Կարծիք

12.08.2019 21:29


Սևանա լճի ջուրը պակասել է 38 մլն խոր․ մետրով

Սևանա լճի ջուրը պակասել է 38 մլն խոր․ մետրով

Դժվար է ասել․ բնությունը մեզանի՞ց է նեղացել, թե՞ Սևանից։

Հրապարակվել է «Սևանա լճի 2018թ․ տարեկան ջրային հաշվեկշիռը»։

Անցած տարի ջրի մուտքը թե՛ լիճը թափվող գետերով, թե՛ մակերևույթի վրա տեղումներով, թե՛ ստորերկրյա հոսքով միջինից ցածր է։

Միջինը հաշվարկվում է 1961-2017թթ․ տվյալներով։

Պաշտոնապես անցած տարի ելքը Հրազդան գետով միջինից համարյա կրկնակի ցածր է եղել։ Փոխարենը ճիշտ այդքանով միջինից բարձր գոլոշացիացում է տեղի ունեցել։

2018թ․ լճի ջուրը նախորդ տարվա համեմատ պակասել է 38 մլն․ խոր․ մետրով։
Իսկ 2019-ի հունիսի մասին ասվում է, որ լճի մակերևույթը 2 սմ-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը