Կարծիք

14.08.2019 09:08


Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ՝ ինչքան ուզես

Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ՝ ինչքան ուզես

Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն է պատասխանատու, այլ մենք` նախկիններս:

Քաղաքն աղբի մեջ կորում է, ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն է մեղավոր, այլ` Սանիթեքը:

Կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի:

Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի, դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր, այլ` նախկին խորհրդարանը:

Իսկ չե՞ք ասի՝ օտարերկրյա գործակալների չբացահայտման, մարդկանց խաբելու, քաղաքական բանտարկյալների առկայության, ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու...

Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ՝ ինչքան ուզես:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը