Կարծիք

09.08.2019 20:06


Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ դուք խոսում եք 2050 թվականից

Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ դուք խոսում եք 2050 թվականից

Սիրելի ժողովուրդ, իսկապես չեմ ցանկանում գույները խտացված ներկայացնել: Մեծ հաշվով դա ոչ ոքի պետք չէ...

Բայց ո՞նց չհարցնես՝ ա՚յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ի՞նչ եղան օտարերկրյա ներդրողները, ո՞ւր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները:

Կամ, ասենք, բոլոր առաջնային խնդիրները լուծել եք, մնացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ապագա՞ն...
Ո՞ւր եք տանում Հայաստանը...

Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ Դուք խոսում եք 2050 թվականից...
Ինչու՞ եք կարծում, որ մարդիկ պարտավոր են Ձեզ ցմահ հավատալ:
Ինչի՞ն հավատան, ո
՞ր հաջողությանը:

Իշխանափոխությունից հետո միակ կատեգորիան, որն իրեն զգում է՝ ինչպես ձուկը՝ ջրում, արդեն գիտեք, ովքեր են (էլ չասեմ)...
Ուշանում եք...
Վերջաբանը կարող է շատ վատ լինել...

***

Ամբողջ Հայաստանը թաղված է կեղծիքի, բամբասանքի, վիրավորանքի, բանսարկության, ստի, կեղծ տեղեկատվության, փոխադարձ մեղադրանքների, թշնամանքի, ատելության, անտերության, իսկ Երևանը՝ նաև աղբի մեջ...

Հալալ ա քեզ, Հայրենի իշխանություն...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը