Կարծիք

13.08.2019 14:48


Դուք ինչո՞ւ նույն կերպ չեք վրդովվում և քննադատում, ընդվզում, երբ ձեր կուսակցապետերը խժռում և համփ են անում ամեն ինչ՝ ինչ պատահի

Դուք ինչո՞ւ նույն կերպ չեք վրդովվում և քննադատում, ընդվզում, երբ ձեր կուսակցապետերը խժռում և համփ են անում ամեն ինչ՝ ինչ պատահի

Ուսանողը նկարել է քննության ժամանակ «խաչապուրի խժռող» դասախոսին,-ասել է ԵՊՏՀ-ի ռեկտորի ժամկետանց, իմքայլական երիտասարդ ռեկտորը: Համաձայն եմ, դա վատ է, լավ չէ...

Սակայն, երիտասարդ և ինքնահաստատման խնդիրներ ունեցող ժամկետանց պաշտոնակատար, Դուք ինչո՞ւ նույն կերպ չեք վրդովվում և քննադատում, ընդվզում, երբ ներկա վարչակազմի ամենաբարձրյալ ղեկավարները, Ձեր կուսակցապետերը, իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ, զանազան տոնավաճառներում, միջոցառումներում՝ ինչպես Դուք եք ասում, խժռում և համփ են անում ամեն ինչ՝ ինչ պատահի:

Թե՞ դա տգեղ չէ և էթիկայի կանոններին համապատասխան է և վարվելակերպի, պահելաձևի ընդօրինակման ենթակա: Երևի դասախո՞սն էլ է այդպես մտածել և ընդօրինակել...

Այդ դեպքում մի՛ վրդովվեք, մի՛ վնգստացեք... Թան խմեք՝ կանցնի... Ասում են՝ թանը կտրում ա...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը