Կարծիք

14.08.2019 16:29


Անհասկանալի է՝ ինչ է «փնտրում» Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանում

Անհասկանալի է՝ ինչ է «փնտրում» Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանում

ՀՀ արտաքին դիվանագիտության ամենամեծ «ձեռքբերումը» մեկուկես տարվա ընթացքում․ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան:

Անհասկանալի է՝ ինչ է «փնտրում» Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանում, բայց պետք է հաշվի առնենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո առաջին պաշտոնյան է, ով այցելում է Հայաստան:

Հ.Գ․ Նախորդ մեկուկես տարվա ընթացքում Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Պետք է արձանագրենք, որ այդ այցերը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Ահա, այսպիսի տխուր պատկեր ունենք մեր թավշյա դիվանագիտությունում:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը