Կարծիք

14.08.2019 12:34


Գոտիները ձգելու ժամանակը․ ուղեղների զանգվածային լվացման նոր «ձևաչափ»

Գոտիները ձգելու ժամանակը․ ուղեղների զանգվածային լվացման նոր «ձևաչափ»

Գոտիները ձգելու ժամանակը

Ուղեղների զանգվածային լվացման նոր «ձեւաչափով»` «խորաթա-լայվ» ռեժիմում Փաշինյանի հետ «քննարկելով» մայրաքաղաքի խոր եւ համապարփակ չաղբահանության պատճառները, բացատրելով`ով եւ/կամ ինչն է խանգարում վատ պարողին, կարգին Հայկոն «դավաճան» մի միտք սղղացրեց։

Պարզվեց` ժամանակին, որպես «հարցի լուծում», Սանիթեքին առաջարկել է «զիբիլի ավտոներ» ձեռք բերելու եւ սպասարկելու հոգսն էլ համայնքի վրա դնել. մուծվիր, եթե չես ուզում խեղդվել աղբակույտերի ժանտահոտից եւ/կամ ժանտախտի համաճարակի զոհ դառնալ։

Մինչ այդ, եթե հիշում եք, «մահվան վերելակներին» եւ «հուսահատության գազելներին» ո՛չ ասելու ծախսերը եւս փորձեց բնակչի ուսերին` ասելով, որ խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է։

Այնպես որ, ձգեք գոտիները...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը