Կարծիք

09.08.2019 13:18


Ըսենց էն փուռը տվել ժողովուրդներին․ վարկաբեկում ու հանում ես մեջների չոբաններին, իսկ հետո մնացած անտեր նախիրը արդեն դանակի քաշելը տեխնիկայի գործ է

Ըսենց էն փուռը տվել ժողովուրդներին․ վարկաբեկում ու հանում ես մեջների չոբաններին, իսկ հետո մնացած անտեր նախիրը արդեն դանակի քաշելը տեխնիկայի գործ է

Հիմա հասկացա՞ք՝ սխեման որն է։ Ընտրել կռված տղերքի, որոնց անունը հասարակության շրջանում ոչ միանշանակ էր ընկալվում, ու նենց բաներ դեմ տալ հասարակությանը, որը շունը էլ այդ մարդկանց ձեռից հաց չվերցնի։ Որ Մանվելը շարքային զինվորի տուշոնկեն է անձամբ կերել, որ Օգանովսկին մարտի 1-ին Երևանում հայաստանցիներին է գնդակահարել, հաջորդ գեներալին հավանաբար կմեղադրեն բռնաբարության կամ ինչ-որ սատանայական ծեսերի մեջ։

Բոլոր դարերում ըսենց էն փուռը տվել ժողովուրդներին․ վարկաբեկում ու հանում ես մեջների չոբաններին, իսկ հետո մնացած անտեր նախիրը արդեն դանակի քաշելը տեխնիկայի գործ է։ Ցավոք օգտվեցին նաև էլիտայի հավակնություններ ցուցաբերող զինվորականների ագահությունից ու բազմաթիվ գործած սխալներից։ Դաժան տարածաշրջան է, ստավկեքը մեծ են, մարդիկ չեն տեղավորվում ժամանակի մեջ, որ սերնդափոխվեն, կրթվեն։ Կացինը ավելի շուտ է հասնում վզներին, քան հնարավոր է լինում էլիտա ձևավորել․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը