Կարծիք

08.08.2019 08:51


Լարումը կարող է ավելի ցայտուն դառնալ, երբ լրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին

Լարումը կարող է ավելի ցայտուն դառնալ, երբ լրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին

Դեռ հուլիսին եմ գրել, որ այս ամենը կարող է տանել մեզ շատ ավելի վատ տեղ։ Այո՛, միշտ հիշեք՝ վատից վատ կա։

Վարչապետի Արցախյան ելույթից հետո բոլորս ականատես եղանք, թե ինչպես են առաջին նախագահի ամենամտերիմները քարկոծում Փաշինյանին։ Բավականին զարմանալի էր դա տեսնել՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ ներկայիս իշխանական թիմի մի մեծ մասը հենց ՀԱԿ-ի համակիրներն են։

Լարումը կարող է ավելի ցայտուն դառնալ, երբ լրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին՝ այսինքն այդ պահից սկսած հենց իր իսկ պառլամենտական մեծամասնությունը կարող է բարձրացնել անվստահության հարցը և արդյունքում վարչապետ նշանակել առաջին նախագահի թեկնածուին։

Այդ ժամանակ նոր ամբողջական ավարտի կհասցվի տարիների ընթացքում մշակված ռևանշի սցենարը։

68329459_10220517879399495_7959227814337576960_n

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը