Կարծիք

10.08.2019 16:23


Սեփական մեղքդ քավելու համար շռայլորեն օգտագործում ես երկրի բյուջեն՝ կաշառք բաժանելու նպատակով

Սեփական մեղքդ քավելու համար շռայլորեն օգտագործում ես երկրի բյուջեն՝ կաշառք բաժանելու նպատակով

Այն ոչ նուրբ արվեստը, երբ խուսափում ես «փոխհատուցում» բառից, որպեսզի մեղքդ թաքցնես և այդ ընթացքում ավելի ես ընդունում մեղքդ և այն` կացինով տաշած արվեստը, երբ սեփական մեղքդ քավելու համար շռայլորեն օգտագործում ես երկրի բյուջեն՝ կաշառք բաժանելու նպատակով:
#դասալիքի_կաշառք

«Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝

*աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը
*աջակցության ձևը և չափը
*աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
*ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ
*առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ
*առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ»։

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը