Կասկածից վեր է, որ իրավական պետության կայացման գործընթացում բացառիկ դերակատարում է վերապահված արդարադությունն իրականացնող մարմիններին, այդ թվում և նախ և առաջ՝ դատարաններին, որոնց վերջնական վերդիկտն է դառնում մեզանում արդարադատության մարմնավորումն արձանագրող իրավական ակտը: Եվ քանի որ դատարանը դատավորն է դատական պրոցեսում, ապա իրավական պետության կայացումը գործնականում պայմանավորված է դատավորների, ընդհանրապես, և յուրաքանչյուր դատավորի, մասնավորապես, մասնագիտական և քաղաքացիական որակներով:
Հարկ է հստակ գիտակցել, որ դատավորի առաքելությունը ոչ թե հանրության մի հատվածի պահանջն ու սպասելիքները բավարարելու մեջ է, այլ իրավունքի գերակայության սկզբունքին հավատարիմ՝ օրենքի տառին և ոգուն անդավաճան նվիրվածության մեջ է:
Դատական իշխանության լեգիտիմության միակ չափանիշը՝ օրենքի պահանջների անշեղ իրականացումն ապահովելու կարողությունն է, անկախ նրանից, թե դա ում դուրն է գալիս կամ ում դուրը չի գալիս:
Բարդ և անհարթ է իրավական պետության կայացման ուղին, և այն սկսվում է դատավորի մասնագիտական սկզբունքայնության և անաչառության դրսևորմամբ պայմանավորված արդարադատության փոքրիկ հաղթանակներով:
Այս միտքը ես շարադրել էի սույն թվականի մայիսի 18-ին ֆեյսբուքյան իմ գրառման մեջ՝ կապված Արցախի գործող և նախկին Նախագահների միջնորդության հիման վրա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման հետ:
Ես համոզված էի (հիմա էլ համոզված եմ), որ դատավորի նման կեցվածքն է Հայոց Դատարանի անկախության իրական բնութագրիչը, որ դատավորի սկզբունքայնության և անաչառության Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի օրինակներով է հարթվում իրավական պետության կայացման դժվարին ճանապարհը:
Հուսադրողն այն է, որ նշված դատավորների օրինակը բացառիկ չէ: Բոլորովին վերջերս դատարանը անօրինական ճանաչեց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում անցկացված խուզարկությունը: Ավելին, Դավիթ Գրիգորյանին մասնագիտական աջակցություն են հայտնել արդարադատություն իրականացնող առանցքային ինստիտուտներից մեկի՝ փաստաբանական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ:
Համոզված եմ, որ մեր դատավորների շարքերում շատ են իրենց մասնագիտական գործունեությամբ Դատավորի վեհ կոչումը բարձր պահող դատավորները, ուղղակի, դատական համակարգի հանդեպ հանրային վստահության համատեքստում, վերը նշված դատավորների օրինակը առավել կարևորություն է ստանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրանք անմիջականորեն առնչվում են հանրային մեծ հնչեղություն ունեցող քրեական գործին:
Ուստի, անկախ ամեն ինչից, առանց սխալվելու հավանականության, կարող ենք փաստել, որ հայրենական արդարադատությունը այսօր կանգնած է իր կայացման մարտահրավերներին դիմագրավելու յուրօրինակ հրամայականի առջև:
Համոզված եմ, որ դատավորների մասնագիտական ընկերակցության լավագույն ներկայացուցիչների ջանքերի և Դատավորի կոչմանը նրանց նվիրվածության շնորհիվ մեզ կհաջողվի բռնել պատմության այս կարևորագույն քննությունը:
Հ.Գ. Անշուշտ վերը շարադրվածը որևէ կերպ չի բացառում դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Սակայն այդ բարեփոխումների նպատակը պետք է լինի ձևավորել այնպիսի համակարգ, որը կստեղծի արդարադատության մասնակիցների մասնագիտական և քաղաքացիական որակների բարձրացման, իշխանության մյուս թևերի ազդեցությունից զերծ, անշրջելի իրավական երաշխիքներ:
Իրավական պետության կայացման դժվարին ճանապարհին

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից