Կարծիք

11.08.2019 16:56


Սա արշավ է Արցախի նկատմամբ․ սա միտումնավոր տարվող քաղաքականություն է

Սա արշավ է Արցախի նկատմամբ․ սա միտումնավոր տարվող քաղաքականություն է

Թավշյա մանկամիտներն այնքան սարսափած են, որ սոցցանցերում մի քանի անգամ ավելի արագ տեմպով և մի քանի անգամ ուռճացված պատմություններ ու կեղծ ինֆորմացիա են պտտացնում:

Ամեն տրամաչափի լիզաճաղարյաններն ու ամերիկաբնակ անդրանիկդովլաթյանները՝ իրենց արբանյակ ֆեյքերով, տարածում են հետևյալ կարգի ինֆորմացիա՝ բա գիտե՞ք, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մարդիկ 16-17 տարեկան աղջիկների են մորթել, բա գիտե՞ք, 2014 թվականի ապրիլի բողոքի ակցիան ցրելուց հետո ոստիկանները մի ինչ-որ 17 տարեկան աղջկա ասել են՝ նայիր, հա, քեզ խելոք պահիր, թե չէ քեզ բռնաբարելու ենք:

Այս կարգի կեղծ լուրեր տարածողները քիչ է մնում հայտարարեն, թե բա՝ գիտե՞ք, նախկին իշխանությունները նորածին երեխաների են դրել լավաշի մեջ, փաթաթել ու կերել:

Ախր ամոթն էլ լավ բան է, նիկոլական կեղծ լրատվամիջոցներ և դրանք տարածող անձի՛նք, դուք ձեր ընտրած ճանապարհով երկիրը ոչ մի լավ տեղ չեք հասցնելու: Այն մի կտոր թուլափայը, որ այսօրվա իշխանությունն է ձեր առաջ գցում, ձեզ չի ազատելու Աստծո առաջ ունեցած պատասխանատվությունից:

Ձեր տափակ ուղեղի մեջ այդպես էլ չմտավ, որ 2008-ի մարտի 1-ին բանակը ժողովրդի վրա չի կրակել: Չնայած դուք երևի լավ էլ գիտեք ճշմարտությունը, բայց ոնց ձեզ հարմար է՝ խեղաթյուրում եք իրականությունը:

Սա արշավ է Արցախի նկատմամբ: Սա միտումնավոր տարվող քաղաքականություն է՝ արցախցիների հանդեպ ատելություն սերմանելու՝ ինչ-ինչ հեռահար նպատակներով, ինչին ակտիվորեն մասնակցում է Լոս Անջելեսի հայությունը:

Եթե մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնական լինեն, օր առաջ պետք է մերժել թավշյա հրոսակախմբին:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը