Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոչ քաղաքական, այլ իրավական ուղիների մասին
Միջազգային ընկերակցությունը երբեք ազնիվ չի եղել Հայկական Հարցում, նրանում ներառված խնդիրներում: Այդպես էր անցյալում, այդպես է այսօր: Հենց դա նկատի ուներ Մեծ նորվեգացին' Ֆրիտյոֆ Նանսենը, երբ նշում էր. «Կարեկցումեմհայժողովրդին, որխճճվեցեվրոպականքաղաքականությանմեջ: Նրահամարավելիլավկլիներ, եթեիրանունըերբևէհնչածչլիներեվրոպացիորևէքաղաքագետիբերանից» (Ֆրիտյոֆ Նանսեն, «Խաբված ժողովուրդ», ԵՊՀ հրտ., Երևան, 2000, էջ 272-273):
Այսօր շատ հարմարավետ և մոդայիկ է դարձել տարբեր երկրների ու ժողովուրդների դեմ իրականացվող բռնություններն ու ագրեսիաները բացատրել «երկակի ստանդարտների», տերությունների «ազգային շահերի», «նավթամուղերի ու գազամուղերի ճանապարհների» շուրջ աշխույժ և անսքող քաղաքական շահարկումով, առանց նկատի առնելու, որ դրանով «արդարացվում է» մեծ, թե փոքր պետությունների պատասխանատու պաշտոնյաների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները, որովհետև այդ գործողություններն ուղեկցվում են ժողովուրդների կոտորածներով, բռնագաղթերով, մարդկանց մեծ ու փոքր խմբերի կյանքի, գույքի, ազատությունների իրավունքների համատարած ոտնահարումների փաստերով:
Այդպես է և հայ ժողովրդի պատմության արդի շրջանում, 1988-ի փետրվարից սկսած:
Աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա, և դրանց մեջ ցայսօր չկա մեկը, հատկապես, եթե դա հայկական խնդիր է, որի կարգավորման համար, ինչպես անցյալում, այնպես էլ 1988-ից սկսած, միջազգային ընկերակցությունը իրավականի փոխարեն հենց միայն կամային-քաղաքական լուծումներ չառաջադրի: Եվ դա անում է մի այնպիսի կատաղի համառությամբ, որն ի վերջո, վերածվում է միջազգային «քաղաքական կապրիզի»:
1.-Ղարաբաղյանհակամարտություն: Ղարաբաղյան հակամարտության արդի շրջանը, որ սկզբնավորվեց 1988-ից, ձգվում է արդեն շուրջ 22 տարի, իսկ հանգուցալուծումը այդպես էլ չի երևում: Խոսքն այն մասին չէ, որ գերտերությունների շահերի ու ծրագրերի համատեքստում հակամարտությունը մերթ սառեցվում է, մերթ բորբոքվում, այլ նրա, որ հակամարտության խաղաղ կարգավորման իրական ուղիներն այդպես էլ թաքուն են պահվում և հայությունից, և հակամարտությանը կամա, թե ակամա ներգրավված այլ ժողովուրդներից:
Մինչդեռ այդ ուղիները գոյություն ունեն:
Դրանցից մեկը հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է ՄիջազգայինբախումներիխաղաղլուծմանԿոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.:
Ի՞նչ է ասում այդ փաստաթուղթը: Հաագայի Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է իրավական գործողությունների մի կուռ համակարգ, հանգրվանային երեք փուլերի ու քայլերի հետևյալ հաջորդականությամբ.
ա) Առաջինփուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի' միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից:
բ) Երկրորդփուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն և իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:
գ) Երրորդփուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:
Արդ, նշված քայլերից ո՞րն է, որ իրականացվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Առաջին. Հայտնի է, որ 1992-ի մարտի 24-ին ԵԱՀԿ-ի Հելսինկիի լրացուցիչ հանդիպման ժամանակ առաջարկ է եղել առաջիկայում' ամռանը, Մինսկ քաղաքում հրավիրել հատուկ կոնֆերանս և ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվեր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով' հիմնվելով ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների վրա: Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ԵԱՀԿ-ն այն ժամանակ միջազգային կազմակերպություն էր, իսկ 2009 թվականից նա արդեն ընդհանուր պետություն հանդիսացող Նոր Եվրոպայի պետական կառույց է: Նշենք նաև, որ առ այսօր Մինսկի կոնֆերանսը չի հրավիրվել:
Երկրորդ. ԵԱՀԿ Մինսկի խումբն անցնող 18 տարիների ընթացքում իրականացրել է Հակամարտությունների խաղաղ կարգավորման Կոնվենցիայի 1-ին և 2-րդ բաժինների պահանջները միայն: Այսինքն, 18 տարի շարունակ առաջարկներ է մշակել և ներկայացրել կողմերին, որոնք նույն հետևողականությամբ մերժվել են: Մինչդեռ, եթե միջնորդական առաքելությունը գտնվեր իրավական դաշտում, ապա պարտավոր էր համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջի ավարտված համարել իր գործունեությունը և առաջարկել հակամարտող կողմերին խնդիրը տեղափոխել 3-րդ բաժնով կարգավորվող փուլ և, ըստ այդմ, ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով:
Երրորդ. Հաագայի Կոնվենցիայի 2-րդ բաժնի 8-րդ հոդվածը նշում է, որ միջնորդական առաքելությունը պետք է ուղղված լինի չեզոքացնելու պատերազմի վտանգը և միջնորդ երկրները նույնպես պարտավորություն են կրում պահպանելու խաղաղության ռեժիմը: Մինչդեռ, Մինսկի խումբը ճնշումներ է գործադրում ԼՂՀ-ի, ՀՀ-ի և հայության վրա' պատերազմի հնարավոր վերսկսման սպառնալիքով նրանցից զիջումներ կորզելու համար: Հենց այդ պատվերով է պայմանավորված Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմական ագրեսիա սկսելու մասին ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ԼՂՀ, ՀՀ սահմանամերձ շրջաններում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները: Կա գրեթե լոզունգի վերածված մի ձևակերպում. «Համաձայնեքառաջարկներին, այլապեսԱդրբեջանընորպատերազմկսկսի: Թեևմենքմիշտզգուշացնումենք, որհակամարտությունըչիկարողլուծվելուժայինճանապարհով»:
Այնինչ, Կոնվենցիայի հաջորդ քայլով, ինչպես նախատեսված է 2-րդ բաժնի 2-րդ հոդվածում, վաղուց պետք է ստեղծվեր հետաքննող հանձնաժողով, որի գործունեությունը նույնպես կանոնակարգված է մի շարք հոդվածներով: Ստացվում է, որ Հակամարտությունների խաղաղ կարգավորման Կոնվենցիայի հաջորդ փուլի, երկրորդ քայլի պահանջը կատարելու համար Մինսկի խմբին չի բավարարել 18-ամյա գործունեության ժամանակաշրջանը և, անշուշտ, հայտնի չէ, թե դեռ ինչքան ժամանակ է պահանջվելու այդ փուլին վերջապես անցում կատարելու համար:
Պատճառը նաև այն է, որ ո՛չ ՀՀ-ն և ԼՂՀ-ն, ո՛չ հակամարտող մյուս կողմը և ո՛չ էլ առավել ևս միջնորդ երկրների նախագահները այդպիսի պահանջ չեն ներկայացրել Մինսկի խմբին: Փոխարենը սպասել են, թե միջնորդական առաքելությունը ի՞նչ նոր առաջարկներ կանի կողմերին: Մինչդեռ, առնվազն, 1994-95 թթ., երբ արդեն պարզ էր, որ առաջարկները չեն ընդունվում և Մինսկի խմբի ձևաչափը սպառել է իրեն, կողմերից մեկն ու մեկը, կամ Մինսկի խումբն ինքը, պետք է բարձրացներ Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջը, այն է' ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով:
Հենց այդպիսի հանձնաժողովն է, որ կարող էր անցկացնել հետաքննություն և տալ եզրակացություն, որը եթե կողմերից որևէ մեկը կրկին մերժեր, առաջանալու էր Կոնվենցիայի հաջորդ պահանջով կարգավորմանը վերջնական լուծում տալու համար խնդիրը տեղափոխել միջազգային դատարան, որի որոշումները, ինչպես արդեն նշեցինք, պարտադիր են կողմերի համար:
Ակնհայտ է, որ եթե Ղարաբաղյան հակամարտության միջազգային խաղաղ կարգավորումը 1992-ից ընթանար Հաագայի Կոնվենցիայի հոդվածների ու դրույթների պահանջներով, ապա պատերազմը շատ ավելի շուտ կավարտվեր, քան 1994-ին, և հակամարտությունն էլ այսքան երկար չէր ձգձգվի' հավելյալ զոհեր ու նոր կորուստեր խլելով կողմերից:
Ավելորդ չէ նշել նաև, որ Մինսկի խումբը, շրջանցելով ԼՂՀ-ն, որպես հակամարտող կողմ ճանաչում է միայն ՀՀ-ն, սակայն քննության իսկ չի առնում ՀՀ-ի սահմանամերձ շրջանների վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ներխուժումների, հարձակումների և ՀՀ-ի որոշ տարածքների օկուպացիայի հարցերը: Այդպես բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ո՞վ է պատասխան տալու ՀՀ-ի խաղաղ բնակիչների և սահմանապահների շրջանում տեղ գտած այդքան զոհերի ու վիրավորների համար, որոնք ադրբեջանական կողմի դիպուկահարների և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքներն են:
Ասվածից հետևում է, որ ինչպես ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի, այնպես էլ ՀՀ Արտաքին գործերի նախարարության կատարած աշխատանքները կարելի է գնահատել անբավարար, չասելու համար հակամարտության կարգավորումը խոչընդոտող' խանգարող, գործունեություն: Սակայն, մեր խնդիրը մեղավորներին հայտնաբերելը չէ, որն ի դեպ, նույնպես միջազգային դատարանի խնդիրն է: Մեր խնդիրը միջազգային վեճի' հակամարտության, իրապես խաղաղ կարգավորման լուծումը գտնելն է, ինչն անտեսել են մեր իշխանությունները' ենթարկվելով արևմուտքի հորդորներին:
Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. ՀՀ-ն և ԼՂՀ-ն դիմում են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին' առաջարկելով, Մինսկի խմբի միջնորդական առաքելության այս ձևաչափը համարել սպառված, և գործողությունը տեղափոխել կարգավորման հաջորդ փուլ, ըստ այդմ' ստեղծել հետաքննող հանձնաժողով, մանավանդ որ Մադրիդյան նորացված (թե՞ չնորացված) սկզբունքները չեն տալիս հակամարտության իրական լուծման բանալին:
2.-Հայ-թուրքականհարաբերություններիկարգավորում, Հայաստան-ԹուրքիաԱրձանագրություններ: Ինչ ասվեց վերևում ամբողջությամբ վերաբերում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, որի ուղղությամբ 2001-ից գործող հայ-թուրքական հաշտեցման հասարակական ձևաչափերը, ինչպես նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկները պետք է համարել իրենց սպառած, իսկ այդ ընթացքում մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործողություններն ու փաստերը, որպես Հաագայի Կոնվենցիայով կատարված միջնորդական դիվանագիտական առաքելություն' պետք է համարել անօգուտ, որովհետև մյուս կողմը' Թուրքիայի Հանրապետությունը, միևնույնն է մնում է Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերում, որը հնարավորություն չի տալիս բանակցությունների միջոցով հասնել որևէ շոշափելի արդյունքի:
Այլ է 2009-ից Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների խնդիրը, որոնք երբ իրերն իրենց աննուներով ենք կոչում, պետք է համարել գերտերությունների աշխարհաքաղաքական կարիքներն իրագործող պատվեր, ինչպես նաև ՀՀ-ի և ԹՀ-ի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ:
Իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նույնպես պետք է անցնել հարաբերությունների կարգավորման իրավական հարթություն և գործել համաձայն Հաագայի Կոնվենցիայի 3-րդ բաժնի դրույթների: Այսինքն, սպառված համարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դիվանագիտական բոլոր առաքելությունների ու կողմերի գործադրած ջանքներն ու ճիգերը, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փոխարեն, ստեղծել հակամարտության պատճառները քննող հանձնաժողով:
Դա նշանակում է նաև, որ գերտերությունները պետք է դադարեցնեն ճնշումները ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Հայկական Սփյուռքի վրա, վերջ տան Ցեղասպանության դատապարտման Կոնվենցիան շրջանցելու իրենց փորձերին, որոնք վտանգում են ոչ միայն հայության և Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների անվտանգությունը:
Վերջին հարյուրամյակում, առավելապես այսօր, չկան խնդիրներ, որոնք չեն լուծվում միջազգային իրավական դաշտում: Որպես ուսանելի օրինակ պետք է միշտ նկատի ունենալ Միլոշևիչի և Սերբիայի ոչ վաղ անցյալի պատմությունը, որի բուն պատճառն այն էր, որ կարգավորման իրավական ճանապարհի փոխարեն ընտրվեց կամային - քաղաքական - ուժային կարգավորման ուղին:
Կովկասում խուսափելու համար բալկանյան ողբերգության կրկնությունից' ՀՀ-ին, ԼՂՀ-ին և Միսնկի համանախագահ երկրներին առաջարկում ենք, արդ և այսուհետ, հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ընթանալ հենց միայն միջազգային իրավական ճանապարհով ու այն սահմանող և առաջնորդող Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թվականի Կոնվենցիայով:
Հ.Գ. - ՀաագայիԿոնվենցիայիընդունումիցհետո' Հայաստանի Հանրապետության առաջին (1918-1920 թթ.) և երկրորդ (1990 թ.) անկախացումից ի վեր, հայությունը տարածաշրջանում ենթարկվել է կոտորածների, պատերազմական հանցագործությունների, բռնագաղթի, ԼՂՀ-ն ու ՀՀ-ն ռազմական ագրեսիայի, շրջափակման, բնակչությունը' անմարդկային զրկանքների:
1988-ից Ադրբեջանն է շրջափակել Հայաստանը, 1993-ից' Թուրքիան, 1992-ից' Վրաստանը' վրաց-աբխազական համակամարտության պատրվակով ՀՀ-ին զրկելով Ռուսաստանի, եվրոպական և միջինասիական երկրների հետ երկաթուղային հաղորդակցությունից: Թվում է, բաց է իրանական ուղությունը, սակայն, այդ ուղղությունն էլ հարավից փաստացի փակ է նույնպես Իրաքի վրա ամերիկյան հարձակումների (1992) և ներխուժուման (2001) պատճառով:
Կատարյալ մի ճգնաժամային իրավիճակ, որից դուրս գալու լուծումները, որ առաջարկում են Հայաստանին իբր իրատեսական քաղաքականություն վարելու կողմնակիցները, ամեն տեսակ զիջումների գնալն է, ինչը նշանակում է տարածաշրջանում հայության և Հայաստանի վերջը: Մեկ այլ տարբերակով' դա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, որը ներկայացվում է իբրև անվնաս քայլ, և որը իրականում նշանակում է փոխադարձ ճանաչում, ինչն իր հերթին նշանակում է ձևացնել, թե ՀՀ-ն և ԹՀ-ն խնդիրներ չունեն և կամ, որ այդ խնդիրների լուծումները կրկին հետաձգվում է անորոշ ժամանակով:
Իրականությունն այն է, որ տարածաշրջանի և ոչ մի ժողովուրդ ու երկիր անմասն չի մնալու ապագայի սպառնալիքներից և դավադրություններից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական ճանապարհը:
Բոլոր ոչ իրավական' քաղաքական, տարբերակները գերտերությունների համար պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին' նրանց երկրներն ու սերունդները, և հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը' Բալկաններում, Միջին Արևելքում, Կովկասում, Աֆղանստանում: Հենց այն գծով, որի շուրջ սիրում է դատողություններ անել Թուրքիայի նոր Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ում ի դեպ, ժամանակին կոչել էին Արևելքի Քիսինջեր:
Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոչ քաղաքական, այլ իրավական ուղիների մասին
Միջազգային ընկերակցությունը երբեք ազնիվ չի եղել Հայկական Հարցում, նրանում ներառված խնդիրներում: Այդպես էր անցյալում, այդպես է այսօր: Հենց դա նկատի ուներ Մեծ նորվեգացին' Ֆրիտյոֆ Նանսենը, երբ նշում էր. «Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից» (Ֆրիտյոֆ Նանսեն, «Խաբված ժողովուրդ», ԵՊՀ հրտ., Երևան, 2000, էջ 272-273):
Այսօր շատ հարմարավետ և մոդայիկ է դարձել տարբեր երկրների ու ժողովուրդների դեմ իրականացվող բռնություններն ու ագրեսիաները բացատրել «երկակի ստանդարտների», տերությունների «ազգային շահերի», «նավթամուղերի ու գազամուղերի ճանապարհների» շուրջ աշխույժ և անսքող քաղաքական շահարկումով, առանց նկատի առնելու, որ դրանով «արդարացվում է» մեծ, թե փոքր պետությունների պատասխանատու պաշտոնյաների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները, որովհետև այդ գործողություններն ուղեկցվում են ժողովուրդների կոտորածներով, բռնագաղթերով, մարդկանց մեծ ու փոքր խմբերի կյանքի, գույքի, ազատությունների իրավունքների համատարած ոտնահարումների փաստերով:
Այդպես է և հայ ժողովրդի պատմության արդի շրջանում, 1988-ի փետրվարից սկսած:
Աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա, և դրանց մեջ ցայսօր չկա մեկը, հատկապես, եթե դա հայկական խնդիր է, որի կարգավորման համար, ինչպես անցյալում, այնպես էլ 1988-ից սկսած, միջազգային ընկերակցությունը իրավականի փոխարեն հենց միայն կամային-քաղաքական լուծումներ չառաջադրի: Եվ դա անում է մի այնպիսի կատաղի համառությամբ, որն ի վերջո, վերածվում է միջազգային «քաղաքական կապրիզի»:
1.-Ղարաբաղյան հակամարտություն: Ղարաբաղյան հակամարտության արդի շրջանը, որ սկզբնավորվեց 1988-ից, ձգվում է արդեն շուրջ 22 տարի, իսկ հանգուցալուծումը այդպես էլ չի երևում: Խոսքն այն մասին չէ, որ գերտերությունների շահերի ու ծրագրերի համատեքստում հակամարտությունը մերթ սառեցվում է, մերթ բորբոքվում, այլ նրա, որ հակամարտության խաղաղ կարգավորման իրական ուղիներն այդպես էլ թաքուն են պահվում և հայությունից, և հակամարտությանը կամա, թե ակամա ներգրավված այլ ժողովուրդներից:
Մինչդեռ այդ ուղիները գոյություն ունեն:
Դրանցից մեկը հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է Միջազգային բախումների խաղաղ լուծման Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.:
Ի՞նչ է ասում այդ փաստաթուղթը: Հաագայի Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է իրավական գործողությունների մի կուռ համակարգ, հանգրվանային երեք փուլերի ու քայլերի հետևյալ հաջորդականությամբ.
ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի' միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից:
բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն և իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:
գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:
Արդ, նշված քայլերից ո՞րն է, որ իրականացվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Առաջին. Հայտնի է, որ 1992-ի մարտի 24-ին ԵԱՀԿ-ի Հելսինկիի լրացուցիչ հանդիպման ժամանակ առաջարկ է եղել առաջիկայում' ամռանը, Մինսկ քաղաքում հրավիրել հատուկ կոնֆերանս և ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվեր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով' հիմնվելով ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների վրա: Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ԵԱՀԿ-ն այն ժամանակ միջազգային կազմակերպություն էր, իսկ 2009 թվականից նա արդեն ընդհանուր պետություն հանդիսացող Նոր Եվրոպայի պետական կառույց է: Նշենք նաև, որ առ այսօր Մինսկի կոնֆերանսը չի հրավիրվել:
Երկրորդ. ԵԱՀԿ Մինսկի խումբն անցնող 18 տարիների ընթացքում իրականացրել է Հակամարտությունների խաղաղ կարգավորման Կոնվենցիայի 1-ին և 2-րդ բաժինների պահանջները միայն: Այսինքն, 18 տարի շարունակ առաջարկներ է մշակել և ներկայացրել կողմերին, որոնք նույն հետևողականությամբ մերժվել են: Մինչդեռ, եթե միջնորդական առաքելությունը գտնվեր իրավական դաշտում, ապա պարտավոր էր համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջի ավարտված համարել իր գործունեությունը և առաջարկել հակամարտող կողմերին խնդիրը տեղափոխել 3-րդ բաժնով կարգավորվող փուլ և, ըստ այդմ, ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով:
Երրորդ. Հաագայի Կոնվենցիայի 2-րդ բաժնի 8-րդ հոդվածը նշում է, որ միջնորդական առաքելությունը պետք է ուղղված լինի չեզոքացնելու պատերազմի վտանգը և միջնորդ երկրները նույնպես պարտավորություն են կրում պահպանելու խաղաղության ռեժիմը: Մինչդեռ, Մինսկի խումբը ճնշումներ է գործադրում ԼՂՀ-ի, ՀՀ-ի և հայության վրա' պատերազմի հնարավոր վերսկսման սպառնալիքով նրանցից զիջումներ կորզելու համար: Հենց այդ պատվերով է պայմանավորված Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմական ագրեսիա սկսելու մասին ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ԼՂՀ, ՀՀ սահմանամերձ շրջաններում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները: Կա գրեթե լոզունգի վերածված մի ձևակերպում. «Համաձայնեք առաջարկներին, այլապես Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի: Թեև մենք միշտ զգուշացնում ենք, որ հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով»:
Այնինչ, Կոնվենցիայի հաջորդ քայլով, ինչպես նախատեսված է 2-րդ բաժնի 2-րդ հոդվածում, վաղուց պետք է ստեղծվեր հետաքննող հանձնաժողով, որի գործունեությունը նույնպես կանոնակարգված է մի շարք հոդվածներով: Ստացվում է, որ Հակամարտությունների խաղաղ կարգավորման Կոնվենցիայի հաջորդ փուլի, երկրորդ քայլի պահանջը կատարելու համար Մինսկի խմբին չի բավարարել 18-ամյա գործունեության ժամանակաշրջանը և, անշուշտ, հայտնի չէ, թե դեռ ինչքան ժամանակ է պահանջվելու այդ փուլին վերջապես անցում կատարելու համար:
Պատճառը նաև այն է, որ ո՛չ ՀՀ-ն և ԼՂՀ-ն, ո՛չ հակամարտող մյուս կողմը և ո՛չ էլ առավել ևս միջնորդ երկրների նախագահները այդպիսի պահանջ չեն ներկայացրել Մինսկի խմբին: Փոխարենը սպասել են, թե միջնորդական առաքելությունը ի՞նչ նոր առաջարկներ կանի կողմերին: Մինչդեռ, առնվազն, 1994-95 թթ., երբ արդեն պարզ էր, որ առաջարկները չեն ընդունվում և Մինսկի խմբի ձևաչափը սպառել է իրեն, կողմերից մեկն ու մեկը, կամ Մինսկի խումբն ինքը, պետք է բարձրացներ Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջը, այն է' ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով:
Հենց այդպիսի հանձնաժողովն է, որ կարող էր անցկացնել հետաքննություն և տալ եզրակացություն, որը եթե կողմերից որևէ մեկը կրկին մերժեր, առաջանալու էր Կոնվենցիայի հաջորդ պահանջով կարգավորմանը վերջնական լուծում տալու համար խնդիրը տեղափոխել միջազգային դատարան, որի որոշումները, ինչպես արդեն նշեցինք, պարտադիր են կողմերի համար:
Ակնհայտ է, որ եթե Ղարաբաղյան հակամարտության միջազգային խաղաղ կարգավորումը 1992-ից ընթանար Հաագայի Կոնվենցիայի հոդվածների ու դրույթների պահանջներով, ապա պատերազմը շատ ավելի շուտ կավարտվեր, քան 1994-ին, և հակամարտությունն էլ այսքան երկար չէր ձգձգվի' հավելյալ զոհեր ու նոր կորուստեր խլելով կողմերից:
Ավելորդ չէ նշել նաև, որ Մինսկի խումբը, շրջանցելով ԼՂՀ-ն, որպես հակամարտող կողմ ճանաչում է միայն ՀՀ-ն, սակայն քննության իսկ չի առնում ՀՀ-ի սահմանամերձ շրջանների վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ներխուժումների, հարձակումների և ՀՀ-ի որոշ տարածքների օկուպացիայի հարցերը: Այդպես բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ո՞վ է պատասխան տալու ՀՀ-ի խաղաղ բնակիչների և սահմանապահների շրջանում տեղ գտած այդքան զոհերի ու վիրավորների համար, որոնք ադրբեջանական կողմի դիպուկահարների և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքներն են:
Ասվածից հետևում է, որ ինչպես ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի, այնպես էլ ՀՀ Արտաքին գործերի նախարարության կատարած աշխատանքները կարելի է գնահատել անբավարար, չասելու համար հակամարտության կարգավորումը խոչընդոտող' խանգարող, գործունեություն: Սակայն, մեր խնդիրը մեղավորներին հայտնաբերելը չէ, որն ի դեպ, նույնպես միջազգային դատարանի խնդիրն է: Մեր խնդիրը միջազգային վեճի' հակամարտության, իրապես խաղաղ կարգավորման լուծումը գտնելն է, ինչն անտեսել են մեր իշխանությունները' ենթարկվելով արևմուտքի հորդորներին:
Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. ՀՀ-ն և ԼՂՀ-ն դիմում են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին' առաջարկելով, Մինսկի խմբի միջնորդական առաքելության այս ձևաչափը համարել սպառված, և գործողությունը տեղափոխել կարգավորման հաջորդ փուլ, ըստ այդմ' ստեղծել հետաքննող հանձնաժողով, մանավանդ որ Մադրիդյան նորացված (թե՞ չնորացված) սկզբունքները չեն տալիս հակամարտության իրական լուծման բանալին:
2.-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, Հայաստան-Թուրքիա Արձանագրություններ: Ինչ ասվեց վերևում ամբողջությամբ վերաբերում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, որի ուղղությամբ 2001-ից գործող հայ-թուրքական հաշտեցման հասարակական ձևաչափերը, ինչպես նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկները պետք է համարել իրենց սպառած, իսկ այդ ընթացքում մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործողություններն ու փաստերը, որպես Հաագայի Կոնվենցիայով կատարված միջնորդական դիվանագիտական առաքելություն' պետք է համարել անօգուտ, որովհետև մյուս կողմը' Թուրքիայի Հանրապետությունը, միևնույնն է մնում է Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերում, որը հնարավորություն չի տալիս բանակցությունների միջոցով հասնել որևէ շոշափելի արդյունքի:
Այլ է 2009-ից Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների խնդիրը, որոնք երբ իրերն իրենց աննուներով ենք կոչում, պետք է համարել գերտերությունների աշխարհաքաղաքական կարիքներն իրագործող պատվեր, ինչպես նաև ՀՀ-ի և ԹՀ-ի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ:
Իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նույնպես պետք է անցնել հարաբերությունների կարգավորման իրավական հարթություն և գործել համաձայն Հաագայի Կոնվենցիայի 3-րդ բաժնի դրույթների: Այսինքն, սպառված համարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դիվանագիտական բոլոր առաքելությունների ու կողմերի գործադրած ջանքներն ու ճիգերը, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փոխարեն, ստեղծել հակամարտության պատճառները քննող հանձնաժողով:
Դա նշանակում է նաև, որ գերտերությունները պետք է դադարեցնեն ճնշումները ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Հայկական Սփյուռքի վրա, վերջ տան Ցեղասպանության դատապարտման Կոնվենցիան շրջանցելու իրենց փորձերին, որոնք վտանգում են ոչ միայն հայության և Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների անվտանգությունը:
Վերջին հարյուրամյակում, առավելապես այսօր, չկան խնդիրներ, որոնք չեն լուծվում միջազգային իրավական դաշտում: Որպես ուսանելի օրինակ պետք է միշտ նկատի ունենալ Միլոշևիչի և Սերբիայի ոչ վաղ անցյալի պատմությունը, որի բուն պատճառն այն էր, որ կարգավորման իրավական ճանապարհի փոխարեն ընտրվեց կամային - քաղաքական - ուժային կարգավորման ուղին:
Կովկասում խուսափելու համար բալկանյան ողբերգության կրկնությունից' ՀՀ-ին, ԼՂՀ-ին և Միսնկի համանախագահ երկրներին առաջարկում ենք, արդ և այսուհետ, հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ընթանալ հենց միայն միջազգային իրավական ճանապարհով ու այն սահմանող և առաջնորդող Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թվականի Կոնվենցիայով:
Հ.Գ. - Հաագայի Կոնվենցիայի ընդունումից հետո' Հայաստանի Հանրապետության առաջին (1918-1920 թթ.) և երկրորդ (1990 թ.) անկախացումից ի վեր, հայությունը տարածաշրջանում ենթարկվել է կոտորածների, պատերազմական հանցագործությունների, բռնագաղթի, ԼՂՀ-ն ու ՀՀ-ն ռազմական ագրեսիայի, շրջափակման, բնակչությունը' անմարդկային զրկանքների:
1988-ից Ադրբեջանն է շրջափակել Հայաստանը, 1993-ից' Թուրքիան, 1992-ից' Վրաստանը' վրաց-աբխազական համակամարտության պատրվակով ՀՀ-ին զրկելով Ռուսաստանի, եվրոպական և միջինասիական երկրների հետ երկաթուղային հաղորդակցությունից: Թվում է, բաց է իրանական ուղությունը, սակայն, այդ ուղղությունն էլ հարավից փաստացի փակ է նույնպես Իրաքի վրա ամերիկյան հարձակումների (1992) և ներխուժուման (2001) պատճառով:
Կատարյալ մի ճգնաժամային իրավիճակ, որից դուրս գալու լուծումները, որ առաջարկում են Հայաստանին իբր իրատեսական քաղաքականություն վարելու կողմնակիցները, ամեն տեսակ զիջումների գնալն է, ինչը նշանակում է տարածաշրջանում հայության և Հայաստանի վերջը: Մեկ այլ տարբերակով' դա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, որը ներկայացվում է իբրև անվնաս քայլ, և որը իրականում նշանակում է փոխադարձ ճանաչում, ինչն իր հերթին նշանակում է ձևացնել, թե ՀՀ-ն և ԹՀ-ն խնդիրներ չունեն և կամ, որ այդ խնդիրների լուծումները կրկին հետաձգվում է անորոշ ժամանակով:
Իրականությունն այն է, որ տարածաշրջանի և ոչ մի ժողովուրդ ու երկիր անմասն չի մնալու ապագայի սպառնալիքներից և դավադրություններից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական ճանապարհը:
Բոլոր ոչ իրավական' քաղաքական, տարբերակները գերտերությունների համար պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին' նրանց երկրներն ու սերունդները, և հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը' Բալկաններում, Միջին Արևելքում, Կովկասում, Աֆղանստանում: Հենց այն գծով, որի շուրջ սիրում է դատողություններ անել Թուրքիայի նոր Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ում ի դեպ, ժամանակին կոչել էին Արևելքի Քիսինջեր:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն