Կարծիք

10.08.2019 16:02


Խալի լվալու անիմաստագույն ակցիայի գումարով կարելի էր 62 հրշեջի պարգևավճար տալ

Խալի լվալու անիմաստագույն ակցիայի գումարով կարելի էր 62 հրշեջի պարգևավճար տալ

Այսօր մի քանի տեղ լսեցի-կարդացի, որ Վարդևորին խալի լվալու անիմաստագույն ակցիան 5 մլն դրամ է արժեցել։

Չգիտեմ ճիշտ է, թե ոչ, բայց համեմատության համար․ այդ գումարով կարելի էր 62 հրշեջի իրենց ամսական աշխատավարձի չափով պարգևավճար տալ։

Հրշեջի աշխատավարձը, ինչպես գրում է News.am-ը՝ ամսական 80 հազար դրամ է։

Նորից համեմատե՛ք․ 5մլն դրամով 2 ժամ զավզակություն անել ու լիքը ջուր վատնել մի կողմից, մյուս կողմից՝ իրենց կյանքերն ամեն օր վտանգող 62 հրշեջ, որ կարող էին մի քանի կոպեկ ավել տուն տանել։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը