Հարցազրույց

10.08.2019 17:36


Չաշխատելու համար դատավորներին աշխատավարձ տալն ուղղակիորեն խաթարում է վերջիններիս արժանապատվությունը. սահմանադրագետ (տեսանյութ)

Չաշխատելու համար դատավորներին աշխատավարձ տալն ուղղակիորեն խաթարում է վերջիններիս արժանապատվությունը. սահմանադրագետ (տեսանյութ)

Հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորների համար աշխատավարձը պահպանելու կառավարության առաջարկն սահմանադրաիրավական տրամաբանության հետ որեւէ աղերս չունի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

Ինչպես արդեն հայտնի է՝ Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանեն իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը։

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի կարծիքով այս առաջարկությունն իրավական առումով հնարավոր չէ մեկնաբանել, քանի որ այն սահմանադրաիրավական տրամաբանության հետ որևէ աղերս չունի եւ այն որակեց որպես քաղաքական առաջարկություն։

«Այստեղ առհասարակ իրավական հիմնավորում գոյություն չունի։ Սա ակնհայտ առաջարկություն է ՍԴ դատավորներին, որն ուղղակիորեն խաթարում է վերջիններիս արժանապատվությունը։ Սդ դատավորները չեն պաշտոնավարում զուտ աշխատավարձի համար»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Չաշխատելու դեպքում դատավորներին վարձատրության մասին առաջարկն անգամ սահմանադրագետը վիրավորական է համարում։ Մարդը վարձատրվում է իր կատարած պարտականությունների և լիազորությունների համար, ուստի այս տեսանկյունից Արամ Վարդևանյանը չի կարողանում պատկերացնել, թե ինչպիսի եզրակացություն է տալու Ֆինանսների նախարարությունը։ Ի վերջո որն է նպատակը՝ տարիներ շարունակ մի խումբ մարդկանց վարձատրել՝ առանց դրա դիմաց որևէ պարտականություն տեսնելու։

«Նպատակը կարծես հասկանալի է՝ կազմում փոփոխություններ տեսնելը։ Կազմում փոփոխութունները տեղի են ունենալու բացառապես մեկ քաղաքական միավորի ցանկությամբ։ Այսօր ԱԺ-ում ունենք խմբակցություն, որը 3/5-րդից ավել ձայներ ունի։ Այսինքն ՍԴ կազմը բաղկացած է լինելու քաղաքական մեկ միավորի համար ընդունելի անձանցից»,-նկատեց սահմանադրագետը։

Արամ Վարդևանյանը ընդգծում է՝ հետաքրքրական է լինելու հասարակության գնահատականը։ Ի վերջո գումարը տրամադրվելու է պետբյուջեից, որն էլ ձևավորվում է հարկահավաքից։ Սահմանադրագետը դժվարանում է հասկանալ նաև, թե ինչով է պայմանավորված ՍԴ դատավորներին առաջարկվող հրաժարականների վերջնաժամկետը, սակայն կարծում է, որ այն կփոփոխվի դեռ։

«Եթե օրենքը ընդունվեց սեպտեմբերին կամ հոկտեմբերին, ապա օգոստոսի 1-ի պայմանը չի գործելու, քանի որ եթե օգոստոսի 1-ից մեկը հրաժարական տա, արդեն ընդունումը չի տարածվի։ Չեմ պատկերացնում՝ ինչ լուծում են տալու, որ այդ պահին ծագած իրավահարաբերությունների վրա էլ այն ազդի։ Որոշակի խնդիր կարող է առաջացնել»,-նշեց Արամ Վարդևանյանը։

«Փաստինֆո»-ի այն հարցին, թե թե որքանով է վերջնաժամկետն առնչվում Ռ. Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալու ժամկետին, սահմանադրագետն արձագանքեց. «Եթե հարցը դիտարկենք այդ տիրությում, պետք է այն քննարկենք քրեաիրավական տիրությում, քանի որ դա կլինի միջամտությունսահմանադրական արդարադտությանը»։

Այնուամենայնիվ Արամ Վարդևանյանը կարծում է, որ փոփոխությունն ունի նաև դրական կողմ՝ այլևս ոչ ոք չի փորձի շահարկել ՍԴ կազմի լեգիտիմությունը և սահմանադրականությունը։ Սակայն փաթեթն ամբողջությամբ պետք է դառնա Վենետիկի հանձնաժողովի քննարկման առարկա։ Նրա կարծիքով, եթե ԱՆ-ն Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ահնրաժեշտություն է տեսնում՝ ստանալու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ապա սա էլ ավելի ցայտուն օրինակ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը