Կարծիք

13.08.2019 13:13


«Նախկինների» մի տեսակ կա, որ իշխանազավթման առաջին իսկ օրերին սկսեցին «քլնգել» նախկիններին, բայց այդպես էլ չմիացան «ներկաներին»

«Նախկինների» մի տեսակ կա, որ իշխանազավթման առաջին իսկ օրերին սկսեցին «քլնգել» նախկիններին, բայց այդպես էլ չմիացան «ներկաներին»

Вовремя предать это не предать, это предчувствовать!!!

«Նախկինների» մի տեսակ կա, որ ժամանակին, օգտվելով չինովնիկ-պաշտոնյա լինելու բոլոր՝ իրենց իսկ ստեղծած հնարավորություններից, վայելելով պաշտոնի բոլոր՝ իրենց իսկ ստեղծած առավելությունները, սակայն, ներքուստ դրանք ոչ բավարար համարելով՝ ինքնահաստատման ձգտելով, իշխանազավթման առաջին իսկ օրերին սկսեցին «քլնգել» նախկիններին, բայց այդպես էլ չմիացան «ներկաներին»։

Դուրս եկան պետական համակարգից, ստեղծեցին իրենց մանր ու միջին բիզնեսները, ինչի հնարավորությունը ձեռք էին բերել հենց «նախկինների» ժամանակվա պաշտոնավարման շրջանում, ու այսօր էլ, ավելի մեծ քլունգ առած քննադատում են ներկաներին (երևի ժամանակին ճիշտ կողմնորոշվելու սուր հոտառական զգայարանն է աշխատում):

Քննադատում են նորերին, համենայն դեպս, երեք տողը մեկ հիշատակելով «նախկիններ», «մի կրկնեք նախկինների սխալները» արտահայտությունները:
Էդքան մի էժանացեք ու էժանացրեք ամենը, էդ ձեր քաղաքական կապիկությունները այլևս չեն անցնում ոչ նորօրյա կրկեսում, ոչ էլ մոտ ապագայում կանցնեն, երբ շրջիկ կրկեսը կփակվի, տղերք ջան:

Դուք ժամանակին արդեն կողմնորոշվել եք՝ չունենալով միակ ճիշտ դիրքորոշումը, որն է՝ պետականամետը:
Քլունգները պահեք ձեր խորդանոցների մութ անկյուններում, ու ձեր կյանքի երազանքի բիզնեսներով զբաղվեք, չնայած էդտեղ էլ դժվար թե կայանաք:

Հ.Գ. ցավում եմ իհարկե, բայց հուսով եմ, որ նախկին-ներկա ժամանակային տիրույթում այդպես էլ իրենք իրենց չգտած որոշ ֆեյսբուքյան (ու ոչ միայն) ընկերներ կհասկանան, թե խոսքն ում մասին է:

Հ.Գ.Գ. Մարդ ամենից քիչ է նման ինքն իրեն, երբ խոսում է իր անունից: Դիմակ տվեք նրան, և այդժամ նա կասի ճշմարտությունը:
Օսկար Ուայլդ։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը