Կարծիք

08.08.2019 12:13


Կամուրջները այրելու ժամանակը կամ պատվիրված հոդվածի պատմություն

Կամուրջները այրելու ժամանակը կամ պատվիրված հոդվածի պատմություն

Երեկ Բի-Բի-Սի հեռուստաալիքի կայքում տեղադրված մարտի մեկին վերաբերող հոդվածը իր մեջ իրականում պարունակում էր երկու իրարից կտրուկ տարբերվող ակնարկ։

Առաջինը, անշուշտ, Գեներալ Կարապետյանին վարկաբեկելու փորձն էր, որը շեշտադրելու համար խմբագրականը տեղադրել էր մեր գեներալի նկարը։ Պետք է նշեմ, որ նկար տեղադրելը կրում էր նաև ապակողմնորոշիչ բնույթ, այսինքն մարդկանց ուղղորդում էին տեքստի մեջ ման գալ Գեներալին վերաբերվող տեղեկությունները։
Բայց քչերը նկատեցին, որ մյուս կողմից այս նույն հոդվածը պարունակում էր հետևյալ շատ կարևոր թեզերը.

⁃ գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառ և առկա է բիրտ ճնշում դատարանների վրա.
⁃ գործի քաղաքական նշանակությունից ելնելով այն կարող է էական ազդեցություն ունենալ ապագա քաղաքական դաշտի ձևավորման վրա.
⁃ Փաշինյանը եղել է այդ դեպքերի ամնիջական մասնակից, և ժամանակին դատապարտվել է դրա համար, իսկ այժմ ՀՔԾ-ն անմիջապես ենթարկվում է վարչապետին...
⁃ հասարակության մեջ կա կարծիք, որ հենց ՆՓ-ի և ԼՏՊ-ի գործողությունների ծայրահեղականացման հետևանքը, ի վերջո, հանգեցրեց արյան ...
⁃ ակնհայտ են ընտրովի արդարադատության տարրերը, և մեծ հարցեր կան գործի թափանցիկության վերաբերյալ:

Կասեք սա հոդվածագրի անկողմնակալության արդյո՞ւնք է. չեմ կարծում, սա իրականության մեջ պատվիրված հոդվածի մեջ պարունակվող քաղաքական մեսիջ է մեր իշխանություններին։ Որոշ չափով կատարելով բաղձալի պատվերը՝ Բի-Բի-Սի-ն ակնհայտորեն ի ցույց է դնում իր ունեցած այլ տեղեկությունները՝ հասկացնելով մեր իշխանություններին, որ մյուս անգամ կարող է ամբողջ հոդվածը սևեռել հենց դատավարության քաղաքական մասի վրա։

Կհարցնեք, բա ինչո՞ւ է այդպես։ Ասեմ, մեր իշխանությունները, կարծես թե, ժամանակին ստանձնել են որոշ պարտավորություններ տարբեր գերտերությունների հանդեպ և համառորեն չեն կատարում դրանք։ Որպես ամենապարզ օրինակ կարելի է նշել Ստամբուլյան կոնվենցիան, ավելի բարդ օրինակներից է Արցախի հարցի լուծումը։

Այս հոդվածով իրականում Բի-Բի-Սի-ն հաստատում է, որ շատ մոտ է Եվրամիության՝ մեր իշխանությունների հետ քաղաքական կամուրջները այրելու պահը։ Սա, այսպես ասած, վերջին նախազգուշացումն է. «Եթե չես անում այն, ինչ խոստացել ես, ապա դու մեզ այլևս պետք չես։ Մենք շատ լավ գիտենք, թե իրականում ինչ է եղել մարտի մեկին, և հարկ եղած դեպքում կխոսենք բացառապես դրա մասին»։

Սա՛ է իրական պատկերը այս մեկ հոդվածի ետևում։

Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող վենդետտան իշխանությունների համար դարձել է իրենց իսկ ամենախոցելի կետը գերտերությունների հետ հարաբերություններում, և Հայաստանի հետ ցանկացած հարց լուծելու համար դեմ են տալու հենց այս դատական պրոցեսը։

Կրկին պետք է եզրահանգեմ հետևյալին. մի ամբողջ երկիր պատանդ է դարձել առանձին վերցված վրեժխնդրության դեպքի պատճառով։

68825286_10220523424018107_1171874697067888640_n

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը