Լրահոս

19.04.2010 11:06


ԼՂՀ նախագահը խոստացել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կանցկացվեն

ԼՂՀ նախագահը խոստացել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կանցկացվեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետության կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են հանրապետության համար, և իշխանության բոլոր թևերը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անեն ամեն ինչ՝ ապահովելու ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը և պատշաճ ընթացքը, յուրաքանչյուր կուսակցության և անկուսակցական թեկնածուի համար ստեղծելով հավասար ու արդար մրցակցության պայմաններ:

Բակո Սահակյանն ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և պատգամավորության թեկնածուներին կոչ է արել ընտրարշավը վարել քաղաքակիրթ ձևով, կառուցողական մթնոլորտում, օրենսդրության և բարոյական նորմերին համապատասխան:

Նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կապահովեն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը։

Այս խորագրի վերջին նյութերը