Կարծիք

08.08.2019 11:51


Գեներալ-մայոր Օգանովսկու հետ խաղալը կրկին ու կրկին նշանակում է գետնով տալ արցախյան հաղթանակները

Գեներալ-մայոր Օգանովսկու հետ խաղալը կրկին ու կրկին նշանակում է գետնով տալ արցախյան հաղթանակները

Փաշինյանական թաթը, արևմտյան մութ ուժերի օգնությամբ և ինչ-որ տեղ նաև ՀՀ ներքին գործերին միջամտելու գնով, հասավ նաև Արցախի հերոս, հրամանատար Սամվել Կարապետյանին՝ գեներալ Օգանովսկուն: Բրիտանական հանրահայտ հեռուստաալիքներից մեկը՝ BBC-ն, չգիտես ինչու որոշեց անդրադառնալ 2008-ի մարտի 1-ի դեպքերին և ոչ ավել-ոչ պակաս՝ մեղավորներ մատնանշել՝ հայտարարելով, թե ցուցարարների վրա կրակելու հրամանը տվել է Օգանովսկին:

Այն, որ այս իշխանությունների համար մարտի 1-ի գործը բացահայտվելու փոխարեն դարձել է քաղաքական կեղտոտ խաղեր խաղալու հարթակ, դրանում այլևս ոչ մի բանական մարդ չի կասկածում: Այն, որ այդ գործը իրականում ջուր է, և իրավական տեսակետից լուրջ չէ՝ դա վաղուց գիտենք: Բայց որ թավշյա քայլարածները այնքան հեռուն կգնան, որ հերթական հերոս գեներալի վրա կուղղեն սլաքները, այն էլ օտար երկրի օտար լրատվամիջոցի շուրթերով, դա արդեն ցինիզմի գագաթնակետն է:

Ընդամենը երկու օր առաջ վարչապետ Փաշինյանը կոկորդը պատռելով սեր էր խոստովանում արցախցիներին, իսկ հիմա արդեն հերթական այլանդակությունն է տեղի ունենում Արցախի փառապանծ զավակներից մեկի նկատմամբ:

Չիմացողների կամ թերահավատների համար ընդգծենք, որ արցախյան պատերազմի ժամանակ Ս.Կարապետյանի հրամանատարությամբ գործող գունդն ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել և առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Նրա անվան հետ խաղալը կրկին ու կրկին նշանակում է գետնով տալ արցախյան հաղթանակները:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը