Կարծիք

08.08.2019 09:11


BBC-ի հակաղարաբաղյան պրոպագանդան՝ որպես բրիտանական քաղաքականության մաս

BBC-ի հակաղարաբաղյան պրոպագանդան՝ որպես բրիտանական քաղաքականության մաս

BBC-ին «Ո՞վ գնդակահարեց ցուցարաներին Երևանում 2008-ին. հետաքննությունը ցույց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նյութ է հրապարակել, թե իբր «ցուցարաների գնդակահարումը կազմակերպել է» Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)։ Ընդ որում, այս պնդումը երեք անգամ է արվում։

Լրագրողական բարեխղճությունը առնվազն պահանջում էր մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքները պատմել, որից կերևար, որ սպանվածներից երկուսը ոստիկան են եղել, որոնցից մեկը զոհվել է ցուցարների կողմից նետված նռնակից, մյուսը ցուցարների կողմից արձակված կրակոցից, որ ցուցարներից երեքը սպանվել են ցույց ցրող ոստիկանական հատուկ միջոց Չերեմուխայից։

Սակայն երբ խոսքը վերաբերում է Մեծ Բիրտանիայի արտաքին քաղաքականությանը, բարեխղճության դասեր տվող BBC-ին կեղծ լուրերի գրոհ է սկսում։

Թե ինչպես է BBC-ին կեղծում իրականույթունը, կարող եք իմանալ հետաքննող լրագրող Ջոն Պիլջերի(John Pilger) ֆիլմերից և հոդվածներից (օրինակ, նայեք «Պատերազմ, որ դուք չեք տեսել» (The War You Don't See) ֆիլմը, ուր նաև BBC-ի նախկին թղթակիցն է խոսում, թե ինչպես էին «լուրերով» մանիպուլացնում հասարակությունը։

BBC-ի այս վերջին թողարկումն էլ արտահայտում է Մեծ Բրիտանիայի շահերը, որ Ադրբեջանի իշխանությունների թիկուքն է և պաշտպանում է Ղարաբաղյան կարգավորման ադրեբեջանական դիրքորոշումը, և այս կոնտեքստում էլ BBC-ին վարկաբեկում է Արցախը։

Բրիտանականան ադրաբեջանամետ քաղաքականության մի քանի օրինակ.

Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար բրիտանացի Թերի Դևիսը, որը սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, 2007-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները ծաղրական տոնով համեմատել էր Եվրոպայում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման դեպքերի հետ:

Իսկ Ադրբեջանում 2008-ին անցկացված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն նույն անձը կարող է անընդհատ վերընտրվել նախագահ, մեկ այլ բրիտանացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց` հայտարարելով, թե դա ադրբեջանական ժողովրդի ընտրությունն է. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:

Դեռ 2008-ին Բրիթիշ Փեթրոլիումը՝ (BP)֊ն, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 11 բաժնետերերի շարքում ուներ 30,1 տոկոս մասնաբաժին: Բացի այդ, BP-ն ունի 34,1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթավայրային կոմպլեքսից, 25,5 տոկոս` Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նավթամուղից և ևս 15 տոկոս` Ալով-Ալբորզ նավթավայրից:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, անմիջապես բացելով մարտի 1-ը, փորձեց տանել այն ուղղությամբ, որի մասին խոսում է BBC-ին՝ զոհերը կապել Արցախի հետ ու նաև մարտի 1-ի գործը տեղավորեցնել նախապես մշակված սցենարի մեջ, բայց նախաքննությունը չի կարողանում սուտ հայտարարությունների տակից դուրս գալ, ուր մնաց այդ մասշտաբի կեղծիք աներ։ Սակայն նախաքննության «ձախողումը» փորձում է հաջողացնել BBC-ին։

Այսպիսով, ավելի է հաստատվում այն վարկածը, որ հայաստանցի-ղարաբաղցի արհեստական տարանջատումը դրսի հատուկ ծառայություններն են իրականացնում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը