Գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական ձերբակալությունը զինվորական օրապահիկը գողանալու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով, գեներալ Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումնուհետախուզում հայտարարելը, գեներալ Յուրի Խաչատուրովին 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելը, մարտական գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրելը, մարտական գեներալ Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելը…
ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ՀԱՐՑ ՏԱԼԻՍ՝ո՞վ է լինելուհաջորդ գեներալը, որին Նիկոլըարտաքին ուժերի թելադրանքով կնվաստացնի՝ նստեցնելով մեղադրյալի աթոռին, կամ կվարկաբեկի որևէ այլ միջոցով։ Պատասխանը տվեց բրիտանական ВВСգործակալությունը՝ կանխահայտ սուտ տեղեկություններ հրապարակելով այն մասին, թե գեներալ Սամվել Կարապետյանը, իբր, ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը Երևանում 2008թ. մարտի 1-ին։
Արցախյան առաջին ազատամարտի տարիներին Կարապետյանը Ստեփանակերտի լեգենդար գնդի հրամանատարն էր, որը նրա գլխավորությամբ փայլուն կերպով իրականացրեց Քելբաջար-Օմար-Մարտակերտ ճանապարհըհսկողությանտակառնելուգործողությունը։ Այդ գործողության ընթացքում Կարապետյանը վիրավորվեց. դա արդեն երկրորդ մարտական վերքն էր։
Ինչպես հայտարարեց ВВС-ինյութի առիթով ռազմական փորձագետ և պաշտպանության նախկին նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, մենք գործ ունենք հերոսին հանցագործի վերածելու քարոզչական նախաձեռնության հետ։ Հարց՝ ո՞ւմ և ինչի՞ համար է պետք վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոս-գեներալներին։ Ո՞վ և ինչո՞ւ է ձգտում հաղթանակի գեներալներին ներկայացնել իբրև հանցագործներ։ Պատասխանը պարզ է՝ ինչպես «Գուդոկ» թերթը։ Խաչատուրովը պատկառելի պաշտոն էր զբաղեցնում ՀԱՊԿ-ում մեր երկրի քվոտայով։ Ակնհայտ է, որ արտաքին ուժերը շահագրգռված էին նրան աղմկահարույց մեղադրանք ներկայացնելու և պաշտոնից վաղաժամկետ հետ կանչելու հարցում՝ ՀԱՊԿ-ը վարկաբեկելու նպատակով։
Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Մանվելի հետ հաշվեհարդար են տեսնում այն բանի համար, որ նա չշարժվեց իրենց թելադրանքով և թույլ չտվեց «Երկրապահի» զինված անդամներին մասնակցել 2008թ. փողոցային իրադարձություններին։ Այդ տարվա փետրվարյան միտինգներից մեկի ժամանակ Տեր-Պետրոսյանը շտապեց հայտարարել, թեզինծառայողներից շատերն են ցանկանում միանալ բազմակուսակցական կոնգրեսին։ Մանվելը (ինքնուրույն կամ իշխանության ճնշման տակ) կանխեց զինված մարդկանց միավորումը փողոցային ընդդիմության հետ. այլ կերպ ասած՝ թույլ չտվեց Լևոնին ու Նիկոլին քաղաքացիական պատերազմ սանձազերծել, ինչի համար էլ ենթարկվում է ամենօրյա ծանակման։ Գրիգորյանին չեն դատում. նրան հրապարակավ ծաղրում են, նրան հրապարակավ սպանում են։
Ի դեպ, Արցախյան պատերազմի հերոսի դեմ Ազգային անվտանգության վարկաբեկիչ տեսանյութը հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն ժամանակ, երբ Մանվելը ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, ինչը մեծապես նպաստեց բուն կուսակցության վարկաբեկմանը։
Նրանք կարողանում են հաղթե՛լ
Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա գլխավորում է Արցախի Ազատամարտիկների միությունը, որոնք ցանկացած պահի պատրաստ են օգնության հասնել առաջնագծի զինվորներին և պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանները։ Կարծում եմ՝ ընթերցողն արդեն կռահեց, որ թիրախներն ընտրված են բնավ ոչ պատահականորեն։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ փորձում է վարկաբեկել և ասպարեզից վերացնել գործող մարտունակ գեներալներին՝ հերոսներին հանցագործների վերածելու միջոցով։ Մեղադրանքներ են ներկայացված այն գեներալներին, որոնք կարող են տանել իրենց հետևից, լուծել ռազմավարական և մարտավարական բնույթի խնդիրներ, և վերջապես, ինչը ամենագլխավորն է, նրանք հաղթանակի գեներալներ են, նրանք կարողանում են հաղթե՛լ։
Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը փորձում է ցանկացած պատրվակով (օրինակ՝ գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու փորձի միջոցով) նվաստացնել ու մեկուսացնել նրանց, որպեսզի անարգել իրականացնի ազատագրված տարածքները հանձնելու Բոլթոնի ծրագիրը։
Տեր-Պետրոսյանը սիրում էր կրկնել, որ հայոց բանակը շահել է ոչ թե պատերազմը, այլ լոկ մարտը՝ փորձելով նսեմացնել այդ հաղթանակի նշանակությունը։ Նիկոլի ռեժիմը Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին հանձնարարեց բացահայտել քառօրյա պատերազմի հանգամանքները, իսկ իրականում վարկաբեկել մեր հաղթանակն այդ պատերազմում՝ ներկայացնելով այն իբրև պարտություն։
Տանկերը ցեխից չեն վախենում
Պատմությունն ամենքին ու ամեն ինչ դնում է իրենց տեղերում. և՛ դասալիք Նիկոլին, որը խուսափել է բանակային ծառայությունից, չի մասնակցել Արցախի ազատագրմանը, իսկ քառօրյա պատերազմի ավարտից երկար ժամանակ անց խրամատ փորեց առաջնագծից պատկառելի հեռավորության վրա, և այդ փաստը ներկայացրեց իբրև մասնակցություն Արցախի պաշտպանությանը։
ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակների մարտական գեներալներից մեկը, տանկերը ցեխից չեն վախենում, ներառյալ քաղաքական ցեխը։ Կարապետյանին մեղադրեցին նրանում, թե նա, իբր, ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը 2008թ. մարտի1-ին։
Այդ սուտը հորինեցին նրանք, ովքեր սպասարկում են Նիկոլի շահերը։ Հերոսներին հանցագործների վերածելու քարոզչական ձեռնարկման հեղինակները կատարում են վարչապետի անձնական պատվերը։ XXI դարի ոչ մի երկրում իշխանությունը չէր համարձակվի նախաձեռնել գեներալների այդպիսի զանգվածային վարկաբեկում։ Նման մի բան XX դարի 30-ական թվականներին ձեռնարկեց Ստալինը. նրան առ այսօր մեղադրում են, որ գլխատեց բանակը ֆաշիստների հարձակումից մի քանի տարի առաջ…
Արցախյան առաջին ազատամարտի հերոս գեներալների թիվը, որոնք Նիկոլի կառավարման մեկ տարի և երեք ամիս ժամկետում հայտնվեցին իշխանության նշանառության տակ, չի կարող չհանգեցնել համապատասխան եզրակացությունների. հաղթող գեներալների վարկաբեկումը նպատակաուղղված գործընթաց է, իշխանությունը գիտակցաբար ցեխ է նետում նրանց վրա, ովքեր կարող են խանգարել ազատագրված տարածքները հանձնելու Նիկոլի ծրագրերին։ Պարզապես Նիկոլը չգիտի, որ տանկերը ցեխից չեն վախենում։ Իսկ բացի այդ, նա չգիտի, որ տանկերը գոյություն ունեն ոչ նրա համար, որ դրանց թրթուրների տակ ճզմես քաղաքական ընդդիմախոսներիդ. դրանք գոյություն ունեն նրա համար, որ հաղթես արտաքին թշնամուդ և պաշտպանես հայրենի հողը։
Ով և ինչու է վարկաբեկում հաղթանակի գեներալներին
Գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական ձերբակալությունը զինվորական օրապահիկը գողանալու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով, գեներալ Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու հետախուզում հայտարարելը, գեներալ Յուրի Խաչատուրովին 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելը, մարտական գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրելը, մարտական գեներալ Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելը…
ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ՀԱՐՑ ՏԱԼԻՍ՝ ո՞վ է լինելու հաջորդ գեներալը, որին Նիկոլը արտաքին ուժերի թելադրանքով կնվաստացնի՝ նստեցնելով մեղադրյալի աթոռին, կամ կվարկաբեկի որևէ այլ միջոցով։ Պատասխանը տվեց բրիտանական ВВС գործակալությունը՝ կանխահայտ սուտ տեղեկություններ հրապարակելով այն մասին, թե գեներալ Սամվել Կարապետյանը, իբր, ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը Երևանում 2008թ. մարտի 1-ին։
Արցախյան առաջին ազատամարտի տարիներին Կարապետյանը Ստեփանակերտի լեգենդար գնդի հրամանատարն էր, որը նրա գլխավորությամբ փայլուն կերպով իրականացրեց Քելբաջար-Օմար-Մարտակերտ ճանապարհը հսկողության տակ առնելու գործողությունը։ Այդ գործողության ընթացքում Կարապետյանը վիրավորվեց. դա արդեն երկրորդ մարտական վերքն էր։
Ինչպես հայտարարեց ВВС-ի նյութի առիթով ռազմական փորձագետ և պաշտպանության նախկին նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, մենք գործ ունենք հերոսին հանցագործի վերածելու քարոզչական նախաձեռնության հետ։ Հարց՝ ո՞ւմ և ինչի՞ համար է պետք վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոս-գեներալներին։ Ո՞վ և ինչո՞ւ է ձգտում հաղթանակի գեներալներին ներկայացնել իբրև հանցագործներ։ Պատասխանը պարզ է՝ ինչպես «Գուդոկ» թերթը։ Խաչատուրովը պատկառելի պաշտոն էր զբաղեցնում ՀԱՊԿ-ում մեր երկրի քվոտայով։ Ակնհայտ է, որ արտաքին ուժերը շահագրգռված էին նրան աղմկահարույց մեղադրանք ներկայացնելու և պաշտոնից վաղաժամկետ հետ կանչելու հարցում՝ ՀԱՊԿ-ը վարկաբեկելու նպատակով։
Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Մանվելի հետ հաշվեհարդար են տեսնում այն բանի համար, որ նա չշարժվեց իրենց թելադրանքով և թույլ չտվեց «Երկրապահի» զինված անդամներին մասնակցել 2008թ. փողոցային իրադարձություններին։ Այդ տարվա փետրվարյան միտինգներից մեկի ժամանակ Տեր-Պետրոսյանը շտապեց հայտարարել, թե զինծառայողներից շատերն են ցանկանում միանալ բազմակուսակցական կոնգրեսին։ Մանվելը (ինքնուրույն կամ իշխանության ճնշման տակ) կանխեց զինված մարդկանց միավորումը փողոցային ընդդիմության հետ. այլ կերպ ասած՝ թույլ չտվեց Լևոնին ու Նիկոլին քաղաքացիական պատերազմ սանձազերծել, ինչի համար էլ ենթարկվում է ամենօրյա ծանակման։ Գրիգորյանին չեն դատում. նրան հրապարակավ ծաղրում են, նրան հրապարակավ սպանում են։
Ի դեպ, Արցախյան պատերազմի հերոսի դեմ Ազգային անվտանգության վարկաբեկիչ տեսանյութը հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն ժամանակ, երբ Մանվելը ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, ինչը մեծապես նպաստեց բուն կուսակցության վարկաբեկմանը։
Նրանք կարողանում են հաղթե՛լ
Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա գլխավորում է Արցախի Ազատամարտիկների միությունը, որոնք ցանկացած պահի պատրաստ են օգնության հասնել առաջնագծի զինվորներին և պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանները։ Կարծում եմ՝ ընթերցողն արդեն կռահեց, որ թիրախներն ընտրված են բնավ ոչ պատահականորեն։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ փորձում է վարկաբեկել և ասպարեզից վերացնել գործող մարտունակ գեներալներին՝ հերոսներին հանցագործների վերածելու միջոցով։ Մեղադրանքներ են ներկայացված այն գեներալներին, որոնք կարող են տանել իրենց հետևից, լուծել ռազմավարական և մարտավարական բնույթի խնդիրներ, և վերջապես, ինչը ամենագլխավորն է, նրանք հաղթանակի գեներալներ են, նրանք կարողանում են հաղթե՛լ։
Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը փորձում է ցանկացած պատրվակով (օրինակ՝ գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու փորձի միջոցով) նվաստացնել ու մեկուսացնել նրանց, որպեսզի անարգել իրականացնի ազատագրված տարածքները հանձնելու Բոլթոնի ծրագիրը։
Տեր-Պետրոսյանը սիրում էր կրկնել, որ հայոց բանակը շահել է ոչ թե պատերազմը, այլ լոկ մարտը՝ փորձելով նսեմացնել այդ հաղթանակի նշանակությունը։ Նիկոլի ռեժիմը Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին հանձնարարեց բացահայտել քառօրյա պատերազմի հանգամանքները, իսկ իրականում վարկաբեկել մեր հաղթանակն այդ պատերազմում՝ ներկայացնելով այն իբրև պարտություն։
Տանկերը ցեխից չեն վախենում
Պատմությունն ամենքին ու ամեն ինչ դնում է իրենց տեղերում. և՛ դասալիք Նիկոլին, որը խուսափել է բանակային ծառայությունից, չի մասնակցել Արցախի ազատագրմանը, իսկ քառօրյա պատերազմի ավարտից երկար ժամանակ անց խրամատ փորեց առաջնագծից պատկառելի հեռավորության վրա, և այդ փաստը ներկայացրեց իբրև մասնակցություն Արցախի պաշտպանությանը։
ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակների մարտական գեներալներից մեկը, տանկերը ցեխից չեն վախենում, ներառյալ քաղաքական ցեխը։ Կարապետյանին մեղադրեցին նրանում, թե նա, իբր, ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը 2008թ. մարտի 1-ին։
Այդ սուտը հորինեցին նրանք, ովքեր սպասարկում են Նիկոլի շահերը։ Հերոսներին հանցագործների վերածելու քարոզչական ձեռնարկման հեղինակները կատարում են վարչապետի անձնական պատվերը։ XXI դարի ոչ մի երկրում իշխանությունը չէր համարձակվի նախաձեռնել գեներալների այդպիսի զանգվածային վարկաբեկում։ Նման մի բան XX դարի 30-ական թվականներին ձեռնարկեց Ստալինը. նրան առ այսօր մեղադրում են, որ գլխատեց բանակը ֆաշիստների հարձակումից մի քանի տարի առաջ…
Արցախյան առաջին ազատամարտի հերոս գեներալների թիվը, որոնք Նիկոլի կառավարման մեկ տարի և երեք ամիս ժամկետում հայտնվեցին իշխանության նշանառության տակ, չի կարող չհանգեցնել համապատասխան եզրակացությունների. հաղթող գեներալների վարկաբեկումը նպատակաուղղված գործընթաց է, իշխանությունը գիտակցաբար ցեխ է նետում նրանց վրա, ովքեր կարող են խանգարել ազատագրված տարածքները հանձնելու Նիկոլի ծրագրերին։ Պարզապես Նիկոլը չգիտի, որ տանկերը ցեխից չեն վախենում։ Իսկ բացի այդ, նա չգիտի, որ տանկերը գոյություն ունեն ոչ նրա համար, որ դրանց թրթուրների տակ ճզմես քաղաքական ընդդիմախոսներիդ. դրանք գոյություն ունեն նրա համար, որ հաղթես արտաքին թշնամուդ և պաշտպանես հայրենի հողը։
Աղբյուրը՝ golosarmenii.am