Կարծիք

15.08.2019 15:36


«Արարատ-Արմենիա»–ի հաղթանակի համար պետք է շնորհակալ լինենք ոչ թե Նիկոլին, այլ մեծագույն բարերար Սամվել Կարապետյանին

«Արարատ-Արմենիա»–ի հաղթանակի համար պետք է շնորհակալ լինենք ոչ թե Նիկոլին, այլ մեծագույն բարերար Սամվել Կարապետյանին

Երեկվանից Նիկոլն ու իր թայֆեն գլուխ են գովում, որ հայկական ակումբային ֆուտբոլը նոր բարձունք գրավեց՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ այդ հաջողությունն իրենց աշխատանքի արդյունքն է․․․

Իրականում՝ այո՛, «Արարատ-Արմենիա» ակումբը պատմություն կերտեց՝ դուրս գալով Եվրոպա լիգայի խաղերի որակավորման չորրորդ փուլ, որի համար բոլորս պետք է շնորհակալ լինենք ոչ թե Նիկոլին ու իր թայֆին, այլ մեր օրերի մեծագույն բարերար Սամվել Կարապետյանին, ով հայկական ֆուտբոլը զարգացնելու նպատակով սկսեց միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարել Հայաստանի ակումբային ֆուտբոլում՝ ստեղծելով «Արարատ-Արմենիա» ակումբը (ի դեպ, Սամվել Կարապետյանը «Արարատ-Արմենիան» հիմնադրել է դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում):

Մինչ այս պահը բոլոր բնագավառներում արձանագրվող հաջողությունների հետ չունենալով որևէ կապ և ներդրած լումա՝ Նիկոլը փորձում է այդ հաջողությունները վերագրել իրեն՝ հասարակության առավել տգետ և վերլուծելու կարողություն չունեցող շերտերի մոտ տպավորություն ստեղծելու համար, թե ինքը, իբր թե, աշխատում է, հաջողություններ արձանագրում․․․

Նախկինների ստեղծածով գլուխ է գովում, օգտվում նախկինների կառուցածի արդյունքներից, բայց մյուս կողմից հայտարարում, որ այդ նույն նախկինները քանդել են Հայաստանը․․․

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը