Ամուլսարի հանքավայրի էպոպեան թևակոխել է եզրափակիչ փուլ։
Երեկ հրապարակվել է փորձագիտական աշխատանքներ իրականացրած «ԷԼԱՐԴ» ընկերության զեկույցը։
Զեկույցից պարզ է դառնում, որ «բնապահպանների» աղմուկ–աղաղակն անհիմն է եղել։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկաէշատցածրհավանականություն, որԱմուլսարիհանքիաղտոտվածջրերըազդեցությունկունենանՋերմուկիաղբյուրներիվրա, քանի որ ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:
Ուսումնասիրություններըցույցենտվել, որհանքավայրիտարածքումստորգետնյաջրերնուղղակիորենչենթափվիԿեչուտիջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Զեկույցի համաձայն՝ հարակիցբնակավայրերըգտնվումենտեղանքիցհամեմատաբարհեռու. շրջակամիջավայրիօդիորակիչափանիշներիխախտումներչենակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները և նրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը բարելավել։
Հիմա կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է որոշում կայացնեն։ Պետք է ընտրություն կատարեն փողոցի ու կաբինետի, էմոցիաների և ռացիոնալիզմի, էժանագին պոպուլիզմի և պետական մտածողության,հակահեղափոխության և հեղափոխության, տնտեսության քայքայման ու ներդրումային միջավայրի վերականգնման փորձերի միջև։
Փաշինյանը պետք է ընտրություն կատարի հակապետական բնույթ կրող հեղափոխական տեխնոլոգիաների՝ ճանապարհ փակելու և լեգիտիմ քայլերի միջև։
Եթե փորձագիտական եզրակացությունը դրական է, ապա Ամուլսարում կառավարության անգործության շարունակությունը տարբեր կասկածների տեղիք կարող է տալ։ Հանքի ճանապարհները պետք է բացվեն, և Հայաստանին հասցված լրջագույն հարվածի հետևանքները կամաց–կամաց պետք է բուժվեն։
Եթե Իջևանում ուժ կիրառվեց, որպեսզի ճանապարհը բացվի, ապա չի կարելի երկակի ստանդարտ որդեգրել և ճանապարհը չբացել հանքավայրում։
Փաշինյանի համար Ամուլսարը դառնում է փորձաքար։ Պոպուլիզմն այստեղ նրան չի կարող օգնել։ Հա՛մ էսպես, հա՛մ էնպես, հա՛մ սրանց, հա՛մ նրանց դուր գալու քաղաքականությունն այստեղ չի աշխատի։
Փաշինյանի երկընտրանքը. Ամուլսարի փորձաքարը
Ամուլսարի հանքավայրի էպոպեան թևակոխել է եզրափակիչ փուլ։
Երեկ հրապարակվել է փորձագիտական աշխատանքներ իրականացրած «ԷԼԱՐԴ» ընկերության զեկույցը։
Զեկույցից պարզ է դառնում, որ «բնապահպանների» աղմուկ–աղաղակն անհիմն է եղել։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:
«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են»,-ասված է եզրակացությունում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերն ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու. շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները և նրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը բարելավել։
Հիմա կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է որոշում կայացնեն։ Պետք է ընտրություն կատարեն փողոցի ու կաբինետի, էմոցիաների և ռացիոնալիզմի, էժանագին պոպուլիզմի և պետական մտածողության, հակահեղափոխության և հեղափոխության, տնտեսության քայքայման ու ներդրումային միջավայրի վերականգնման փորձերի միջև։
Փաշինյանը պետք է ընտրություն կատարի հակապետական բնույթ կրող հեղափոխական տեխնոլոգիաների՝ ճանապարհ փակելու և լեգիտիմ քայլերի միջև։
Եթե փորձագիտական եզրակացությունը դրական է, ապա Ամուլսարում կառավարության անգործության շարունակությունը տարբեր կասկածների տեղիք կարող է տալ։ Հանքի ճանապարհները պետք է բացվեն, և Հայաստանին հասցված լրջագույն հարվածի հետևանքները կամաց–կամաց պետք է բուժվեն։
Եթե Իջևանում ուժ կիրառվեց, որպեսզի ճանապարհը բացվի, ապա չի կարելի երկակի ստանդարտ որդեգրել և ճանապարհը չբացել հանքավայրում։
Փաշինյանի համար Ամուլսարը դառնում է փորձաքար։ Պոպուլիզմն այստեղ նրան չի կարող օգնել։ Հա՛մ էսպես, հա՛մ էնպես, հա՛մ սրանց, հա՛մ նրանց դուր գալու քաղաքականությունն այստեղ չի աշխատի։
Պետրոս Ալեքսանյան