Իշխանությունների ՀԴՄագորգալվացությունը և BBC-ի արտահոսքի նպատակները
Հայաստանում ամռան վերջը բավական թեժ ստացվեց... Իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայտնվեն սկանդալային իրավիճակներում...
Նախ, մի քանի օր առաջ ՊԵԿ-ը բացահայտեց, որ տնտեսվարողների և առևտրականների վրա անցած տարի վաճառված ՀԴՄ սարքերի իրական գինն ընդամենը 100 ԱՄՆ դոլար էր, այնինչ ՊԵԿ-ն այն տրամադրում էր վերջիններիս 160 հազար դրամով, որից, ինչպես ժամանակին իրենք էին նշում, 100 հազարը իշխանությունների կողմից նվիրվում է ՀԴՄ սարքը գնողին, իսկ 60 հազարը ենթակա էր վճարման...Ստացվում է, որ իշխանությունները խաբել են մարդկանց և միևնույն ժամանակ փորձել են "լավամարդ" ձևանալ... Ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ որոշ "միամիտներ" մտածում են, որ ՊԵԿ-ն այդ ամենն արել է առանց վարչապետի իմացության և պահանջում են ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը... Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել պարոն Անանյանի "թալանչիական ինքնագործունեությունից", ապա ՊԵԿ-ի նախագահն այս տեղեկությունը հրապարակելուց և դրա հաստատվելուց ժամեր անց պետք է վարչապետի հրամանով ազատվեր աշխատանքից, բայց քանի որ պարոն Անանյանը շարունակում է մնալ պաշտոնին, ապա ես կարծում եմ, որ 100 դոլարանոց ՀԴՄ սարքերը 160 հազար դրամով վաճառելը (100 հազար դրամը իշխանություններն իբրև թե դոտացիայի տեսքով են փակել) համաձայնեցված է եղել հենց պարոն վարչապետի հետ...
Օգոստոսի 9-ին էլ պարզվեց, որ Վարդավառի օրը ԱԺ-ի դիմաց իշխանական պատգամավորուհի Հռիփսիմե Գրիգորյանի կողմից կազմակերպված գորգ լվանալու արարողությունը մեզ վրա նստել է մոտ 5 միլիոն դրամ... Այո՛, սեփական անճաշակությունը, գեղցիությունն ի ցույց դնելը բավականին կլորիկ գումար է տարել բյուջեից... Ի դեպ, իշխանամետների միակ դարմանն այս գորգալվացության մեջ այն է, որ այդ 5 միլիոնը կոնկրետ չի ծախսվել միայն մի քանի գորգեր լվանալու համար, այլ իր մեջ ներառել է բոլոր ծառայությունները, ինչպես ասում են՝ аll Inclusive է ՝ երաժշտական խմբի համերգի կազմակերպումը, բաներների տպագրությունը, տաղավարների տեղադրումը, ջրի տակառների ձեռքբերումը և այլն... Ամեն դեպքում, շատ տհաճ է, որ անճաշակ և ամենակարևորը ձախողված միջոցառման վրա իշխանությունները ծախսել էին 5 միլիոն դրամ..․
Չնայած, ապրիլին իրենց իշխանության գալու 1-ամյակը համապետական տոնի վերածած Նիկոլ Փաշինյանը, այն անվանակոչելով "Քաղաքացու օր" այդ ամենի վրա ծախսել էր 124 միլիոն դրամ գումար: Այստեղից հետևություն, որ հարազատ քաղաքական ուժի երեսփոխանուհու գեղցի կապրիզների համար այդ միկրո՝ 5 միլիոն դրամը անպայման կծախսվեր...
Հասարակության ուշադրության կիզակետում շարունակում են մնալ BBC-ի "ուտեչկաները" կապված 2008 թ-ի Մարտի 1-ին գործի հետ, որոնց կազմակերպիչները, ենթադրում եմ` հենց իշխանություններն են... Նախ, Ռ.Քոչարյանի գործը ՄԻԵԴ-ում քննելուց առաջ իշխանություններին պետք էր ինչ-որ "անկախ" և "ծանրակշիռ" ԶԼՄ-ի միջոցով ՄԻԵԴ-ին մեսիջներ հղել... Երկրորդ, պատրաստվելով "թեժ աշնանը", պարոն Փաշինյանը և իր թիմը նախազգուշական հարվածներ են փորձում հասցնել որոշ քաղաքական և ռազմական գործիչների՝ վերջիններիս սպասվելիք գործընթացներից հեռու պահելու նպատակով, չհասկանալով, որ այս գործելաոճը կարող է հակառակ էֆեկտը տալ... Երրորդ, իշխանությունները կարծում են, որ այս տեղեկությունը օտարերկրյա, հատկապես "լուրջ և ծանրակշիռ" համարվող BBC-ի "շուրթերով" ներկայացնելը կազդի նաև հայաստանյան հասարակության կարծիքի վրա, որը մինչև հիմա սովոր է ավելի շատ վստահել օտարին, քան սեփականին... Սակայն իշխանությունները պետք է նաև գիտակցեն, որ BBC-ի կողմից հրապարակած տեղեկությունը ապատեղեկատվության և բանսարկության պիտակից չի ձերբազատվի մինչև նույն BBC-ին չներկայացնի իր ձեռքի տակ եղած համապատասխան փաստաթղթերը, որոնց հիման վրա էլ իբրև թե գրվել է այդ սկանդալային նյութը (փոխվարչապետ Տ.Ավինյանը ևս այդ մասին խոսել է)... Բացի այդ, այս ամենից օգտվեցին նաև մեր թշնամիներն՝ ադրբեջանցիները, որոնք ավելի շատ հրճվել էին նյութի հակահայկական և պառակտիչ վերնագրից՝ փորձելով սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև սեփական հասարակությանը և իրենց օտար ընթերցողներին համոզելով, որ Հայաստանի և Արցախի միջև "սառը պատերազմ" է...
BBC-ի հետ կապված դեպքը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի գործող իշխանությունները սեփական իշխանությունը պահպանելու համար պատրաստ են ամեն ինչի և պետական մտածելակերպից զուրկ լինելով կարող են համագործակցել նույնիսկ մի երկրի պետական լրատվամիջոցի հետ, որի արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երբևէ աչքի չի ընկել գոնե չեզոքությամբ...
Բաքվի նավթի հանքերի բուրմունքը երբևէ հանգիստ չի տվել Լոնդոնին, որի համար բարոյականություն և արդարություն պատշպանելն անընդունելի է... Մեծ Բրիտանիայի համար կարևորն իր շահերն են... Իսկ Հարավային Կովկասում դա ադրբեջանական նավթն է... Ներքաղաքական թեմաների վերաբերյալ հոդվածներ պատվիրելով դրսի "ծանրակշիռ" ԶԼՄ-ներին, դրանց պատվիրատուները պետք է մի բան հասկանան, որ այդ ԶԼՄ-ների հետևում կանգնած ուժերն ավելի շատ են օգտվելու մեր խնդիրներից, քան պատվիրատուն..․

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից