Ընտանեկան բռնությունների ենթարկվում են նաև տղամարդիկ. նրանց նույնպես պաշտպանել է հարկավոր
Ստամբուլյան կոնվենցիաների ու այդօրինակ այլ անհեթեթ կոնվենցիաների պաշտպաններին հարց ունեմ՝ երբդուքբարձրաձայնումուպայքարումեքմերհասարակությաններսումձևավորվածայնավանդույթներիդեմ, որոնքոտնահարումենկանանցիրավունքները (որը,իհարկե,շատողջունելիէ), այդդեպքումինչո՞ւնույնոգևորությամբչեքպայքարումայնավանդույթներիդեմ, որոնքոտնահարումենտղամարդկանցիրավունքները: Չե՞ք կարծում, որ մի տեսակ սեռային խտրականության հոտ է գալիս ձեր այդ գործունեությունից ու դրա հետ կապված ձեր բոցաշունչ ճառերից: Ոնցորանցյալիկղերականխավարամտություննէրհայտարարում, որկինըմիշտստորէումեղավոր, հիմաէլֆեմինիստականխավարամտություննէ,փաստորեն,նույնբանըհայտարարում, միայնայնտարբերությամբ, որկնոջնուտղամարդունէտեղերովփոխել: Ուրեմն, հարգելի՛ խավարասերներ, մարդկանց իրավունքների և պարտավորությունների միջև դիսբալանս չպիտի լինի. այդ բալանսի խախտումը հենց մարդու իրավունքների ոտնահարում է: Եթե մարդն իրավունքներից զուրկ է, բայց շատ պարտավորություններ ունի, ուրեմն փաստացի հալածվում է: Ինչո՞ւ եմ սա ասում. բանն այն է, որ հայկականամենահզորավանդույթներիցմեկըտղամարդունպարտավորեցնումէֆինանսապեսապահովելընտանիքը. եթետղամարդըչիապահովումընտանիքիտնտեսականկարիքները, ապահասարակություննուղղակիդատափետումէնրան, իսկկանայքայդիմաստովբոլորովինարտոնյալդիրքերումեն, նրանքկարողեննստելտանը, չաշխատելուպահանջելիրենցամուսնուցդրամուբարեկեցություն: Հիմա շատերդ կասեք, որ դա այդպես էլ պիտի լինի, իսկ ես կասեմ, որ ոչ, դա արդար չի, և այդ ավանդական կարծրատիպային մոտեցումը տղամարդկանց նկատմամբ ընտանեկան բռնության (հոգեբանական) փայլուն օրինակ է, ու եթե դուք համաձայն չեք ինձ հետ, ուրեմն դեռ միջնադարից դուրս չեք եկել: Միջնադարում կանայք իրավազուրկ էին, նրանք աշխատելու և սեփականություն ունենալու իրավունք չունեին. ընտանիքի հողերը, շենք-շինությունները , անասուններն ու աշխատանքի միջոցները ընտանիքի հոր սեփականությունն էին համարվում, ու միայն նա էր տնտեսական գործունեություն ծավալում: Ահա հենց դրա համար էլ նա էր պարտավոր ապահովել ընտանիքի տնտեսական կարիքները, իսկ հիմա, երբ դրսում 21-րդ դարն է, ու կանայք իրենց ամուսինների հետ հավասար իրավունքներ ունեն՝ կապված սեփականության և մյուս բաների հետ, ու երբ ստանում են նաև նույն կրթությունը, ինչի՞ց ելնելով պիտի չկիսեն տղամարդկանց հետ ընտանիքի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները, առավել ևս, որ հիմա Հայաստանում կանանց համար գործ գտնելն ավելի հեշտ է, քան տղամարդկանց: Կամ՝ ինքներդ ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, թէ ինչուպիտիերիտասարդտղաներըպարտադիրծառայենբանակում` երկուտարիսահմանափակելովիրենցիրավունքներնուազատությունները, իսկաղջիկները` ոչ: Կամպատերազմիժամանակինչո՞ւէտղամարդկանցզորակոչըպարտադիր, իսկկանանցը` ոչ, ինչո՞ւենառաջնագծումմիայնտղամարդիկկանգնում: Սա նույնպես անցյալի մնացուկ է, անցյալում կռվում էին միայն տղամարդիկ, ու դրա հիմնական պատճառը թերևս այն էր, որ վճռորոշը մարդու ֆիզիկական ուժն էր, թուրն ու նիզակն էին զենքերը, իսկ հիմապատերազմելուհամարֆիզիկականուժնընդհանրապեսոչմինշանակությունչունի. զենքերնընդամենըմեխանիկականուէլեկտրոնայինսարքավորումներեն, որոնցտղամարդկանցհետհավասարկարողենտիրապետելնաևկանայք. թե՞ Երևանի ասֆալտապատ ճանապարհներին մեքենա վարել կարող են, իսկ ահա Արցախի լեռներում զրահամեքենա վարել չեն կարող: Դասեռայինֆակտորովպայմանավորվածսեգրեգացիայիփայլունօրինակէ: Ու այսպիսի օրինակներ դեռ շատ կարող եմ թվարկել...
Այնպես որ, երբ խոսում եք կանանց իրավունքների պաշտպանությունից, մի՛ մոռացեք նաև տղամարդկանց իրավունքների պաշտպանության մասին, այլապես ինքներդ ձեզ մատնում եք ու ցույց եք տալիս ձեր իրական դեմքը՝ քսենոֆոբի և մարդատյացի դեմքը:
Ընտանեկան բռնությունների ենթարկվում են նաև տղամարդիկ. նրանց նույնպես պաշտպանել է հարկավոր
Ստամբուլյան կոնվենցիաների ու այդօրինակ այլ անհեթեթ կոնվենցիաների պաշտպաններին հարց ունեմ՝ երբ դուք բարձրաձայնում ու պայքարում եք մեր հասարակության ներսում ձևավորված այն ավանդույթների դեմ, որոնք ոտնահարում են կանանց իրավունքները (որը, իհարկե, շատ ողջունելի է), այդ դեպքում ինչո՞ւ նույն ոգևորությամբ չեք պայքարում այն ավանդույթների դեմ, որոնք ոտնահարում են տղամարդկանց իրավունքները: Չե՞ք կարծում, որ մի տեսակ սեռային խտրականության հոտ է գալիս ձեր այդ գործունեությունից ու դրա հետ կապված ձեր բոցաշունչ ճառերից: Ոնց որ անցյալի կղերական խավարամտությունն էր հայտարարում, որ կինը միշտ ստոր է ու մեղավոր, հիմա էլ ֆեմինիստական խավարամտությունն է, փաստորեն, նույն բանը հայտարարում, միայն այն տարբերությամբ, որ կնոջն ու տղամարդուն է տեղերով փոխել:
Ուրեմն, հարգելի՛ խավարասերներ, մարդկանց իրավունքների և պարտավորությունների միջև դիսբալանս չպիտի լինի. այդ բալանսի խախտումը հենց մարդու իրավունքների ոտնահարում է: Եթե մարդն իրավունքներից զուրկ է, բայց շատ պարտավորություններ ունի, ուրեմն փաստացի հալածվում է: Ինչո՞ւ եմ սա ասում. բանն այն է, որ հայկական ամենահզոր ավանդույթներից մեկը տղամարդուն պարտավորեցնում է ֆինանսապես ապահովել ընտանիքը. եթե տղամարդը չի ապահովում ընտանիքի տնտեսական կարիքները, ապա հասարակությունն ուղղակի դատափետում է նրան, իսկ կանայք այդ իմաստով բոլորովին արտոնյալ դիրքերում են, նրանք կարող են նստել տանը, չաշխատել ու պահանջել իրենց ամուսնուց դրամ ու բարեկեցություն: Հիմա շատերդ կասեք, որ դա այդպես էլ պիտի լինի, իսկ ես կասեմ, որ ոչ, դա արդար չի, և այդ ավանդական կարծրատիպային մոտեցումը տղամարդկանց նկատմամբ ընտանեկան բռնության (հոգեբանական) փայլուն օրինակ է, ու եթե դուք համաձայն չեք ինձ հետ, ուրեմն դեռ միջնադարից դուրս չեք եկել:
Միջնադարում կանայք իրավազուրկ էին, նրանք աշխատելու և սեփականություն ունենալու իրավունք չունեին. ընտանիքի հողերը, շենք-շինությունները , անասուններն ու աշխատանքի միջոցները ընտանիքի հոր սեփականությունն էին համարվում, ու միայն նա էր տնտեսական գործունեություն ծավալում: Ահա հենց դրա համար էլ նա էր պարտավոր ապահովել ընտանիքի տնտեսական կարիքները, իսկ հիմա, երբ դրսում 21-րդ դարն է, ու կանայք իրենց ամուսինների հետ հավասար իրավունքներ ունեն՝ կապված սեփականության և մյուս բաների հետ, ու երբ ստանում են նաև նույն կրթությունը, ինչի՞ց ելնելով պիտի չկիսեն տղամարդկանց հետ ընտանիքի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները, առավել ևս, որ հիմա Հայաստանում կանանց համար գործ գտնելն ավելի հեշտ է, քան տղամարդկանց:
Կամ՝ ինքներդ ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, թէ ինչու պիտի երիտասարդ տղաները պարտադիր ծառայեն բանակում` երկու տարի սահմանափակելով իրենց իրավունքներն ու ազատությունները, իսկ աղջիկները` ոչ: Կամ պատերազմի ժամանակ ինչո՞ւ է տղամարդկանց զորակոչը պարտադիր, իսկ կանանցը` ոչ, ինչո՞ւ են առաջնագծում միայն տղամարդիկ կանգնում: Սա նույնպես անցյալի մնացուկ է, անցյալում կռվում էին միայն տղամարդիկ, ու դրա հիմնական պատճառը թերևս այն էր, որ վճռորոշը մարդու ֆիզիկական ուժն էր, թուրն ու նիզակն էին զենքերը, իսկ հիմա պատերազմելու համար ֆիզիկական ուժն ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի. զենքերն ընդամենը մեխանիկական ու էլեկտրոնային սարքավորումներ են, որոնց տղամարդկանց հետ հավասար կարող են տիրապետել նաև կանայք. թե՞ Երևանի ասֆալտապատ ճանապարհներին մեքենա վարել կարող են, իսկ ահա Արցախի լեռներում զրահամեքենա վարել չեն կարող: Դա սեռային ֆակտորով պայմանավորված սեգրեգացիայի փայլուն օրինակ է: Ու այսպիսի օրինակներ դեռ շատ կարող եմ թվարկել...
Այնպես որ, երբ խոսում եք կանանց իրավունքների պաշտպանությունից, մի՛ մոռացեք նաև տղամարդկանց իրավունքների պաշտպանության մասին, այլապես ինքներդ ձեզ մատնում եք ու ցույց եք տալիս ձեր իրական դեմքը՝ քսենոֆոբի և մարդատյացի դեմքը:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org