Կարծիք

12.08.2019 11:28


Իրավաբանական կազուս-թնջուկ-հանելուկներից էր՝ իրավաբանական պղտոր ջրեր նետված

Իրավաբանական կազուս-թնջուկ-հանելուկներից էր՝ իրավաբանական պղտոր ջրեր նետված

Շուրջ մեկ տարի առաջ դեռևս փաստաբան Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին համարում էր ոչ լեգիտիմ: Հետագայում, երբ նա՝ իր կողմից ոչ լեգիտիմ հայտարարված նախագահի կողմից որպես ՍԴ դատավորի թեկնածու ներկայացվեց ԱԺ-ի քննարկամանը, նա հայտարարեց, որ ՀՀ 4-րդ նախագահն ընտրված նախագահ է:

Քանի օր է մտատանջ եմ և ներքին խոհերս հանգիստ չեն տալիս. հիմա իրավաբանական կազուսների, թնջուկների, հորինված հանգույցների, հանելուկանման առաջարկների, իրավաբանական ռեբուսների հեղինակ սույն ՍԴ անդամ-դատավորը կամ դատավոր-անդամը, որ դեպքում է ստել, կեղծել... Որևէ մարմին պարտավո՞ր է այդ հարցը պարզել...

Ամեն օր ականատես ենք, երբ որևէ դատավորի, նախկին կամ ներկա պաշտոնյայի՝ նույնիսկ 82 տարեկան լրագրող կնոջ ներկայացվում են մեղադրանքներ գրեթե հենց նույն կարգի խախտումների համար:

Այդ դեպքում ինչո՞ւ նրա նկատմամբ որևէ բան չի ձեռնարկվում...

Ես գիտեմ, որ այս իշխանությունների օրոք նման խոհերը, նույնիսկ իմ մտքի հեռու անկյուններում՝ վտանգավոր են, բայց ես մեղվոր չեմ, որ անընդհատ մտատանջվում եմ այդ հարցի շուրջ... Եվ, իհարկե, դրանք իմ անձնական խոհերն են և ի վերջո, ո՞ր դեպքում էր նա ճիշտ... Հաստատ ինքը և իր համախոհները կասեն՝ երկու դեպքում էլ նա անսխալական է և դա նրա հերթական իրավաբանական կազուս-թնջուկ-հանելուկներից էր... Իրավաբանական պղտոր ջրեր նետված...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը