Արդեն մեկ տարի է, որ, կարծես, Հայաստանի ողջ իրավապահ համակարգը քաղաքականացվել է
Արդեն մեկ տարի է, որ, կարծես, Հայաստանի ողջ իրավապահ համակարգը քաղաքականացվել է և հիմնականում զբաղված է քաղաքական պատվերներով և իշխանությունների ուղղորդումներով՝ անմիջական կամ «իշմարներով»՝ իբր անմեղ ու ոչինչ չասող, սակայն առնվազն մտավոր պակասություն պետք է ունենաս, որ չհասկանաս:
Հայաստանում այդպիսի պաշտոնյա չկա, որ չկատարի Նիկոլ Փաշինյանի լայվերում, ելույթներում, խոհերում, նույնիսկ երազներում առկայծող «իշմարները»: Չկա ու չի լինի, որովհետև նույնիսկ սոցցանցերում գրառումների, մեկնաբանությունների և լայքերի համար են պատժում, էլ ուր մնաց հակառակվելը կամ չկատարելը…
Դրան համապատասխան էլ իրականացվեց՝ սկզբում թավշյա ու սելեկտիվ, ըստ պաշտոնների կարևորության և նշանակության, իսկ հետագայում համատարած կադրային զտումներ և տեղաշարժեր:
Նախկիններին մեղադրելով իրավապահ մարմիններին ուղղորդելու, վերահսկելու մեջ, ներկա վարչակազմը, կարծես, տոտալ ու հիմնարար փորձում է իրավապահ համակարգը «շուլալել» իր հագով:
Դատավորները փորձեցին մի փոքր անկախություն «խաղալ», այն էլ նրանց առաջ աշխատավայրի դռները փակվեցին, նրանց վրա գործեր բացվեցին, նրանց գլխին գիլյոտինի նման սորոսական վեթթինգի վտանգը կախվեց, անցյալը փորփրեցին ու սկսեցին պատժել:
Եվ ունեցանք գրեթե հլու-հնազանդ իրավապահ համակարգ, հանցագործությունների ու իրավախախտումների աննախադեպ աճ և ամենաթողության գինարբուք… որի պտուղները մենք հետո կքաղենք կամ արդեն քաղում ենք…
Վերջիվերջո ի՞նչ տարբերություն հաբռգած «Համմեր», «Գելենվագեն» քշողն է լկտիանո՞ւմ, թե՞ լկստված ու իրեն իշխանություն կարծող «Ժիգուլի» կամ «Օպել» քշողը…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից