Երեք անգամ այս պնդումը արվում է նյութում, որը, ըստ BBC-ի՝ հիմնված է նախաքննական մարմնից (ՀՔԾ) արտահոսած փաստաթղթերի վրա։
Գեներալ Կարապետյանը ի պատասխան ասել է news.am-ին. «Այն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարեւանների կողմից»։
Այն, որ 2008-ի մարտի 1-ին ցուցարաների գրոհը դիմադրել են միայն ոստիկանության ստորաբաժանումները, երևում է նաև այն հանգամանքով, որ բախումների ժամանակ ոստիկանության ծառայողներից 2-ը սպանվել են և 220֊ը վիրավորվել, իսկ որևէ վիրավոր կամ սպանված զինվորական չկա։
Սակայն եթե նույնիսկ թեկուզ չհիմնավորված վարկած էր առաջ քաշվելու, թե Արցախից եկած զինվորներն են գնդակահարել 10 հոգուն, ապա լրագրողական բարեխղճությունը առնվազն պահանջում էր մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքները պատմել, որից կերևար, որ սպանվածներից երկուսը ոստիկան են եղել, որոնցից մեկը զոհվել է ցուցարների կողմից նետված նռնակից, մյուսը ցուցարների կողմից արձակված կրակոցից, որ ցուցարարներից երեքը սպանվել են ցույց ցրող ոստիկանական հատուկ միջոց չերեմուխայից։ Իսկ մյուս զոհերն էլ սպանվել են տարբեր տեսակի զենքերից՝ ավտոմատ, ատրճանակ, դիպուկահար հրացան։
Այսուհանդերձ, BBC-ին «մոռանալով», թե ում էր մեղադրում 10 հոգու սպանության մեջ, խոսում է նաև այն մասին, որ մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով կալանվարովել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը։ Զաքար Հովհաննիսյանի քրոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի խոսքն է մեջբերում, թե՝ «նոր իշխանությունը մի տարում ողբերգության բացահայտման համար արդեն արել է ավելին, քան նախկինները 10 տարիների ընթացքում։
Սակայն BBC-ին այնքան բարեխղճություն չի ունեցել, որ իր՝ օգոստոսի 7-ի նյութում չի հաղորդում, որ օգոստոսի 4-ին կալանքից ազատվել է Գեղամ Պետրոսյանը։ Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ձգաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գեղամ Պետրոսյանի ատրճանակից չի սպանվել Զաքար Հովհաննիսյանը։
Երբ խոսքը վերաբերում է Մեծ֊Բիրտանիայի արտաքին քաղաքականությանը, բարեխղճության դասեր տվող BBC-ին կեղծ լուրերի գրոհ է սկսում։
Թե ինչպես է BBC-ին կեղծում իրականությունը, կարող եք իմանալ հետաքննող լրագրող Ջոն Պիլջերի(John Pilger) ֆիլմերից և հոդվածներից (օրինակ նայեք «Պատերազմ որ դուք չեք տեսել»(The War You Don’t See) ֆիլմը, ուր նաև BBC-ի նախկին թղթակիցն է խոսում, թե ինչպես էին «լուրերով» մանիպուլիացնում հասարակությունը)։
BBC-ի այս վերջին թողարկումն էլ արտահայտում է Մեծ Բրիտանիայի շահերը, որ Ադրբեջանի իշխանությունների թիկուքն է և պաշտպանում է Ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական դիրքորոշումը, և այս կոնտեքստում էլ BBC-ին վարկաբեկում է Արցախը։
Բրիտանականան ադրբեջանամետ քաղաքականության մի քանի օրինակ.
Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար բրիտանացի Թերի Դևիսը, որը, սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ղարաբաղը համարում Ադրբեջան, իսկ 2007-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները ծաղրական տոնով համեմատել էր Եվրոպայում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման դեպքերի հետ:
Մեկ այլ բրիտանացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց Ադրբեջանում 2008-ին անցկացված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն նույն անձը կարող է անընդհատ վերընտրվել նախագահ, հայտարարելով, թե դա ադրբեջանական ժողովրդի ընտրությունն է. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:
Դեռ 2008֊ին Բրիթիշ Փեթրոլիումը (BP) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 11 բաժնետերերի շարքում ուներ 30,1 տոկոս մասնաբաժին: Բացի այդ, BP-ն ունի 34,1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթավայրային կոմպլեքսից, 25,5 տոկոս` Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նավթամուղից և ևս 15 տոկոս` Ալով-Ալբորզ նավթավայրից:
BBC-ի հաղորդման մեջ թերևս հատուկենտ ճիշտ բաներից մեկն այն է, որ մարտի 1-ին Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ Արցախից զորամիավորում եկել է։ Սակայն BBC֊ին լռում է, որ մարտի 1-ին նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցվելուց հետո Հայաստանի տարբեր մարզերից ևս զորամիավորումներ են Երևան բերվել տարբեր պետական օբյեկտներ հսկելու համար։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, անմիջապես բացելով մարտի 1-ի գործը, փորձեց տանել այն ուղղությամբ, որի մասին խոսում է BBC-ն՝ զոհերը կապել Արցախից բերված զորամիավորման հետ ու նաև մարտի 1-ի գործը տեղավորեցնել նախապես մշակված սցենարի մեջ՝ թե իշխանությունը «խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել»։
Մարտի 1-ի գործը դեռ գարնանը ուղարկվել է դատարան, որտեղ ամբաստանյալի աթոռին նստած 4 հոգուց ոչ մեկին չի մեղսագրվում սպանություն կամ սպանություն հրաման տալու արարք։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը մեղադրվում են քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքով (մեղադրանքի հիմքում ընկած է երկու փաստաթուղթ՝ Պաշտպանության նախարարի 2008 թ. փետրվարի 23-ի 0038 հրամանը, ըստ որի բանակը բերվում էր զորանոցային վիճակի, և մարտի 1-ին նախագահի կողմից արտակարգ վիճակ մտցնելու հրամանագիրը)։
Մինչև այժմ բացահայտված չէ, թե ում կողմից են սպանվել մարտի 1֊ի զոհերը։
BBC-ի հաղորդումը, թե Արցախից եկած ջոկատը «տեղակայվել էր նախագահի նստավայրում, և նրանց այցելել են երկու նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը», 86 հատորանոց քրեական գործում գոյություն չունի,-այդ մասին հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Սիվիլնեթին տված հարցազրույցում փաստաբանը տեղեկացնում է, որ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ զորամիավորումը, ըստ Կարապետյանի ցուցմունքի, մարտի 1-ին եղել է միայն Կառավարության շենքի ներսում։ Իսկ BBC-ն իր հաղորդումը վերցրել է Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրության մեջ քննիչի տված հարցից.
Քննիչը հարցնում է.
«Առանձնացած 60 հոգիանոց խմբից ցուցարարների վրա կրակելու պատրաստակամություն է հայտնել 20 հոգի, այնուհետև նրանց տեղափոխել են ՀՀ նախագահի նստավայր և տեղավորել նկուղային հարկում, որտեղ հանդերձավորել են դաշտային սպայական հանդերձանքով, գործով ձեռք բերված տվյալներից 20 հոգիանոց խմբի անմիջական ղեկավար է նշանակվել…(անունը չի ասվում) ձևավորվել է 4 փոքր խմբեր, որոնք ուղարկվել են փոքր կենտրոնական փողոցներ, կատարել են հատուկ առաջադրանք, կրակել են ժողովրդի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին»։
Կարապետյանը պատասխանում է.
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել, քանի որ չգիտեի, թե ինչ խնդիր են առաջադրել»։
Այն որ BBC-ին հայտարարում է, թե «նախաքննությունը գտնում է, որ ցուցարների գնդակահրությունը ղեկավարում էր գեներալ մայոր Սամվել Կարապետյանը», իրականում քննիչի պատմողական նախադասության ձև ունեցող հարցն է՝ ուղղված վկա Սամվել Կարապետյանին։
«Եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ»,-ասում է նա։
10 տարի ՀԱԿ շրջանակների կողմից տարածվող պրոպագանդան, թե բանակին «խաղաղ ցուցարների» վրա կրակելու հրաման է տրվել (նաև տարածվում էր, թե Ղարաբաղից բերված զորքն է կրակել), իշխանափոխությունից հետո գնաց, տեղավորվեց քննիչի հարցում, որն ավելի շատ պնդում է, քան հարց (մարտի 1-ի վերաբերյալ պրոպագանդիստական աշխատանքի մասին՝ «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը»)։
Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի «ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ» հայտարարությունից հետո հակաղարաբաղցիական նոր ալիք բարձրացավ։ Այս գրառումը մինչ BBC֊ի նյութն է, որ վկայում է, թե մարտի 1֊ի վերաբերյալ հակաղարաբաղցիական սև քարոզչությունը ինչքան շատ է տարածված
BBC-ի նյութը ոչ թե բացահայտում է անում, այլ «խոսում» է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ճիգ է թափել մարտի 1֊ի զոհերը վերագրել Արցախի զինվորականներին, և չկարողանալով, խնդիրը լուծվում է քարոզչական հզոր հարթակների միջոցով։
Իշխանության ծրագրի տապալումը փորձում է «հաջողացնել» BBC-ն՝ «քննիչի հարցը» շրջելով «փաստ»-ի տեսք տալով, որը նաև տեսահոլովակով հրամցրել։
Քննիչի հարցը BBC-ն որպես բացահայտում է ներկայացնում. «գնդակահարող ջոկատին այցելել են նախագահները»
Բրիտանական և որոշ շրջանակների շահերի համընկնումը
Հակաղարաբաղցիական տրամադրություններ սկսեցին տարածել ՀՀՇ-ական շրջանակները 1998-ից, այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ապա Ղարաբաղից տեղափոխված երկու պաշտոնյաներ՝ Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հեռացրին Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահի պաշտոնից, այն բանի համար, որ նա համաձայնվել էր Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակին, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը չէր մտնում։
Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Արցախի հարցում զիջումների չգնալու դեպքում երկրի վիճակը գնալով վատանալու է, որը խորհրդանշվեց նրա «Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև, Ղարաբաղի հարցը չլուծվի» արտահայտությամբ։
Սակայն նրա կանխատեսումը չիրականացավ, հրաժարականից հետո երկրի ՀՆԱ-ն աճեց 6 անգամ, աղքատությունը 50 տոկոսով կրճատվեց, արտագաղթն էլ դադարեց։
1999 թ. հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվեց, որից հետո ՀՀՇ-ական շրջանակների քինախնդրության թիրախը մնացին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։
2008-ին Տեր-Պետրոսյանը, մասնակցելով նախագահական ընտրություններին, կրկին մարդկանց վատ կյանքի համար մեղադրեց Արցախը, այս անգամ հենց ղարաբաղցիներին՝ նրանց դեմ թունավորելով հանրությանը. փետրվարի 28-ի հանրահավաքին Տեր-Պետրոսյանը հայտարարեց.
«Այս երկու մարդու պատճառով վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»։
Տեր-Պետրոսյանական շրջանակների հակաղարաբաղցիական սև քարոզչությունը, թե «Ղարաբաղից եկան, ձեր կյանքը փչացրին», մարտի 1-ից հետո դարձավ «Ղարաբաղից եկան, ձեզ վրա կրակեցին» թեզով, որը դարձավ մարտի 1-ի գործի վերաբացման նպատակներից մեկը։
Հայաստանցիներին ղարաբաղցիների դեմ լարելու երկրորդ ալիքը սկսվեց անցյալ տարի արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
2018-ի հուլիսի 28-ին մարտի 1-ի գործով կալանավորվեց Արցախի 1-ին և Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց դեռ դրա տակ չէր երևում հակաղարաբաղցիական միտումը։ Հաջորդ 2 կալանավորումներն ու կալանքից 2 ազատումները զուգորդվում էին հակաղարաբաղցիական տրամադրություններով։
2018-ի դեկտեմբերի 9֊ի ԱԺ ընտրությունների նախընտրական արշավին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի ղեկավարների զավակները բանակում չեն ծառայել, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հակաճառեց՝ ասելով, թե կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խոսքը, որ, «օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»։ Փաշինյանը սաստել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, թե ինչպես է նրա մամուլի քարտուղարը համարձակվում իր խոսքը մեկնաբանել։
Ապա պաշտոնից ազատվեց Արցախի Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այն բանի համար, որ նրա մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը պատասխանել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի այն խոսքին, թե իրենց հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։ Հասրաթյանը «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը»:
Հայաստանում ժողովրդական բարձր վարկանիշ ունեցող Փաշինյանի հրահրումները թունավորեցին մթնոլորտը հակաղարաբաղյան տրամադրություններով, որոնց մասնակից դարձան մտավորականներ։
Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, ով Տեր֊Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է մշակույթի նախարար, հուլսի 11-ին «Հրապարակին» ասում է. «Արցախյան կառավարող վերնախավը հիսուն տարի շարունակ ինքնապահպանության նպատակներով ստիպված էր եղել վարժվել թուրքական-ադրբեջանական սուլթանատի և սովետական կգբի-ի ներկայությամբ ապրելուն, կառավարման ու պետականության ուրիշ տրադիցիայի և հոգեբանության, ինչը բնական է․ դժբախտությունն սկսում է այն ժամանակ, երբ նա դա քարշ է տալիս մի ուրիշ միջավայր, որը նա դեռ պետք է յուրացնի։ Եվ ահա արցախցի երկու իշխանավորները եկան և մեր ողջ մտածողությունը լցրին հին՝ կոմունիզմի հայտնի մի ուրվականի և թուրանական պետության կառավարման ձևերի մեջ»։
Երգիչ֊երգահան Ռուբեն Հախվերդյանը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Արմլուր» լրատվամիջոցին ասում է. «Ղարաբաղը ղարաբաղցիներինը չի»։
Դեռ անցյալ տարի երբ 1-ին անգամ կալանվորեցին Ռոբերտ Քոչարյանին, որոշ հասարակական ակտիվիստներ նրան և ղարաբաղցիներին ընդհանարպես սկսեցին անվանել գյալմա, որ թարգմանվում է օտար, այսինքն ինչպես Գյումրիի «Ասպարեզ» լրագրության ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է մշտապես գրում «Գյալմառոբ»։
Ժողովրդի մեջ ներդվրում է իր մի հատվածին որպես օտարի վերաբերվելու վարք։
Փաշինյանի ելույթից 2 օր անց է լույս տեսնում BBC֊ի հաղորդումը, որ նախապես վերնագրված էր «Կատարել են հանձնարարությունը-կրակել ժողովրդի վրա». ո՞վ է սպանել ցուցարարներին Երևանում 2008թվին», ապա րոպեներ անց BBC֊ին ինքը պատասխանում է իր տված հարցին վերնագրում հավելելով «Ղարաբաղի ջոկատ»։
BBC-ի հակաղարաբաղյան քարոզչությունը ջերմորեն ընդունեցին Հայաստանի իշխանական շրջանակները։ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ՖԲ֊ում արձագանքեց՝ «Արժի կարդալ այս վարկածը»։
Ալեն Սիմոնյանը ՖԲ֊ում կիսել է BBC֊ի նյութը, որը նախնական վերնագրով է
BBC-ի վերջնական վերնագիրը
BBC-ի պասը վերցնում ու կեղծիքը տարածում են մյուս լրատվամիջոցները. «Ազատությունը» գրում է․ «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ՝ հաղորդում է բրիտանական BBC-ն»։ Իսկ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am-ը BBC֊ի պասը վերցնում, մշակում ու դատավճիռ է տալիս. «BBC-ին բացահայտել է Մարտի 1-ի սպանությունների հեղինակին. դա եղել է Արցախից բերված ջոկատը»։
Politik.am-ը գրում է, թե նախաքննաության նյութերը BBC-ին է տրամադրել ՀԱԿ֊ի փաստաբան, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանի հրահանգով։ ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցից հայտնի էր դարձել, որ Վահե Գրիգորյանը այդ երկու ծառայությունների քարոզչությունն է անում իրավաբանի մասնագիտությամբ քողարկված։
Արդյոք նա՞ է հանձնել նյութերը։ Ակնհայտն այն է, որ BBC-ի հրապարակմամբ կապ է երևում բրիտանական և հակ-«Իմ քայլ»֊ական մոտեցումների մեջ։
BBC-ի սև քարոզչույթունը, ներծծվելով մամուլ, հասարակական կյանք, սոցցանցեր, հակաղարաբաղյան մի նոր ալիք բարձրացրեց Հայաստանում, որ առավել համոզիչ է դարձնում այն վարկածը, թե մի ժողովրդի տարբեր ռեգիոնների բնակիչների մեջ հակամարտություն սարքելը, հայաստանցի-ղարաբաղցի արհեստական առճակատումը հատուկ մշակված դավադրություն է։
BBC-ի հակաղարաբաղյան հաղորդումը. բրիտանական և Փաշինյան-Տեր-Պետրոսյան շրջանակները զուգահեռվում են
BBC-ի ռուսական ծառայությունը «Ով գնդակահարեց ցուցարաներին Երևանում 2008֊ի՞ն. հետաքննությունը ցույց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նյութ է հրապարակել, թե իբր ՀՔԾ-ն գտնում է, որ 2008-ի մարտի 1-ին «ցուցարաներին գնդակահարել են» Արցախից եկած ուժայինները Արցախի պաշտպանության բանակի փոխհրամանատար գեներալ մայոր Սամվել Կարապետյանի(Օգանովսկի) գլխավորությամբ։
Երեք անգամ այս պնդումը արվում է նյութում, որը, ըստ BBC-ի՝ հիմնված է նախաքննական մարմնից (ՀՔԾ) արտահոսած փաստաթղթերի վրա։
Գեներալ Կարապետյանը ի պատասխան ասել է news.am-ին. «Այն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարեւանների կողմից»։
Այն, որ 2008-ի մարտի 1-ին ցուցարաների գրոհը դիմադրել են միայն ոստիկանության ստորաբաժանումները, երևում է նաև այն հանգամանքով, որ բախումների ժամանակ ոստիկանության ծառայողներից 2-ը սպանվել են և 220֊ը վիրավորվել, իսկ որևէ վիրավոր կամ սպանված զինվորական չկա։
Սակայն եթե նույնիսկ թեկուզ չհիմնավորված վարկած էր առաջ քաշվելու, թե Արցախից եկած զինվորներն են գնդակահարել 10 հոգուն, ապա լրագրողական բարեխղճությունը առնվազն պահանջում էր մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքները պատմել, որից կերևար, որ սպանվածներից երկուսը ոստիկան են եղել, որոնցից մեկը զոհվել է ցուցարների կողմից նետված նռնակից, մյուսը ցուցարների կողմից արձակված կրակոցից, որ ցուցարարներից երեքը սպանվել են ցույց ցրող ոստիկանական հատուկ միջոց չերեմուխայից։ Իսկ մյուս զոհերն էլ սպանվել են տարբեր տեսակի զենքերից՝ ավտոմատ, ատրճանակ, դիպուկահար հրացան։
Այսուհանդերձ, BBC-ին «մոռանալով», թե ում էր մեղադրում 10 հոգու սպանության մեջ, խոսում է նաև այն մասին, որ մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով կալանվարովել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը։ Զաքար Հովհաննիսյանի քրոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի խոսքն է մեջբերում, թե՝ «նոր իշխանությունը մի տարում ողբերգության բացահայտման համար արդեն արել է ավելին, քան նախկինները 10 տարիների ընթացքում։
Սակայն BBC-ին այնքան բարեխղճություն չի ունեցել, որ իր՝ օգոստոսի 7-ի նյութում չի հաղորդում, որ օգոստոսի 4-ին կալանքից ազատվել է Գեղամ Պետրոսյանը։ Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ ձգաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գեղամ Պետրոսյանի ատրճանակից չի սպանվել Զաքար Հովհաննիսյանը։
Երբ խոսքը վերաբերում է Մեծ֊Բիրտանիայի արտաքին քաղաքականությանը, բարեխղճության դասեր տվող BBC-ին կեղծ լուրերի գրոհ է սկսում։
Թե ինչպես է BBC-ին կեղծում իրականությունը, կարող եք իմանալ հետաքննող լրագրող Ջոն Պիլջերի(John Pilger) ֆիլմերից և հոդվածներից (օրինակ նայեք «Պատերազմ որ դուք չեք տեսել»(The War You Don’t See) ֆիլմը, ուր նաև BBC-ի նախկին թղթակիցն է խոսում, թե ինչպես էին «լուրերով» մանիպուլիացնում հասարակությունը)։
BBC-ի այս վերջին թողարկումն էլ արտահայտում է Մեծ Բրիտանիայի շահերը, որ Ադրբեջանի իշխանությունների թիկուքն է և պաշտպանում է Ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական դիրքորոշումը, և այս կոնտեքստում էլ BBC-ին վարկաբեկում է Արցախը։
Բրիտանականան ադրբեջանամետ քաղաքականության մի քանի օրինակ.
Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար բրիտանացի Թերի Դևիսը, որը, սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ղարաբաղը համարում Ադրբեջան, իսկ 2007-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները ծաղրական տոնով համեմատել էր Եվրոպայում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման դեպքերի հետ:
Մեկ այլ բրիտանացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց Ադրբեջանում 2008-ին անցկացված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն նույն անձը կարող է անընդհատ վերընտրվել նախագահ, հայտարարելով, թե դա ադրբեջանական ժողովրդի ընտրությունն է. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:
Դեռ 2008֊ին Բրիթիշ Փեթրոլիումը (BP) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 11 բաժնետերերի շարքում ուներ 30,1 տոկոս մասնաբաժին: Բացի այդ, BP-ն ունի 34,1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթավայրային կոմպլեքսից, 25,5 տոկոս` Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նավթամուղից և ևս 15 տոկոս` Ալով-Ալբորզ նավթավայրից:
BBC-ի հաղորդման մեջ թերևս հատուկենտ ճիշտ բաներից մեկն այն է, որ մարտի 1-ին Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ Արցախից զորամիավորում եկել է։ Սակայն BBC֊ին լռում է, որ մարտի 1-ին նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցվելուց հետո Հայաստանի տարբեր մարզերից ևս զորամիավորումներ են Երևան բերվել տարբեր պետական օբյեկտներ հսկելու համար։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, անմիջապես բացելով մարտի 1-ի գործը, փորձեց տանել այն ուղղությամբ, որի մասին խոսում է BBC-ն՝ զոհերը կապել Արցախից բերված զորամիավորման հետ ու նաև մարտի 1-ի գործը տեղավորեցնել նախապես մշակված սցենարի մեջ՝ թե իշխանությունը «խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել»։
Մարտի 1-ի գործը դեռ գարնանը ուղարկվել է դատարան, որտեղ ամբաստանյալի աթոռին նստած 4 հոգուց ոչ մեկին չի մեղսագրվում սպանություն կամ սպանություն հրաման տալու արարք։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը մեղադրվում են քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքով (մեղադրանքի հիմքում ընկած է երկու փաստաթուղթ՝ Պաշտպանության նախարարի 2008 թ. փետրվարի 23-ի 0038 հրամանը, ըստ որի բանակը բերվում էր զորանոցային վիճակի, և մարտի 1-ին նախագահի կողմից արտակարգ վիճակ մտցնելու հրամանագիրը)։
Մինչև այժմ բացահայտված չէ, թե ում կողմից են սպանվել մարտի 1֊ի զոհերը։
BBC-ի հաղորդումը, թե Արցախից եկած ջոկատը «տեղակայվել էր նախագահի նստավայրում, և նրանց այցելել են երկու նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը», 86 հատորանոց քրեական գործում գոյություն չունի,-այդ մասին հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Սիվիլնեթին տված հարցազրույցում փաստաբանը տեղեկացնում է, որ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ զորամիավորումը, ըստ Կարապետյանի ցուցմունքի, մարտի 1-ին եղել է միայն Կառավարության շենքի ներսում։ Իսկ BBC-ն իր հաղորդումը վերցրել է Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրության մեջ քննիչի տված հարցից.
Քննիչը հարցնում է.
«Առանձնացած 60 հոգիանոց խմբից ցուցարարների վրա կրակելու պատրաստակամություն է հայտնել 20 հոգի, այնուհետև նրանց տեղափոխել են ՀՀ նախագահի նստավայր և տեղավորել նկուղային հարկում, որտեղ հանդերձավորել են դաշտային սպայական հանդերձանքով, գործով ձեռք բերված տվյալներից 20 հոգիանոց խմբի անմիջական ղեկավար է նշանակվել…(անունը չի ասվում) ձևավորվել է 4 փոքր խմբեր, որոնք ուղարկվել են փոքր կենտրոնական փողոցներ, կատարել են հատուկ առաջադրանք, կրակել են ժողովրդի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին»։
Կարապետյանը պատասխանում է.
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել, քանի որ չգիտեի, թե ինչ խնդիր են առաջադրել»։
Այն որ BBC-ին հայտարարում է, թե «նախաքննությունը գտնում է, որ ցուցարների գնդակահրությունը ղեկավարում էր գեներալ մայոր Սամվել Կարապետյանը», իրականում քննիչի պատմողական նախադասության ձև ունեցող հարցն է՝ ուղղված վկա Սամվել Կարապետյանին։
Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ գործում չկա ոչ մի ցուցմունք, որ BBC֊ի հրապարակածը հաստատվեր.
«Եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ»,-ասում է նա։
10 տարի ՀԱԿ շրջանակների կողմից տարածվող պրոպագանդան, թե բանակին «խաղաղ ցուցարների» վրա կրակելու հրաման է տրվել (նաև տարածվում էր, թե Ղարաբաղից բերված զորքն է կրակել), իշխանափոխությունից հետո գնաց, տեղավորվեց քննիչի հարցում, որն ավելի շատ պնդում է, քան հարց (մարտի 1-ի վերաբերյալ պրոպագանդիստական աշխատանքի մասին՝ «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը»)։
Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի «ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ» հայտարարությունից հետո հակաղարաբաղցիական նոր ալիք բարձրացավ։ Այս գրառումը մինչ BBC֊ի նյութն է, որ վկայում է, թե մարտի 1֊ի վերաբերյալ հակաղարաբաղցիական սև քարոզչությունը ինչքան շատ է տարածված
BBC-ի նյութը ոչ թե բացահայտում է անում, այլ «խոսում» է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ճիգ է թափել մարտի 1֊ի զոհերը վերագրել Արցախի զինվորականներին, և չկարողանալով, խնդիրը լուծվում է քարոզչական հզոր հարթակների միջոցով։
Իշխանության ծրագրի տապալումը փորձում է «հաջողացնել» BBC-ն՝ «քննիչի հարցը» շրջելով «փաստ»-ի տեսք տալով, որը նաև տեսահոլովակով հրամցրել։
Քննիչի հարցը BBC-ն որպես բացահայտում է ներկայացնում. «գնդակահարող ջոկատին այցելել են նախագահները»
Բրիտանական և որոշ շրջանակների շահերի համընկնումը
Հակաղարաբաղցիական տրամադրություններ սկսեցին տարածել ՀՀՇ-ական շրջանակները 1998-ից, այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ապա Ղարաբաղից տեղափոխված երկու պաշտոնյաներ՝ Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հեռացրին Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահի պաշտոնից, այն բանի համար, որ նա համաձայնվել էր Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակին, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը չէր մտնում։
Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Արցախի հարցում զիջումների չգնալու դեպքում երկրի վիճակը գնալով վատանալու է, որը խորհրդանշվեց նրա «Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև, Ղարաբաղի հարցը չլուծվի» արտահայտությամբ։
Սակայն նրա կանխատեսումը չիրականացավ, հրաժարականից հետո երկրի ՀՆԱ-ն աճեց 6 անգամ, աղքատությունը 50 տոկոսով կրճատվեց, արտագաղթն էլ դադարեց։
1999 թ. հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվեց, որից հետո ՀՀՇ-ական շրջանակների քինախնդրության թիրախը մնացին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։
2008-ին Տեր-Պետրոսյանը, մասնակցելով նախագահական ընտրություններին, կրկին մարդկանց վատ կյանքի համար մեղադրեց Արցախը, այս անգամ հենց ղարաբաղցիներին՝ նրանց դեմ թունավորելով հանրությանը. փետրվարի 28-ի հանրահավաքին Տեր-Պետրոսյանը հայտարարեց.
«Այս երկու մարդու պատճառով վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»։
Իսկ արդեն մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի ամենաակտիվ զինակից Նիկոլ Փաշինյանը, ցուցարարներին գրոհի տանելով, բղավում էր. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։
Մարտի 1-ի ցուցարարների հիմնական տրամադրությունը հակաղարաբաղյան էր, որ նկարագրված է Արմենաինաուի «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ» հաղորդման մեջ։
Տեր-Պետրոսյանական շրջանակների հակաղարաբաղցիական սև քարոզչությունը, թե «Ղարաբաղից եկան, ձեր կյանքը փչացրին», մարտի 1-ից հետո դարձավ «Ղարաբաղից եկան, ձեզ վրա կրակեցին» թեզով, որը դարձավ մարտի 1-ի գործի վերաբացման նպատակներից մեկը։
Հայաստանցիներին ղարաբաղցիների դեմ լարելու երկրորդ ալիքը սկսվեց անցյալ տարի արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
2018-ի հուլիսի 28-ին մարտի 1-ի գործով կալանավորվեց Արցախի 1-ին և Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց դեռ դրա տակ չէր երևում հակաղարաբաղցիական միտումը։ Հաջորդ 2 կալանավորումներն ու կալանքից 2 ազատումները զուգորդվում էին հակաղարաբաղցիական տրամադրություններով։
2018-ի դեկտեմբերի 9֊ի ԱԺ ընտրությունների նախընտրական արշավին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի ղեկավարների զավակները բանակում չեն ծառայել, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հակաճառեց՝ ասելով, թե կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խոսքը, որ, «օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»։ Փաշինյանը սաստել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, թե ինչպես է նրա մամուլի քարտուղարը համարձակվում իր խոսքը մեկնաբանել։
Ապա պաշտոնից ազատվեց Արցախի Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այն բանի համար, որ նրա մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը պատասխանել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի այն խոսքին, թե իրենց հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։ Հասրաթյանը «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը»:
Հարցին, թե իրեն պաշտոնից ազատելու պատճառը այս գրառո՞ւմն է, Մնացականյանը պատասխանել էր` միգուցե։
6 ամիս անց Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և երրորդ նախագահ Բակո Սահակյանի երաշխավորությամբ մայիսի 18֊ին դատարանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին, որից երկու օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախում ուժեր կան, որոնք դավադրությամբ պատերազմ են ուզում հրահրել, տարածք հանձնել, և գցել իր կառավարության վրա։
Իսկ մայիսի 19֊ին, երբ վարչապետ Փաշինյանը հրահանգեց դատարանները շրջափակել, Երևանում ոստիկանները խուզարկելու համար կանգնեցրել էին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան։ 20 օր անց նրան ազատեցին պաշտոնից։ Նրանց միջև հակամարտությունը հրապարակային երևաց մայսի 9֊ին Արցախում, երբ Բալասանյանը հորդորեց լրագրողներին սահմանի թեժացման վերաբերյալ հարցեր տալ Փաշինյանին՝ հեգնելով Ալիևի հետ վերելակում նրա պայմանվորվածությունը։
Հայաստանում ժողովրդական բարձր վարկանիշ ունեցող Փաշինյանի հրահրումները թունավորեցին մթնոլորտը հակաղարաբաղյան տրամադրություններով, որոնց մասնակից դարձան մտավորականներ։
Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, ով Տեր֊Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է մշակույթի նախարար, հուլսի 11-ին «Հրապարակին» ասում է. «Արցախյան կառավարող վերնախավը հիսուն տարի շարունակ ինքնապահպանության նպատակներով ստիպված էր եղել վարժվել թուրքական-ադրբեջանական սուլթանատի և սովետական կգբի-ի ներկայությամբ ապրելուն, կառավարման ու պետականության ուրիշ տրադիցիայի և հոգեբանության, ինչը բնական է․ դժբախտությունն սկսում է այն ժամանակ, երբ նա դա քարշ է տալիս մի ուրիշ միջավայր, որը նա դեռ պետք է յուրացնի։ Եվ ահա արցախցի երկու իշխանավորները եկան և մեր ողջ մտածողությունը լցրին հին՝ կոմունիզմի հայտնի մի ուրվականի և թուրանական պետության կառավարման ձևերի մեջ»։
Երգիչ֊երգահան Ռուբեն Հախվերդյանը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Արմլուր» լրատվամիջոցին ասում է. «Ղարաբաղը ղարաբաղցիներինը չի»։
Դեռ անցյալ տարի երբ 1-ին անգամ կալանվորեցին Ռոբերտ Քոչարյանին, որոշ հասարակական ակտիվիստներ նրան և ղարաբաղցիներին ընդհանարպես սկսեցին անվանել գյալմա, որ թարգմանվում է օտար, այսինքն ինչպես Գյումրիի «Ասպարեզ» լրագրության ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է մշտապես գրում «Գյալմառոբ»։
Ժողովրդի մեջ ներդվրում է իր մի հատվածին որպես օտարի վերաբերվելու վարք։
ՀԱԿ համակիր, դերասան Աշոտ Ադամյանի ֆբ էջից
Հակաղարաբաղցիական տրամադրությունները այնքան ակնհայտ դարձան, ներազգային համերաշխությունը վտանգող, որ Համահայկական խաղերի առնչությամբ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ելույթում ասաց «Մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջեւանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ համահայկական խաղերի բացմանը ելույթ ունենալով» «Արցախը Հայաստան է և վերջ, միացո՜ւմ»։
Հակաղարաբաղյան երկխոսություն Ֆեյսբուքում
Նույն ժողովրդի մեջ համակարտությունը գնալով ծավալվում է. ՖԲ֊ում պատասխան հակաղարաբաղցիական արշավին և «Գյալմա» պիտակին
Փաշինյանի ելույթից 2 օր անց է լույս տեսնում BBC֊ի հաղորդումը, որ նախապես վերնագրված էր «Կատարել են հանձնարարությունը-կրակել ժողովրդի վրա». ո՞վ է սպանել ցուցարարներին Երևանում 2008թվին», ապա րոպեներ անց BBC֊ին ինքը պատասխանում է իր տված հարցին վերնագրում հավելելով «Ղարաբաղի ջոկատ»։
BBC-ի հակաղարաբաղյան քարոզչությունը ջերմորեն ընդունեցին Հայաստանի իշխանական շրջանակները։ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ՖԲ֊ում արձագանքեց՝ «Արժի կարդալ այս վարկածը»։
Ալեն Սիմոնյանը ՖԲ֊ում կիսել է BBC֊ի նյութը, որը նախնական վերնագրով է
BBC-ի վերջնական վերնագիրը
BBC-ի պասը վերցնում ու կեղծիքը տարածում են մյուս լրատվամիջոցները. «Ազատությունը» գրում է․ «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ՝ հաղորդում է բրիտանական BBC-ն»։ Իսկ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am-ը BBC֊ի պասը վերցնում, մշակում ու դատավճիռ է տալիս. «BBC-ին բացահայտել է Մարտի 1-ի սպանությունների հեղինակին. դա եղել է Արցախից բերված ջոկատը»։
Politik.am-ը գրում է, թե նախաքննաության նյութերը BBC-ին է տրամադրել ՀԱԿ֊ի փաստաբան, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանի հրահանգով։ ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցից հայտնի էր դարձել, որ Վահե Գրիգորյանը այդ երկու ծառայությունների քարոզչությունն է անում իրավաբանի մասնագիտությամբ քողարկված։
Արդյոք նա՞ է հանձնել նյութերը։ Ակնհայտն այն է, որ BBC-ի հրապարակմամբ կապ է երևում բրիտանական և հակ-«Իմ քայլ»֊ական մոտեցումների մեջ։
BBC-ի սև քարոզչույթունը, ներծծվելով մամուլ, հասարակական կյանք, սոցցանցեր, հակաղարաբաղյան մի նոր ալիք բարձրացրեց Հայաստանում, որ առավել համոզիչ է դարձնում այն վարկածը, թե մի ժողովրդի տարբեր ռեգիոնների բնակիչների մեջ հակամարտություն սարքելը, հայաստանցի-ղարաբաղցի արհեստական առճակատումը հատուկ մշակված դավադրություն է։
Աղբյուրը՝ inknagir.org