Կարծիք

12.08.2019 10:51


Նիկոլականներն ահագին առաջադիմել են․ հիմա էլ իրենց դուր չեկած մարդկանց գիժ են ասում

Նիկոլականներն ահագին առաջադիմել են․ հիմա էլ իրենց դուր չեկած մարդկանց գիժ են ասում

Իշխանական անդարդ ֆեյքերը հիմա էլ լուրեր են պտտացնում, թե իբր Գյումրիում վարչապետի երեսին ճշմարտությունն ասող կինը հոգեկան խնդիրներ ունի:
Նիկոլականներն ահագին առաջադիմել են: Էլ չեն ասում «ազգի դավաճան», «չար ու նախանձ», «պիցցայով ծախված», այլ մի քիչ փոխել են երգացանկը՝ հիմա էլ իրենց դուր չեկած մարդկանց գիժ են ասում:

Հա, ինչ անենք, ամբողջ օրը մե՛նք գժի հետ գործ ունենք, մի քիչ էլ դուք ունեցեք, որ մեր ուսերի ծանրությունը զգաք.. Ինչ է, իշխանությունը գիժ կլինի, ընդդիմությունը չի՞ լինի:

Բայց դե, իրոք որ անբախտ դուրս եկավ մեր իշխանությունը: Ողջ օրը թևերը քշտած աշխատում է, հարցեր լուծում, աշխատատեղեր բացում, թռիչքային աճ ապահովում, իսկ մեզ նման դավաճաններն ու Մարիամի նման գժերը չեն հավանում այդ աշխատանքը, շառ են անում, պոզ ու պոչ կպցնում:

Եվ առհասարակ, ես հայրենի իշխանություններին առաջարկում եմ՝ ով ձեր էշին չոշ է ասում, հռչակեք գիժ ու փակեք հոգեբուժարանում:
Սկսեք հոգեբուժարաններ կառուցել:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը