4 օր առաջ հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։
3 օր առաջ ԱԳՆ–ի միջոցով հիշեցնել, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին (՞)։
Իսկ այսօր սելֆի անել ղրղզ գրող Չինգիզ Այթմատովի հետ, ով ադրբեջանական մամուլին պարբերաբար հարցազրույցներ էր տալիս (ահա դրանցից մեկը՝ https://aze.az/news_chingiz_aytmatov_problemu_5126.html…) և կարծում, որ Արցախը բռնազավթված է հայերի կողմից ու պետք է վերադարձվի Ադրբեջանին։ Ասել է թե՝ Այթմատովի տեսակետն այն է եղել, որ Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ։
Հիմա գնալ Ղրղզստան ու հիացական սելֆի անել Չինգիզի արձանի հետ նույնն է, ինչ այցելել Ցեղասպանության հուշահամալիր, դատապարտել երիտթուրքերի կողմից հայերի ցեղասպանությունը ու դրանից օրեր անց սելֆի անել, ասենք, Թալեաթի, Ջեմալի կամ դոկտոր Նազիմի գերեզմանների ֆոնին։ Չմոռանալով մեջբերումներ անել նրանց որևէ խոսքից։
Երբ ասում էի, որ պոպուլիզմը վտանգավոր դեմք ունի, նման բաներն ի նկատի ունեի։
Կրկին հույս եմ հայտնում, որ Ալիևը չի բավարարի պաշտպանյալի ցանկությունը՝ շփվել ադրբեջանական լսարանի հետ։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի տեքստեր կհնչեն այդ ժամանակ։
Արցախը Ադրբեջան է, և վե՞րջ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից