Կարծիք

08.08.2019 15:00


Նիկոլը հերթական անգամ իր նենգ, մեջքից խփող ոճի մեջ է

Նիկոլը հերթական անգամ իր նենգ, մեջքից խփող ոճի մեջ է

Նիկոլը գնում է Ղարաբաղ, մեծ-մեծ լոլոներ կարդում, թե բա ոչ մի թիզ հող, ղարաբաղցիների ցավը տանեմ, ոչ ոք մեզ չի կարող պառակտել, 2050-ին մենք աշխարհի թոփ 10 հետախուզությունն ենք ունենալու, իսկ 2 օր անց Բի-Բի-Սին ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա հղում տալով «սլիվ» է հրապարակում, որտեղ հայտարարում են, թե Օգանովսկին 2008 մարտի 1-ին ղարաբաղցիների ջոկատով ցուցարարների է գնդակահարել Երևանում։

Պիկանտ պահն այն է, որ իշխանամետ լրատվամիջոցները և քարոզիչները ոչ թե պահանջում են արտահոսքի աղբյուրը գտնել ու պատժել մեղավորին, այլ սկսում են թափով տարածել Բի-Բի-Սի-ի նյութը։

Նույն խանդավառությամբ են դա անում, որով դեռ 2 օր առաջ տարածում էին՝ «Էդ ո՞ր մի դավաճանն ա ասում, թե Նիկոլը ղարաբաղցիների հետ խնդիրներ ունի»։

Այսինքն Նիկոլը հերթական անգամ իր նենգ, մեջքից խփող ոճի մեջ է։ (Հիշե՛ք «Սպայկայի» պանրի գործարանի բացմանը ներկա լինելն ու 5 օրից ֆիրմայի սեփականատիրոջը ձերբակալելը)։

***

Բի-Բի-Սի-ի «հետաքննական» նյութն այն կարգի գռդոն է, ոնց որ Sut.am-ի էն սուտի բացահայտումներից լինի, որ ամպագոռգոռ վերնագրից մինչև հասնում ես նյութի վերջ, պարզվում է տակը բան չկա ընդհանրապես, բացի մատից ծծած մուտիլովկեքից։

Բայց խորացեք․ Սասունը ոչ միայն գրպանի բարձրախոս ունի ՍԴ-ում, այլ նաև գրպանի сливной бачок Բի-Բի-Սի-ում։

Հ․Գ․ Մի կարևոր պահ էլ․ ո՞ւմ տանձին է նյութի հեղինակի բազմամյա աշխատանքային փորձը հայտնի լրատվամիջոցներում, տարիների սովորածը արտասահմաններում, եթե վերջում Ռազմինֆոյում գրող 18 տարեկան ուսանողն իրեն փաթթած ունի լրագրողական հետաքննության որակով։

#հորքուրիԳանդիկներ
#գանդիկներՀորքուրի

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը