Աշխարհ

20.04.2010 09:15


Վրացական մամուլի էջերից-2

Վրացական մամուլի էջերից-2

Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի' ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող հրապարակումների քանակը խիստ նվազ է: Որպիսի ավելի լավ ճանաչենք Վրաստանին, ինչպես նաև վրաց ժողովրդի տարբեր շերտերի ու շրջանակների ներկայացուցիչների վերաբերմունքը' ՀՀ-ի ու հայության հանդեպ, այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու վրաց մամուլի առանձին հրապարակումները: Վերջիններս կարող են թարմ չլինել, բայց դա բնավ չի խանգարում, որպիսի հրապարակվող թարգմանությունները լինեն արդիական ու կարևոր: Նյութերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների, դրանց իրավունքը վերապահելով Ձեզ: Եթե Ձեր կողմից կլինեն հրապարակումներին պատասխանելու ցանկություններ կամ որոշ մեկնաբանություններ, ապա դրանք սիրով կհրապարակվեն մեր կողմից: Ներողություն ենք խնդրում, եթե Ձեզ հանդիպեն լեզվական որոշ անհարթություններ: 

Հարգանքներով'

«Միտք» վերլուծական կենտրոնի

խմբագրություն

Հրապարակում N 2

Մի քանի դիտողություններ այսպես ասած

«թուրք մեսխերի» հիմնախնդիրների վերաբերյալ

Ողջունում ենք «Դիլիս գազեթի» օրաթերթի նախաձեռնությունը, որն ավելորդ անգամ է փորձում զբաղեցնել մեր հասարակության ուշադրությունը, 1944 թվին Սամցխե- Ջավախեթիից բռնագաղթած մահմեդականներին և նրանց հետնորդներին, Վրաստան վերադարձնելու-վերաբնակեցնելու հետ կապված օրինագծի մշակման մասին, որը ներկայացվելու է եվրոպական ասպարեզ:

Նշված հիմնախնդիրը և դրա վերաբերյալ իրար հակադիր ու փոխադարձաբար բացառող կարծիքները բազմիցս են վերածվել մեր հասարակության քննադատման առարկայի: Մենք չենք փորձում քննարկել և գնահատել այդ հիմնախնդիրը. կփորձենք միայն հրավիրել ուշադրությունը հիմնախնդրային այնպիսի հարցերին, առանց որոնց իմանալով անհնարին է քննարկել այդ հիմնախնդիրը, եթե ոչինչ չասենք նրա լուծման անհրաժեշտ հանձնարարականների մշակման հնարավորության մասին:

Առաջին հերթին պետք է պարզել, թե ում նկատի ունեն «թուրք մեսխեր» ասելով և ինչ կապ ունի այդ տերմինը 1944 թվին Վրաստանից բռնագաղթած մահմեդականների հետ:

Ի դեպ, այդ տերմինի բացասական գնահատականն է մեր մամուլում բազմիցս հրապարակվել: Նշենք միայն, որ դա նույնպես անընդունելի է, ինչպես դրա համանման «թարաքամ մեսխ», «քուրդ մեսխ», «հայ մեսխ», «ռուս մեսխ», «հրեա մեսխ», «հույն մեսխ», «օս մեսխ» և այլն: Անհնարին է, որ մարդ միաժամանակ լինի թուրք և մեսխ, հայ և մեսխ, և այլն: Եթե Մեսխեթիայում ապրում էին և ապրում են թուրքեր, թարաքամներ, քրդեր, հայեր, ռուսներ, հրեաներ, հույներ, օսեր և այլոք, դրանով նրանք չեն վերածվում մեսխերի (վրացիների): Միգուցե խոսենք Մեսխեթիայից աքսորած թուրքերի, թարաքամների (և այլոց մասին), բայց դրանով չպետք է համարենք Մեսխեթին որպես նրանց պատմական հայրենիք:

Դժվար չէ համոզվել, որ «թուրք մեսխ» տերմինը արհեստականորեն է ստեղծվել: Պետք է ենթադրել, որ այդ տերմին ստեղծողները ցանկանում էին 1944 թվին, Սամցխե-Ջավախեթիից և ընդհանրապես' Անդրկովկասից, բռնագաղթած մահմեդականներին կնքել «թուրք մեսխեր», ստեղծել տպավորություն, որ Սամցխե-Ջավախեթին նրանց պատմական հայրենիքն է, որպեսզի իրագործեն բոլոր բռնագաղթածների և նրանց' Միջին Ասիայում մեծացած հետնորդներին վերաբնակեցման գործընթացն այդ տարածաշրջանում:

Այդ ճանապարհով են որոշել Սամցխե-Ջավախեթիում հիմնել այսպես ասած' «թրքական ինքնավարություն», որը Աբխազիայից ու հարավ Օսիայից հետո, ևս մի հրո կետ կլինի Վրաստանում (դեպի անկախությունը և ժողովրդավարությունը ձգտող երկրում):

Այդ նենգ ծրագիրը դեռևս չհաջողվեց նրանց իրագործել, Վրաստանում ստեղծված բավականին բարդ քաղաքական ու սոցիալական իրավիճակի պատճառով: Չնայած դրան, այդ տերմինը այսօր էլ առաջ է բերում շատ անհասկանալիություններ և դժվարեցնում է հիմնախնդրի արդարցի լուծմանը, հատկապես' միջազգային մակարդակով: Միայն դա է բավական, որ Եվրոխորհրդում ընդունման ժամանակ Վրաստանին պարտավորեցրին 2000 թվի հոկտեմբերի 1-ին ներկայացնել օրինագիծ այսպես կոչված «թուրք մեսխերին» Վրաստան վերաբնակեցնելու մասին: Պետք է նշել, որ մեր հարևան հանրապետությունները, որոնք ևս նպատակադրել են դառնալ Եվրոխորհրդի անդամ, նրանցից (Հայաստանից ու Ադրբեջանից) նման առաջադրանք չեն հանձնարարել ու պահանջում:

Ընթերցողի ուշադրությանն ենք ցանկանում տրամադրել մյուս, ոչ պակաս նշանակություն ունեցող հարցը: Ինչպես հայտնի է, Սամցխե-Ջավախեթիից և Աջարիայից 1944 թվին բռնագաղթեցին XVI-XVIII դարերում այդ տարածաշրջան ներխուժած և տիրացած թուրք-օսմանների արշավախմբերի հետնորդները, ինչպես նաև ուժով ասիմիլացված (թրքացած) մեսխերի, ադրբեջանական ծագում ունեցող թուրքմենական տոհմի ներկայացուցիչների (թարաքամների) և  Թուրքիան լքած քոչվոր քրդերի: Ինչ խոսք, ոչ Սամցխե-Ջավախեթին և ոչ էլ Աջարիան, չպետք է համարվի որպես պատմական հայրենիք թուրք-օսմանների, թարաքամների և քրդերի, նամանավանդ' 1944 թվին Հայաստանից ու Ադրբեջանից բռնագաղթածների համար:

Մեր մամուլում հրապարակվող երկարատև բանավեճերը հաստատում են, որ բավականին անհուսալի տեղեկություններ կան, Վրաստանից բռնագաղթած թուրքերի և նրանց ներգործման վերաբերյալ, և ընդհանրապես ոչ մի տեղեկություններ չունենք Հայաստանից ու Ադրբեջանից բռնագաղթած թուրքերի մասին:

Հրապարակված նյութերից երևում է, որ Վրաստանից, այլևայլ աղբյուրների համաձայն, բռնագաղթվել են 130, 110, 90, 70 կամ 40 հազար մարդ: Իսկ ո՞ր թիվն է համարվում ճիշտը: Կարծում ենք, ամենաճիշտն է արխիվային փաստաթղթերից հետազոտած, պարոն Շոթա Նոզաձեի նյութը, որի համաձայն պետք է եզրակացնենք, որ 1944 թվին թուրքերը բռնագաղթվել են մեր հարևան երկրներից' Հայաստանից ու Ադրբեջանից, և բացի այդ, Սամցխե-Ջավախեթիից ու Աջարիայից բռնագաղթեցվին 15568 ընտանիք (68869 մարդ), նրանց հետ նաև' 5978 թուրք (85.5%). (տես «Թբիլիսի» թերթը, 6 հուլիսի, 1992 թ.):

Նույն նյութից երևում է, որ Աջարիայից լքվեցին միայն 668 ընտանիք (Վրաստանից քշած ընտանիքների 4.22%-ը): Կարծում ենք, որ այդ ընտանիքները թուրք-օսմանցիների ներկայացուցիչներն են, քանի որ Աջարիայից մահմեդական վրացիներ (մեսխեր) որպես' հայրենիքի զավակներ, չեն վտարվել: Հայտնի է, որ նրանք հայրենիքի հետ միասին պահպանել են և հայրենի լեզուն, անուն-ազգանունները, ադաթներն ու ավանդույթները և ընդհանրապես վրացուն բնորոշ բոլոր հատկությունները:

Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիից բռնագաղթած թուրքերին, այստեղ շատ դժվար է քննարկել ու եզրակացնել հենց թուրք-օսմանների և ուժով թրքացած մեսխերի բաժնեհասային քանակի մասին: Մեր նշանավոր գիտնականների (Մ. Լորթկիփանիձեի ու Շ. Լոմսաձեի), գրողների ու հասարակական գործիչների (Ն. Գելաշվիլու, Ռ. Ջափարիձեի, Գ. Մամուլիայի և այլոց) ենթադրությամբ, բռնագաղթած թուրքերի 80-100 տոկոսը կազմում են ուժով թրքացած մեսխերը և նրանց հետնորդները: Ենթադրելի է, որ Սամցխե-Ջավախեթիում մեսխերի թուրքացումը ընթանում էր ավելի դաժան շրջապատում, որի պատճառով ի տարբերություն Աջարիայի բնակչությունից, նրանց կորցրին հարազատ լեզուն, անուն-ազգանունները, ավանդույթները և այլն: Սամցխե-Ջավախեթիի թրքացած բնակչությունը իրենց չէին համարում վրացիներ, իսկ այն դեմքերը, որոնք պահպանեցին վրացական ազգանունները, միշտ ավելի էին մոտ թուրքերի հետ, քան վրացիների (այն էլ այն ժամանակ, երբ հենց իրենց անմիջական հարևաններն էին ուղղափառ քրիստոնյանները և կաթոլիկները): Նշվածը հաստատում է թեկուզ և այն փաստը, որ 1829 թվից, նրանից հետո, երբ Սամցխե-Ջավախեթին վերադարձվեց հայրենի Վրաստանին, դարուց ավել ժամանակաշրջան նրանք չխոստովանեցին իրենց վրացական ծագման մասին, չկրեցին վրացական ազգանուններ, չհամարեցին լեզուն որպես հարազատ և միշտ գրվում էին որպես թուրք: Հավաստուն փաստերը հաստատում են, որ 1918-20 թվերին Ախալքալաքի ու Ախալցիխեի շուկաներում թուրք-սելջուկների արշավախմբի սանձարձակության ժամանակաշրջանում տեղի քրիստոնյա վրացիները մի քանի անգամ վերաբնակվեցին հարևան շրջանները (Ծալկայի, Բակուրիանիի և Բորժոմի) ու հայտնվեցին փախստականների վիճակում, և դա այն ժամանակ, երբ թրքացած «վրացիները» չէին դուրս եկել տարածաշրջանից և միշտ աղ ու հացով լի էին հանդիպում ավելի շուտ' զավթիչներին, քան ազատագրողներին: Հայտնի է նաև այն, որ վրաց քրիստոնյանների ընտանիքների դեմ արշավանքների ու ճնշման գործում մեծ լումա էին ներդրել թրքացած, կեղծ «վրացիները» (իսկական թուրքերի հետ միասին):

Նշում են նաև այն մասին, որ չնայած բռնագաղթման գործընթացի ժամանակ մահմեդականների այն մասսան, որոնք պահպանել էին վրացական ազգանունները, առաջարկեցին մնալ տեղում, բայց նրանք հրաժարվեցին, հայտարարելով. □մենք մեր հոգևոր եղբայրների հետ կլինենք միշտ, որտեղ որ նրանք կլինեն, և կապրենք նրանց հետ»:

Սամցխե-Ջավախեթիի թրքացած մեսխերի թրքական կողմնորոշման մասին է նշում և հետևյալ փաստը. ինչպես հայտնի է, 1992 թվին, Վրաստանի առանձին շրջաններում վրացիների հարևանությամբ վերաբնակվեցին 700-ի չափ (եթե օգտագործենք պարոն Գ. Մամուրայի առաջարկած տերմինը' «բռնագաղթած մեսխեր»): Նրանցից միայն 50 հոգի (7.14%) խոստովանեց իր վրացական ծագման մասին, վրաց լեզուն որպես հարազատ լեզու և վերականգնեց հեռավոր նախնինների վրացական ազգանունը. «վրացացման» այդքան նվազ ցուցմունքի մասին պարոն Մամուլիան բացատրում-մեկնաբանում է, որ իբր գոյություն ունեցող մի շարք պրոցեդուրային խոչընդոտներ և անհրաժեշտ փաստաթղթերի ձևավորման համար, շատերը չունեն միջոցներ, իսկ դա ինչ խոսք' ճիշտ չէ:

Նման իրավիճակում շատ դժվար է փնտրել ստույգ նյութ, որպեսզի բացահայտվի, թե «բռնագաղթած» մեսխերից և նրանց Միջին Ասիայում ծնված-մեծացած հետնորդներից, Վրաստան վերաբնակվելուց հետո ով կմնա թուրք և ով կխոստովանի, որ արմատները վրացական են և կդառնա իր երկրի իսկական զավակ:

Շատ ցավալի է, որ մի քանի տասնյակ տարի առաջ, երբ մեր երկրում համեմատած կայուն իրավիճակ էր, չհաջողվեց մեզ նպաստել Ֆերեյդանից լքված հայրենիքի իսկական զավակներին իրենց նախնինների հողում հաստատել, և այն ժամանակ, երբ մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանում ցանկանում ենք վերաբնակեցնել մեր երկրում, Մեսխեթիից 57 տարի առաջ բռնագաղթածներին (չգիտեմ թե ինչպես ասեմ. «թրքացած վրացիներին» թե' թուրքերին), և նրանց միջինասիական հետնորդներին: Այս անհասկանալի ֆոնի վրա ցնցելի է և այն փաստը, որ հասարակությունը մինչև օրս էլ հայտնի չէ, թե ով և ինչ քանակությամբ է «բռնագաղթվել» 1944 թվին հարևան Հայաստանից ու Ադրբեջանից: Լավ կլիներ, որ պարոն Գ. Մամուլիայի հանձնաժողովի անդամները ծանոթանային նախկին Խորհրդային միության պաշտպանության պետական կոմիտեի թիվ 6279 որոշման հետ (այն իրագործվեց 1944 թվի նոյեմբերին) և դրա բովանակությունը գոնե ինչ-որ չափով ծանոթացնեն հասարակությանը, չնայած իր էությամբ արդեն հնացած է:

Այսպես կոչված «թուրք մեսխերի» հիմնախնդրի լուծումը բարդացնում է այն հանգամանքը, որ հասարակությանը հայտնի չէ Անդրկովկասի հանրապետություններից դեպի Միջին Ասիա և Ղազախստան բռնագաղթածենրի քանակը, քանի որ հենց բռնագաղթածների ասելով, վտարման ժամանակ նրանց նախնինների զգալի մասը (հիմնականում' մեծահասակներն ու երեխաները) վախճանվեցին ճանապարհին, չհասան վերաբնակեցման կետերին: Ինչպես նշեց բռնագաղթվածների հետնորդներից մեկը' Ջավադ Կոչիևը, ժամանակին, միայն ֆերգանա հասենլով և այնտեղ բնակություն հաստատելու սկզբից, մոտ մի տարվա ընթացքում, կորցրին 40 հազար հայրենակիցներ (տես' □Литературная Россия□ № 30, июль 1989г.): Չնայած դրան, այնուամենայնիվ, կասկածելի է, որ Վրաստանից բռնագաղթածները միայն ճանապարհին և այնտեղ բնակության սկզբից մի տարվա ընթացքում կորցրին ամբողջ վերաբնակեցվածների 58%-ը:

Մնում է ևս մի հարց, որը հետագա ճշտման և մեկնաբանման կարիք է զգում: Ինչպես հայտնի է, 1956 թվի ապրիլին, բռնագաղթածներին շնորհեցին հատուկ կարգավիճակ և ազատեցին ՆԳՆ մարմինների հսկողությունից: Նրանք ստացան իրավունք ԽՍՀՄ-ի տարածքում ազատ վերաբնակվել, որտեղ որ ցանկանային: Ֆերգանայի ողբերգության ժամանակ, որը հենց սկզբից էր կանխամտածված, և իրագործվեց համարյա 10 տարուց հետո' 1965 թվի հոկտեմբերին, զոհվեց 1000-ի չափ մարդ, հազարի չափ էլ վիրավորվեցին, այրվեց 1051 շինություն, որոնցից 750-ը բնակելի տներ էին, չնայած և պաշտոնապես չի պահպանվել հաստատող որևէ տվյալ լքածների մասին. ոմանք նշում են իբր 400 հազար մարդ է արտաքսվել, ոմանք էլ' 240 հազար (դժվար թե ինչ-որ 20 տարվա ընթացքում Սամցխե-Ջավախեթիից բռնագաղթելով և Ֆերգանայում հաստատվելով, բնակչությունը այդքան բազմացավ):

Ֆերգանայի ողբերգությունից հետո սկսվեց Կիրգիզիա և Ղազախստան բռնագաղթվածների և նրանց հետնորդների ինտենսիվ գաղթը դեպի Ռուսաստանի ներսի տարածաշրջանները, ինչպես և' Ադրբեջան, ելնելով այն ահից, որ նրանց հետ էլ նմանը չկրկնվեր: Ցավոք, ոչ էլ այդ հանրապետություններում վերաբնակեցված բռնագաղթածների թիվն է հայտնի (մինչև նրանց գաղթի սկսվելը):

Ինչ խոսք, մեր երկրի գլխին ընկած, հարուցված, այսպես կոչված «թուրք մեսխերի» հիմնախնդիրը չի լուծվի, եթե չենք ունենա ինչ-որ հաստատող տվյալներ Անդրկովկասի հանրապետություններից, հատկապես մեր երկրից, արտաքսված բնակչության գաղթի պատկերի վերաբերյալ (1944 թվի նոյեմբերից սկսած մինչև օրս): Բնական է նաև, որ այդ հարցի լուծումը չի կարող մտնել միայն մի երկրի (Վրաստանի) ղեկավարության ֆունկցիաներում: Մեր կարծիքով, դա պետք է հանձն առնի միջազգային մակարդակով հիմնված հանձնաժողովը, որը կհամալրի այն երկրների ներկայացուցիչներիով, որտեղից 1944 թվին արտաքսվեցին մահմեդականները (Վրաստանից Հայաստանից, Ադրբեջանից), և որ երկրներ նրանց քշեցին (Ղազախստանի, Կիրգիզիայի, Ուզբեկիստանի), ինչպես նաև այն երկրների, որտեղ ներկայիս պահին են ապրում ֆերգանայից լքածները (Ռուսաստանի, Ադրբեջանի և այլն), և վերջապես այն երկրների, որտեղ կարող են համարել 1944 թվին բռնագաղթածների որպես պատմական հայրենիք (Անդրկովկասյան երկրների, Թուրքիայի): Հանձնաժողովի աշխատանքի ընթացքին պետք է մասնակցեն և հեղինակավոր կազմակերպությունները (Եվրոմիության, Եվրասիայի ներկայացուցիչները). էլ ավելին' աշխատանքը որ ընթանա նրանց հովանու տակ:

Միայն դրանից հետո կարելի է դիմել կոնկրետ միջոցառումների, 1944 թվին բռնագաղթածների և նրանց հետնորդների հետ կապված:

Պետք է նկատի ունենանք այն գլխավոր պահը, որ մեր երկրում հիմնած դարավոր ավանդույթները, վրացիներիս մենտալիտետը, նրանց քրիստոնեական տրամադրվածությունը թշնամու և բարեկամի նկատմամբ, կարծում եմ, որ Վրաստան պետք է վերաբնակեցնել Սամցխե-Ջավախեթիից բռնագաղթված մահմեդականներին, կոնկրետ այն շերտին, որոնք չեն ժխտում իրենց վրացական ծագման առթիվ և պատրսատ են վերականգնել վրացական ազգանունները, վրաց լեզուն կընդունեն որպես' հարազատ լեզու:

Բայց պետք է նշել նաև, որ Վրաստանում ստեղծված այսօրվա քաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, նշված միջոցառումների իրագործման հնարավորություն չի տալիս (պատահական չէ, որ համաձայն միջազգային էքսպերտների գնահատման, Վրաստանը զարգացած երկրների շարքում զբաղեցնում է վերջին տեղերը: Դրսի ուժերի լկտի խառնվելու հետևանքով խախտվել է Վրաստանի ամբողջականությունը: Նրա կազմածո հինավուրց հատվածները (Աբխազիան ու Օսիան) զոռով պոկեցին ու անջատեցին իրենց մայր հայրենիքից, իսկ ի՞նչ ասենք այդ տարածաշրջանների հնաբնակների մասին (զոհվածների և փախստականների)...

Այդ դժվարություններից բացի, երկրին ահաբեկում է և էկոլոգիական աղետը (չէ՞ որ էլ ավելի կբարդանա այսպես ասած Մետաքսե ճանապարհի, նավթամուղի գազամուղի և այլ նման միջազգային կարգի նախագծերի իրականացման դեպքում:

Հիմնախնդրի լուծման նպատակով Վրաստանում պետք է նախապատրաստվեն համապատասխան պայմաններ (Վրաստանի ամբողջականությունը չպետք է միայն թղթի վրա նշվի, գրանցվի): Նախ պետք է Աբխազիայից ու հարավ Օսիայից դես ու դեն ցրված փախստականներին վերադարձնել իրենց հայրենի վայրերը: Միայն այդ ամենից հետո հնարավոր կլինի սկսել վերը նշված հիմնախնդրի լուծման գործընթացը (իսկ թե ուր, երբ և ինչ քանակի, դա առանձին քննարկման հարց է): Այնպես որ, ամեն ինչ պարզ կլինի գնահատման ժամանակ:

Ալեքսի Միքելաձե

Վրաստանի Ազգային ակադեմիայի իսկական անդամ, Ազգային ակադեմիայի տարածաշրջանային տնտեսական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրման գիտաստեղծագործական ծառայության ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Դիլիս գազեթի» («Առավոտյան թերթ»),

թիվ 187, 17.08.2000 թ.

թիվ 188, 18.08.2000 թ.

Այս խորագրի վերջին նյութերը