Փաշինյանը կաշառքով ուզում է «բուդկայի» պես սեփականաշնորհել ՍԴ–ն
Սահմանադրական դատարանը Վահե Գրիգորյանի տերտերական առոգանությամբ ելույթի, Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարի և ճղճղան ձայնի օգնությամբ վերցնել չհաջողվեց։ Հիմա սրանք անցել են կաշառքի լեզվին։ Քստմնելի գործարք են առաջարկում ՍԴ դատավորներին, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։
Քայլարած իշխանությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որի մեջ քաղաքական կոռուպցիա կա։
ՍԴ դատավորներին առաջարկում են կաշառք, որպեսզի նրանք հրաժարական տան։
Ըստ այդ նախագծի՝ եթե ՍԴ դատավորը 2019թ. օգոստոսի 1–ից մինչև հոկտեմբերի 31–ը հրաժարական տա, ապա անկախ իր տարիքից կպահպանվի նրա աշխատավարձի չափը, որը նա ստանում էր մինչև հրաժարական տալը։
Քայլարածները խոստանում են նաև Փաշինյանի՝ ՍԴ–ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու ծրագրին ընդառաջ գնացող, այսինքն՝ հրաժարական տվող ՍԴ դատավորի համար պահպանել հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ թոշակային տարիքին հասնելու ժամանակ էլ՝ դատավորների չափ թոշակ ստանալ։
Նկատենք, որ այս անպարկեշտ առաջարկը, բացի քաղաքական ու իրավական կողմերից, ունի նաև բարոյական կողմ։
Փաստորեն, Փաշինյանը գտնում է, որ ՍԴ գործող դատավորները «փողի մեռած» են, ու եթե իմանան, որ իրենց աշխատավարձերը, անգամ չաշխատելու ու տանը նստելու պարագայում, պահպանվելու են, ապա հրաժարական կտան։ Ամեն մարդ, ինչպես ասում են, մտածում է իր դաստիարակության ու կրթվածության շրջանակներում։
Ամբողջ կյանքում ստվերային գործարքների գնացած,փողով հոդված գրած ու էժանագին թերթ խմբագրած մարդու համար չկան դատավորի արժանապատվություն, մարդկային այլ որակներ ու պետական մտածելակերպ։
«Ժողովրդի» վարչապետը «Ազատության» «շոպլիկի» հետ զրույցում բողոքում էր, թե բա ՍԴ–ն որպես «բուդկա» սեփականաշնորհել են, բայց ինքն է ՍԴ–ին որպես «բուդկա» վերաբերվում և ցանկանում այն գնել, ընդ որում՝ հարկատուներիս հաշվին։ Եվ այս մարդը խոսում է ժողովրդավարությունից և օրինականությունից։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Եթե ՍԴ որևէ դատավոր ընդառաջ գնա Նիկոլի հակաիրավական առաջարկին ու հրաժարական տա՝ ակնկալելով անաշխատ եկամուտ պետբյուջեի հաշվին, ապա պետք է իմանա, որ անխուսափելի ու ոչ շատ հեռու իշխանափոխությունից հետո այդ ամենը հետ է պտտեցվելու՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Ի դեպ, բոլորի ականջներին թող օղ լինի, որ Նիկոլի բոլոր կամակատարները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ՝ սկսած ՀՔԾ տխրահռչակ Սասուն Խաչատրյանից մինչև ոչ պակաս տխրահռչակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դե արանքի մանր–մունրներին չենք հաշվում։ Նրանք «կսանրվեն» ձեռքի հետ։
Փաշինյանը կաշառքով ուզում է «բուդկայի» պես սեփականաշնորհել ՍԴ–ն
Սահմանադրական դատարանը Վահե Գրիգորյանի տերտերական առոգանությամբ ելույթի, Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարի և ճղճղան ձայնի օգնությամբ վերցնել չհաջողվեց։ Հիմա սրանք անցել են կաշառքի լեզվին։ Քստմնելի գործարք են առաջարկում ՍԴ դատավորներին, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։
Քայլարած իշխանությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որի մեջ քաղաքական կոռուպցիա կա։
ՍԴ դատավորներին առաջարկում են կաշառք, որպեսզի նրանք հրաժարական տան։
Ըստ այդ նախագծի՝ եթե ՍԴ դատավորը 2019թ. օգոստոսի 1–ից մինչև հոկտեմբերի 31–ը հրաժարական տա, ապա անկախ իր տարիքից կպահպանվի նրա աշխատավարձի չափը, որը նա ստանում էր մինչև հրաժարական տալը։
Քայլարածները խոստանում են նաև Փաշինյանի՝ ՍԴ–ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու ծրագրին ընդառաջ գնացող, այսինքն՝ հրաժարական տվող ՍԴ դատավորի համար պահպանել հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ թոշակային տարիքին հասնելու ժամանակ էլ՝ դատավորների չափ թոշակ ստանալ։
Նկատենք, որ այս անպարկեշտ առաջարկը, բացի քաղաքական ու իրավական կողմերից, ունի նաև բարոյական կողմ։
Փաստորեն, Փաշինյանը գտնում է, որ ՍԴ գործող դատավորները «փողի մեռած» են, ու եթե իմանան, որ իրենց աշխատավարձերը, անգամ չաշխատելու ու տանը նստելու պարագայում, պահպանվելու են, ապա հրաժարական կտան։ Ամեն մարդ, ինչպես ասում են, մտածում է իր դաստիարակության ու կրթվածության շրջանակներում։
Ամբողջ կյանքում ստվերային գործարքների գնացած, փողով հոդված գրած ու էժանագին թերթ խմբագրած մարդու համար չկան դատավորի արժանապատվություն, մարդկային այլ որակներ ու պետական մտածելակերպ։