելով «կովկասյան հրեաներ»: Այդ պիտակն արդեն հերիք էր՝ հասկանալու համար, որ հայերի գերիշխանության ժամանակների ավարտը Թիֆլիսում արդեն մոտենում էր իր տրամաբանական ավարտին:
ԽՍՀՄ-ի ժամանակներում հայերի տոկոսը Թիֆլիսում արդեն իջնում էր վրացիների սրընթաց ավելացման արդյունքում: Այսօր արդեն Թբիլիսիում հայերի տոկոսը տատանվում է 7–ի սահմաններում:
Ո՞րն է այսօրվա վրացիների ազգային գաղափարը
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ինչպես և մյուս հանրապետություններում, Վրաստանում էլ առաջ եկավ այդ երկրի տեղի և դերի նշմարման հարցը: Եվ հաշվի առնելով իր պատմության դասերը՝ Վրաստանի վերնախավը իր համար հետևյալ եզրակացությանը հանգեց. «Վրաստանն Արևմուտքի ֆորպոստն է, նրա դարպասն Արևելքում: Վրաստանն Արևմուտքի անբաժանելի մասն է, որը միայն աշխարհագրորեն և ճակատագրի բերումով է դարձել Արևմուտքի անկլավը Արևելքում»:
Ահա սա է այսօրվա Վրաստանի վերնախավի, մտավորականության, կուսակցությունների, հանրային գործիչների մտածողության հիմնական ուղենիշը: Ընդ որում, վրացիները Արևելքի տակ հասկանում են ոչ միայն մահմեդական աշխարհը, այլև Ռուսաստանը:
Մյուս կողմից, նրանք շատ լավ են հասկանում, որ ի տարբերություն Բալթյան երկրների և Ուկրաինայի՝ Վրաստանի՝ Արևմուտքի հիմնական հենարանը ոչ թե Գերմանիան է կամ Ֆրանսիան, այլ Թուրքիան:
Վրացիները շատ լավ են հասկանում, որ իրենց իրական մանևրի դաշտը հիմնականում գտնվում է Ռուսաստանի և Թուրքիայի արանքում: Ընդ որում, նրանցից մեկի ազդեցության խիստ մեծացումը կարող է ճակատագրական լինել Վրաստանի համար, ինչպես որ դա կատարվեց 200 տարի առաջ: Ահա թե ինչու վրացիների մոտ թե՛ ռուսների և թե՛ թուրքերի հանդեպ զգուշավոր զգացմունքներ են գերակայում:
Վրացիների միակ հույսը վերազգային արևմտյան կառույցներն են, ինչպիսիք են ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը: Սակայն վրացիների դժբախտությունն այն է, որ արևմտյան վերազգային կառույցների դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում, շատ օբյեկտիվ պատճառներով, նույնպես անորոշ, լղոզված բնույթ ունի:
Իսկ այդ պայմաններում, երբ քո հիմնական հույսը դառնում են այդ կառույցները, վերջում, ինչպես ասում էր դասականը, «խիարը թարս է բուսնում»:
Այն, ինչ կատարվեց Հարավային Օսիայի շուրջ, դասական օրինակ է այն բանի, թե ինչպես պետք է չգործել:
Հարավօսական հակամարտության հետագիծը
Այս խնդրի շուրջ երեք վրացի նախագահները` Գամսախուրդիան, Շևարնաձեն և Սահակաշվիլին, գործել են գրեթե նույն ձեռագրով, և երեքն էլ իրենց լուման են դրել՝ այս տարածքը օտարելու Վրաստանից: Բնականաբար, նրանք չեն ցանկացել դա. պարզապես այդպես ստացվել է: Դա գալիս է Վրաստանում տիրող պատկերացումներից:
Պատկերացում առաջին
Այդ տարածքը բուն վրացական է և կոչվում է «Սամոչաբլո»: Տարածքի անվանումը գալիս է Մչաբելի տոհմի ղեկավարի անունից, ով հին ժամանակներում ղեկավարել է այն:
Սակայն Գեորգիևյան տրակտատից հետո քաղաքական իրավիճակ է փոխվել, որը չեն հասկանում վրաց գործիչները: Մոտ 200 տարի այս տարածքը եղել է ռուսների տիրապետության տակ, և այս փաստը հաշվի չառնելը պարզապես միամտություն է: Իսկ հույս դնել այն բանի վրա, որ Արևմուտքի միջոցով այն կարելի կլինի լուծել, արդեն վտանգավոր պարզունակություն է:
Առաջին փորձը՝ լուծելու այս խնդիրը, կատարեց Գամսախուրդիան: Սակայն նրա քայլերը ավելի շատ նպատակ էին հետապնդում «մաքրել» այդ տարածքը օսերից, ինչը, բնականաբար, դիմադրության արժանացավ օսերի կողմից, որոնց էլ իր հերթին աջակցում էր Մոսկվան:
Ավելին՝ Գամսախուրդիայի գործողությունների արդյունքում ռուսները լեգիտիմ հիմք ստացան՝ մշտական ռազմական ներկայություն ունենալու այս տարածաշրջանում, որն էլ ամրագրվեց 1992-ին Սոչիում:
Շևարնաձեն այլ ելք չուներ և ստիպված համաձայնեց Մոսկվայի լեգիտիմ ներկայությանը այս տարածքում: Բացի այդ, Մոսկվան էր օգնել Շևարնաձեին՝ տապալելու Գամսախուրդիայի իշխանությունը, և ուրեմն, դրա դիմաց պետք է ստանար հատուցում, ինչը և արձանագրվեց, այսպես կոչված, Դագոմիսյան համաձայնագրում 1992 թվականին:
2004-ին արդեն Սահակաշվիլին փորձեց փոխել այդ համաձայնագիրը, սակայն ապարդյուն:
Հասկանալով, որ արևմտյան երկրները, առանձին վերցրած, չեն ուզում մխրճվել այդ խնդրում և միայն օգտագործում են այդ հարցը ռուսների հետ իրենց հարաբերություններում, Սահակաշվիլին այս խնդրի լուծման հիմնական հույսը կապեց Հյուսիսատլանտյան կառույց փուլ առ փուլ ինտեգրվելու հետ:
Եվ մի պահ նրան դա կարող էր հաջողվել. 2008-ի ապրիլին Մոսկվային դժվարությամբ հաջողվեց համոզել գերմանացիներին ու ֆրանսիացիներին հեռու մնալ Վրաստանից, քանի որ նա ունի չլուծված խնդիրներ: Սակայն Արևմուտքը երբեմն կարող է գնալ ոչ ստանդարտ քայլերի, եթե նրանից մեծ ցնցումներ չսպասի: Իսկ Սահակաշվիլիին Արևմուտքը շատ բան էր խոսք տվել, և մի պահ Վրաստանը կարող էր NATO-ի հարցում անսպասելի նվեր ստանալ, եթե 2008-ի ապրիլին ընդուներ ծրագիր Վրաստանի անդամակցության մասով: Ահա թե ինչու, սկսած ապրիլից, Մոսկվան առիթ էր ման գալիս՝ պատժելու Վրաստանին:
Վրաստանին պատժելու մղումն ու հայ-թուրքական ֆուտբոլի կապը
Մոսկվան անհանգստացած էր, որ եթե 2008-ի ապրիլին չստացվեց, ապա նույն թվականի վերջին վրացիները կարող էին այդ կառույցի հատուկ նիստում կորզել այն: Ահա թե ինչու Մոսկվային անհրաժեշտ էր, որպեսզի, եվրոպացիներն իրենց աչքերով տեսնեին, որ «Վրաստանը Լիտվա չէ»:
Այսպիսով, արդեն ակնհայտ էր, որ Մոսկվային պետք էր պատրվակ Հարավային Օսիայում իրավիճակը սրելու համար: Հենց այդ ժամանակ էլ Պետդուման քննարկում էր պատժամիջոցների մասին օրենքի ընդունման նախագիծը, որը Դումայի կուլիսներում անվանում էին «Վրաստանին պատժելու նախագիծ»:
Սակայն Մոսկվայում անհանգստանում էին, որ եթե Վրաստանը պատժվի, ապա դրանից կարող է տուժել նաև տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակից Հայաստանը: Ահա թե ինչու այդ ժամանակ Մոսկվային անհրաժեշտ էր, որպեսզի, հայ-թուրքական սահմանը բացվեր: Եվ քանի որ միաժամանակ դրանում այլ պատճառներով շահագրգռված էին նաև ամերիկացիները, այն Հայաստանի իշխանությունները համոզված էին, որ սահմանը կբացվի:
Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ», ռուսները կարողացան հրահրել իմպուլսիվ Սահակաշվիլիին ռազմական գործողությունների, որոնց արդյունքում ռուսական զորքը ջախջախեց վրացական բանակին, և եվրոպացի ժողովուրդները հասկացան, որ «Վրաստանը խիստ վտանգավոր գոտի է, ու չարժե այդ երկրին ավելորդ խոստումներ տալ»:
Այդպիսով վրացական երազանքի այդ փուլն ավարտվեց երազխաբությամբ:
Ինչպե՞ս էր գնահատում Արևմուտքի գործողություններն այդ ժամանակ Սահակաշվիլին
Կարծում ենք, որ Սահակաշվիլիից ավելի լավ իր ձախողումների մասին ոչ ոք չի կարող ներկայացնել: Ստորև ներկայացնենք նրա վարկածը, թե ինչու պարտվեց Վրաստանն այդ պատերազմում:
Պարզապես մեջբերենք իր մտքերը՝ առանց մեկնաբանության:
«Արևմուտքը էգոցենտրիկ գաղութատիրական քաղաքականություն է վարում ուրիշ երկրների նկատմամբ: Իսկ արևմտյան լիդերները կեղծավոր և ցինիկ գործիչներ են, որոնց համար խաբելը սովորական երևույթ է, իսկ ուժին հնազանդվելը, մոռանալով իրենց արժեքները, բնական գործելաոճ»:
«Նրանք չեն սիրում, որ այլ երկրներում սեփական բիզնես ինստիտուտներ են ձևավորվում: Նրանք միայն հայտնի արևմտյան բրենդների ֆրանչիզաներ են պատկերացնում, որ կարող են լինել այլ երկրներում»:
«Նրանք երկակի ստանդարտներով ապրող գործիչներ են»։
«Գերմանացիները և ֆրանսիացիները, Շթանմայերը, Սարկոզին 2008-ի ապրիլին փաստացի դավաճանեցին Վրաստանին: Գերմանացիներին հետաքրքրում էին ռուսական էժան էներգակիրները, իսկ ֆրանսիացիներին հետաքրքրում էր, թե ինչ պայմաններով Մոսկվան կգնի ֆրանսիական Միստրալները»։
«Սարկոզին իրեն ծաղրածուի պես պահեց: Սկզբից դավաճանեց Վրաստանին, իսկ պատերազմից հետո Վրաստանի վզին փաթաթեց վիրավորական համաձայնագիր Մեդվեդևի հետ միասին: Այնուհետև, երբ բացահայտվեց իր ցինիզմը, վախեցավ և Միստրալները վաճառեց արաբներին, որպեսզի նրան չմեղադրեն, որ բացահայտորեն վաճառքի մեջ էր մտել ռուսների հետ»։
«Բուշը թույլ գործիչ էր, իսկ իր պաշտպանության նախարար Գեյթսն ատում էր Վրաստանին և հանուն Վրաստանի չէր ուզում իր հարաբերությունները փչացնել ռուս զինվորականների հետ»։
«Ինչ վերաբերում է Քոնդոլիզա Ռայսին, ապա այս կինը ոչինչ չէր հասկանում, թե ինչ է կատարվում եվրասիական տարածաշրջանում, և միգուցե նաև նրան այս տարածաշրջանը այդքան էլ հետաքրքիր չէր»։
Սահակաշվիլիի մյուս, ավելի վիրավորական ձևակերպումները իմաստ չունի ներկայացնել, քանզի դա ավելի շատ բնորոշում է իր վիրավորվածությունն արևմտյան գործիչներից: Մինչդեռ իրականությունն այն է, որ չարժե սեփական կուռքեր ստեղծել, որպեսզի հետո նրանց այսպիսի գնահատականներ տաս:
Ի՞նչ հետևություն պետք է անել այս ամենից
Անկեղծ ասած՝ 1920 թվականը արդեն հերիք էր, որ մենք առանց Սահակաշվիլու էլ լուրջ հետևություն անեինք:
Սակայն իրականում նույնիսկ մեր վերնախավի 90 տոկոսը չգիտի սեփական պատմությունը, նրա քաղաքական բովանդակությունը, թե ինչու մենք 1920-ին ունենալով 55 հազար քմ տարածք՝ կորցրեցինք այն շատ անփառունակ ձևով:
Այս իմաստով մեզ իսկապես նոր Հայաստան է պետք կառուցել, որտեղ պոպուլիստներն ու աճպարարները, ինչ իզմերով էլ որ փաթեթավորված լինեն, տեղ չեն ունենա քաղաքական դաշտում:

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org