Կարծիք

10.08.2019 21:24


Չզարմանաս, եթե մի օր դասալիքը հերոսի դատավորը հանդիսանա

Չզարմանաս, եթե մի օր դասալիքը հերոսի դատավորը հանդիսանա

Մի զարմանա, քանի որ ապերախտը շուն չէ, այլ մարդ

Մարդկությունը բոլոր ժամանակներում ունեցել է հոգևոր ճգնաժամեր: Եւ ամեն ճգնաժամի հետևում է հոգևոր արթնություն, որ ի վերուստ գալիս է մտածողների միջոցով:

Նրանք գործով եւ խոսքով կրթում են, բարձրացնում, իսկ առավել մեծերը՝ մարգարեանում բոլոր ժամանակների համար, քանի որ քննել ու որոշակիորեն ճանաչել են աստվածային արարչության դետալները, մարդու էությունը:

Գարեգին Նժդեհը այն բացառիկ կերպարներից է, որ միաժամանակ ազգային գործիչ է եւ մտավորական: Նա սովորեցնում է ոչ միայն սեփական օրինակով, այլ նաեւ մտածողությամբ:

Ընթերցեք եւ ասեք՝ որքանով է տարբերվում գրեթե մեկ դար առաջվա իրականությունը այսօրվանից:

«Չզարմանաս, եթե մի օր դասալիքը հերոսի դատավորը հանդիսանա: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, իսկ երկչոտը մութ անկյունից քար է նետել հերոսի վրա:

Մի զարմանա, քանի որ ապերախտը շուն չէ, այլ մարդ: Վայ նրանց, ովքեր չգնահատեցին սրանց սողունությունը եւ հազար վայ, եթե ժպտալու փոխարեն քաշես սրանց սանձը: Նման չարարվեստ էակներից շաղախված մի ցածրոգի ամբոխ սպանեց Սոկրատեսին եւ ավազակների հետ խաչ հանեց Նազովրեցուն:

Ես սովորեցի թքել թշնամացող ու նախանձող տգիտության վրա: Դու աշխատիր ավելի զորավոր լինել: Սովորիր ծիծաղել մարդկային վատությունների վրա եւ անցնել: Եւ իմացիր, որ հազարիցս լավ է պատմական մի գործ կատարել, թեկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարությունից զերծ մնալու գնով դուրս մնալ պատմությունից:

Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ» , 1940թ.

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը