Կարծիք

08.08.2019 09:42


Այս կամ այն քաղաքական իշխանությունը տապալելու համար սկզբից պետք է պատրաստել հասարակական կարծիքը

Այս կամ այն քաղաքական իշխանությունը տապալելու համար սկզբից պետք է պատրաստել հասարակական կարծիքը

Իմ սիրելի հեղափոխական Մաո Ցզե Դունից մի քանի կարևոր ցիտատներ: Կարծում եմ դրանք օգտակար կլինեն Հայաստանի ներկայումս իշխող քաղաքական գործիչների համար

---
Եթե ուզում ես «դուրս գնալ», «դուրս գնա», եթե ուզում ես «օդ բաց թողնել», բաց թող, դրանից հետո քեզ թեթև կզգաս:
--
Որքան վատ, այնքան լավ:
--
Ամենաքաղաքակրթված մարդիկ վատ կրթվածներն են:
--
Եթե քո ցախավելը կարճ է, մի փորձիր հեռու տարածություններն ավլել:
--
Այս կամ այն քաղաքական իշխանությունը տապալելու համար սկզբից պետք է պատրաստել հասարակական կարծիքը, աշխատել գաղափարախոսության ոլորտում: Այդպես են գործում հեղափոխականները, այդպես են գործում նաև հակահեղափոխականները:
--
Որքանով փորը դատարկ է, այնքանով երգը` զրնգուն:
--
Եթե կարծում եք, որ կարող եք, ապա կկարողանաք, եթե կարծում եք, որ չեք կարող, դուք ճիշտ եք:
--
Քաղաքական իշխանությունը ծնվում է հրացանի փողից:
--
Ամեն սերունդ պետք է իր պատերազմը ունենա:
--
Ստորին խավն ամենախելոքն է, ազնվականներն ամենահիմարներն են:
--
Մտավորականությունը հասարակության ամենաանկիրթ խավն է:
--
Եթե մենք գրոհենք այն ժամանակ, երբ զանգվածները դեռ չեն արթնացել, դա կլինի արկածախնդրություն: Եթե բռնի ուժով զանգվածին ստիպենք անել այն, ինչը չի ուզում, դա կհանգեցնի պարտության: Եթե մենք տեղում դոփենք այն ժամանակ, երբ զանգվածը պահանջում է առաջ շարժվել, կա կլինի օպորտունիզմ։
--
Ցանկացած հին իշխանություն երբեք, անգամ ճգնաժամային պահերին չի «ընկնի», եթե իրեն վայր չգցեն:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը