Ցանկացած մեկը, ով քչից-շատից ճանաչում է երկրիս թիվ 1 դեմագոգին, հասկանում է` Փաշինյանի «դուխով» հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», գրոշի արժեք չունի։
Առավել եւս, երբ դրանից անմիջապես հետո հայտարարում է` մի՛ կասկածեք թավշյա կառավարությանը «հնարավոր դավադրության մեջ» (փաստորեն դավադրությունը լա՛վ էլ «հնարավոր» է), որովհետեւ հակամարտության որեւէ լուծում կարող է ընդունելի լինել միայն «Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։
Ինչի՞ն պիտի հավանություն տա կամ ենթադրաբար`«հավանություն չտա» ժողովուրդը Հայաստանում եւ Արցախում. «միացում»-ին, որով կամ որից սկսվել է Ղարաբաղյան շարժո՞ւմը։ Աշխարհում քանի՞ հայ կարող եք գտնել (ՔՊ-ում բուն դրած «յան» վերջածանցով անհայտ սեռի եւ անհայտ ազգության ներկայացուցիչներն ու դրանց մտերիմ-մտերմուհիները հաշիվ չեն), որ դեմ արտահայտվեն այդ հանգուցալուծմանը։
Այլ բան է, թե որքանով է դա տեղավորվում Նիկոլի «սկզբունքային» դիրքորոշման մեջ, որի մասին միակողմանի կարգով քանիցս բարձրաձայնել է` որ հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար։
Համենայն դեպս, Ադրբեջանում լուրջ են ընդունել վերոհիշյալ «դուխով» հայտարարությունը, եւ ԱԳՆ-ի մակարդակով հակադարձել են Նիկոլի ստեփանակերտյան կռուտիտին։ Մեր արտգործնախարարությունն էլ իբր` փորձել է սվաղել մեծն մանիպուլյատորի դիվանագիտական «կիքսը»։
Բայց ստացվել է, ինչպես միշտ` ԱԳՆ-ն իր պատասխան հայտարարությամբ ոչ թե սպառիչ պարզաբանում է տալիս ոչ միայն Ադրբեջանում` նաեւ հայաստանյան վերլուծական, քաղաքագիտական շրջանակներում առաջ եկած հարցերին, այլեւ նոր հարցականներ է առաջացնում։
Օրինակ` ի՞նչ ասել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության եւ պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջեւ քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ եւ զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը»։
Կամ` «Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը եւ բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման եւ բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը»։
«Քաղաքավարության եւ պարկեշտության կանոնները» (կարող ենք ենթադրել, որ կողմերը դրանք համաձայնեցրել են կողմնակի աչքից հեռու` Դուշանբեի վերելակում եւ հաջորդիվ տեղի ունեցած «կոնֆիդենցիալ» հանդիպումների ընթացքում) թելադրում են, որ ներքին օգտագործման համար կարելի է մի՛ բան ասել, բանակցությունների ժամանակ` բոլորովին այլ բան ասել ու անե՞լ։ Այսինքն` ներսում միավորներ հավաքել, իշխանական հիերարխիայում դիրքերն ամրապնդելու խաթեր «դուխով» հայտարարություններ անել, մոլորեցնել սեփական հանրությանը, հետո վիրավորված տեսք ընդունել, զարմանալ եւ տարակուսել, թե ինչո՞ւ հակառակ կողմը հավատարիմ չէ «ջենթլմենական» պայմանավորվածություններին եւ ըմբռնումով չի մոտենում ներքին լսարանին դուր գալու համար նախատեսված ամբոխահաճո դրսեւորումների՞ն։
Պաշտոնական Երեւանը, ի դեպ, հենց այդպես էլ վարվում է` բերանը ջուր առածհամեստորեն լռում է, երբ Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ են հնչում հարցը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու, Ադրբեջանի «պապենական հողերը» ռազմական ճանապարհով հետ բերելու մասին։ Չեն արձագանքում` անգամ այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի դիմահար կրակոցներից հայ զինծառայողներ են զոհվում, եւ նույնը թերեւս ակնկալում են ադրբեջանցի «կիրթ» գործընկերներից։
Սա՛ է թավշյա կառավարության պատկերացումը դիվանագիտական էթիկայի, արդյունավետ բանակցությունների մասին։
Ա՛յս դիրքերից են բանակցում, եւ այսպե՛ս են պատրաստվում պաշտպանել «հայ ժողովրդի իղձերը եւ ցանկությունները», որոնց մասին Փաշինյանը մեծ-մեծ «բրթում» էր ստեփանակերտյան «պատմական» ելույթում։
Կատվի վազքը մինչև մարագն է
Ցանկացած մեկը, ով քչից-շատից ճանաչում է երկրիս թիվ 1 դեմագոգին, հասկանում է` Փաշինյանի «դուխով» հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», գրոշի արժեք չունի։
Առավել եւս, երբ դրանից անմիջապես հետո հայտարարում է` մի՛ կասկածեք թավշյա կառավարությանը «հնարավոր դավադրության մեջ» (փաստորեն դավադրությունը լա՛վ էլ «հնարավոր» է), որովհետեւ հակամարտության որեւէ լուծում կարող է ընդունելի լինել միայն «Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։
Ինչի՞ն պիտի հավանություն տա կամ ենթադրաբար`«հավանություն չտա» ժողովուրդը Հայաստանում եւ Արցախում. «միացում»-ին, որով կամ որից սկսվել է Ղարաբաղյան շարժո՞ւմը։ Աշխարհում քանի՞ հայ կարող եք գտնել (ՔՊ-ում բուն դրած «յան» վերջածանցով անհայտ սեռի եւ անհայտ ազգության ներկայացուցիչներն ու դրանց մտերիմ-մտերմուհիները հաշիվ չեն), որ դեմ արտահայտվեն այդ հանգուցալուծմանը։
Այլ բան է, թե որքանով է դա տեղավորվում Նիկոլի «սկզբունքային» դիրքորոշման մեջ, որի մասին միակողմանի կարգով քանիցս բարձրաձայնել է` որ հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար։
Համենայն դեպս, Ադրբեջանում լուրջ են ընդունել վերոհիշյալ «դուխով» հայտարարությունը, եւ ԱԳՆ-ի մակարդակով հակադարձել են Նիկոլի ստեփանակերտյան կռուտիտին։ Մեր արտգործնախարարությունն էլ իբր` փորձել է սվաղել մեծն մանիպուլյատորի դիվանագիտական «կիքսը»։
Բայց ստացվել է, ինչպես միշտ` ԱԳՆ-ն իր պատասխան հայտարարությամբ ոչ թե սպառիչ պարզաբանում է տալիս ոչ միայն Ադրբեջանում` նաեւ հայաստանյան վերլուծական, քաղաքագիտական շրջանակներում առաջ եկած հարցերին, այլեւ նոր հարցականներ է առաջացնում։
Օրինակ` ի՞նչ ասել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության եւ պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջեւ քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ եւ զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը»։
Կամ` «Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը եւ բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման եւ բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը»։
«Քաղաքավարության եւ պարկեշտության կանոնները» (կարող ենք ենթադրել, որ կողմերը դրանք համաձայնեցրել են կողմնակի աչքից հեռու` Դուշանբեի վերելակում եւ հաջորդիվ տեղի ունեցած «կոնֆիդենցիալ» հանդիպումների ընթացքում) թելադրում են, որ ներքին օգտագործման համար կարելի է մի՛ բան ասել, բանակցությունների ժամանակ` բոլորովին այլ բան ասել ու անե՞լ։ Այսինքն` ներսում միավորներ հավաքել, իշխանական հիերարխիայում դիրքերն ամրապնդելու խաթեր «դուխով» հայտարարություններ անել, մոլորեցնել սեփական հանրությանը, հետո վիրավորված տեսք ընդունել, զարմանալ եւ տարակուսել, թե ինչո՞ւ հակառակ կողմը հավատարիմ չէ «ջենթլմենական» պայմանավորվածություններին եւ ըմբռնումով չի մոտենում ներքին լսարանին դուր գալու համար նախատեսված ամբոխահաճո դրսեւորումների՞ն։
Պաշտոնական Երեւանը, ի դեպ, հենց այդպես էլ վարվում է` բերանը ջուր առած համեստորեն լռում է, երբ Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ են հնչում հարցը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու, Ադրբեջանի «պապենական հողերը» ռազմական ճանապարհով հետ բերելու մասին։ Չեն արձագանքում` անգամ այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի դիմահար կրակոցներից հայ զինծառայողներ են զոհվում, եւ նույնը թերեւս ակնկալում են ադրբեջանցի «կիրթ» գործընկերներից։

Լիլիթ Պողոսյան