Մուտիտյանն ու Սուտիտյանը՝ նոր եթերաշրջանում․ թեման՝ աղբի տակ մնացած հեղափոխությունը
Մուտիտյանն ու Սուտիտյանը՝ նոր եթերաշրջանում: Թեման՝ աղբի տակ մնացած հեղափոխությունը:
Այսօր ուղիղ եթերում հանդիպեցին երկու դերասան: Մեկը՝ դերասան իր մասնագիտությամբ, մյուսը՝ իր ապրած ողջ կյանքով: Հանդիպեցին ու ցուցադրաբար խորաթա արեցին, թե ինչու իրենք չեն կարողանում երկիր ու մայրաքաղաք կառավարել: Ու ինչպես միշտ, կարողացան մեղավորներ գտնել՝ ի դեմս աղբահանությամբ զբաղվող մասնավոր ընկերության, ձեռքի հետ քար գցելով նախկին իշխանության գրպանը: Ու ինչպես միշտ, այդ կուտը կերան նրանք, ովքեր սովոր են նաև մարմնամասեր ուտել՝ հոգի տալով անճարակ ու սուտասան կառավարության համար:
Սկզբում թվում էր, թե լիաթոք ծիծաղի առարկա են նշված երկու հերոսները, ավելի ճիշտ՝ հակահերոսները, բայց երբ խորն ես մտածում, տեսնում ես, թե ազգդ ինչպիսի բարոյական անկում է արձանագրել, սկսում ես մեծ ցավ ապրել: Շատ մեծ ցավ:
Աղբը, իհարկե, փողոցներից կմաքրվի, բայց ոչ սրանց օրոք: Մարդկային ու քաղաքական աղբն էլ կմաքրվի՝ անմիջապես սրանց ճամփու դնելուց հետո: Հավատում եմ:
***
Վարչապետա-քաղաքապետային լայվից հետո Լոսում որոշել են Լափշինյանին դիմավորել ակրոբատներով, որոնք աղբամաններ են օդում պտտացնելու:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից