Կարծիք

13.08.2019 18:16


Ադրբեջանում հայտնված զինվորին դավաճան համարելով՝ խեղում եք նրա ճակատագիրը

Ադրբեջանում հայտնված զինվորին դավաճան համարելով՝ խեղում եք նրա ճակատագիրը

Երբ ես փոքր էի իմ ճանաչած մեծերը մի ասույթ ունեին: Անկապ խոսացողներին ասում էին. "Խոսել չգիտես, չխոսել էլ չգիտես?":
Այսօր իմացա, որ Վարդգես Պետրոսյանը այս առիթով ունի մի հիանալի խոսք. "Մարդը խոսել սովորում է երկու տարում, սակայն լռել ողջ կյանքում":

Ես կարծում էի, որ մեր լրատվադաշտը և "փորձագիտական" շրջանակները արդեն ունեն որոշակի փորձ, իմունիտետ և հետևում են որոշակի խելամտության կանոններին: Սակայն ամեն անգամ նման դեպքերը լարում են առաջացնում մեր միջավայրում և ջրի երես հանում ինքնահաստատվողներին, անգիտակիցներին ու կոնկրետ քայքայիչ գործունեություն ծավալողներին:
"Չշտված տեղեկություններով", "Ըստ որոշ տեղեկությունների" և նման բնորոշումները կիրառեք այլ տեղերում: Որտեղ կան մարդկանց ճակատագրերի հարց, անվտանգության հարց ձեզ զուսպ պահեք ու մի լուծեք ինքնահաստատման և այլ հարցեր: Ադրբեջանական կողմը ձեզ քանի անգամ պետք է ապացուցի, որ ընդունակ է ամենաանկարագրելի արարքների, որ մեր մեջ անվստահություն սերմանի և այլն: Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք մարդկանց հանցագործ ու դավաճան հայտարարել, սակայն հետո ամաչել դրա համար, եթե իհարկե ամոթ ունենք: Ադրբեջանում հայտնված զինվորին դավաճան համարելով՝ խեղում եք նրա ճակատագիրը: Զինվորի իբր հրամանատարության հետ խնդիրների պատճառով փախնելու, ոչնչով չհիմնավորված վարկածով խեղում եք, և' իր, և' հրամանատարների ճակատագիրը: Շատ բան կասեի, բայց երևի այսքանն էլ բավ է:

Երբեմն ուղղակի լռեք, դա լավագույն լուծումն է:

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը