Կարծիք

10.08.2019 12:28


Պետությունը՝ «բուդկայի» պես

Պետությունը՝ «բուդկայի» պես

ՍԴ–ի դատավորներին բյուջեի հաշվին կաշառք են առաջարկում՝ «Հրաժարական՝ փողի դիմաց» թեմայով։ Բայց դա նոր գործելաոճ ու մտածողություն չէ պաշտպանյալի մոտ։

Ընդդիմադիր աշխատած տարիներին էլ նա նման մոտեցում ուներ։ Խոստանում էր բյուջեից փող տալ բոլոր նրանց, ովքեր ընտրակաշառք չէին վերցնի ու ձայնը կտային իրենց։ Այսինքն՝ «նիսյա» ընտրակաշառք էին առաջարկում «նաղդ» ձայն ստանալու դիմաց, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։

Հիմա այդ մտածողությունը դարձել է պետական քաղաքականություն։ Պետությունը որպես «բուդկա» է դիտարկվում ու փորձ է արվում սեփականաշնորհել։ Հարկատուների հաշվին։

***

Ճակատագրի հեգնանքը լինելու է այն, որ պաշտպանյալը հետագայում մեղադրվելու է կոռուպցիոն գործով։ Սե լա վի։

***

Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում են ընտրություն կատարել «նաղդ» խայտառակության և «նիսյա» թոշակի միջև։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը