Դատական օրենսգրքի փոփոխություններով փորձելու են «քաղհասարակության» երկու ներկայացուցիչ մտցնել դատավորների էթիկայի հանձնաժողով
Դատական օրենսգրքի փոփոխություններով փորձելու են «քաղհասարակության» երկու ներկայացուցիչ մտցնել դատավորների էթիկայի հանձնաժողով...
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այսօր «քաղհասարակություն» եզրույթի տակ մեծամասամբ թաքնված են իշխանական սպասավորներ ու քարոզիչներ, որպիսի պարագայում նրանց մուտքը հանձնաժողով նշանակում է իշխանության մուտքն այնտեղ, բայց ես կարծում եմ, որ նախագծի հեղինակները նման երկար-բարակ ձևակերպումների փոխարեն ճիշտ կանեին ուղիղ օրենքում գրել «քաղհասարակության» այդ երկու կարկառուն ներկայացուցչի անունները, ում համար, որ սա գրել են։
***
Առաջարկվում է դատավորի տարիքային ցենզը իջեցնել մինչև 25 տարի...
Անշուշտ ես միշտ պատկերացրել եմ, որ դատավոր պետք է լինեն իրավաբանական կրթություն ստացած, իրավական համակարգի տարբեր բնագավառներում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, բազմաթիվ խրթին իրավիճակներ տեսած ու հաղթահարած, ի վերջո, ամենակարևորը` կյանքի մեծ փորձ ու իմաստություն ունեցող 25 տարեկան մարդիկ...
Իսկ Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծով ՍԴ անդամներին ուղղված «բիզնես-առաջարկը», թե եկեք դուք հրաժարական տվեք, մենք էլ ձեզ լիքը փող կտանք, առհասարակ մեկնաբանման տեղ չի թողնում...
Երեխեք ջան, դուք շատ լավն եք, գեղեցիկ եք, բարեվարքության կանոններով խոսող, բայց սա խաղալիք չէ, սա պետություն է։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից