Կարծիք

07.08.2019 21:03


Հարգելի Սե՛րժ, մենք Ձեր համար շատ հարմար բնակարան ենք գտել Արաբկիրում՝ Մասիսի տեսարանով

Հարգելի Սե՛րժ, մենք Ձեր համար շատ հարմար բնակարան ենք գտել Արաբկիրում՝ Մասիսի տեսարանով

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Հայաստանում Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից հետո տնտեսությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ, ինչպես ժողովրդի վարչապետն է հայտարարել՝ անշարժ գույքի շուկայում լրջագույն աշխուժացում կա:

Քանի որ տնտեսական հեղափոխությունն ամենաակտիվ փուլում է, և լավ իմաստով վտանգ կա, որ անշարժ գույքի գները կարող են թռիչքաձև աճ արձանագրել, մենք՝ Ձեր հեղափոխական վաստակը չմոռացող և չուրացող մի խումբ հայաստանցինե՛րս, մտահոգված ենք Ձեր ֆինանսներով: Քանի որ Դուք ժողովրդի վարչապետին խոստացել եք բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ հավատալ, որ Դուք խոստումը դրժող մարդ եք, մենք Ձեր համար շատ հարմար բնակարան ենք գտել՝ 130.000 ԱՄՆ դոլար արժեքով:

Ձեր համաձայնությունը ստանալուց անմիջապես հետո կսկսենք բանակցությունները, և հաշվի առնելով Նոր Հայաստան կերտած հեղափոխականի Ձեր կարգավիճակը՝ ամենայն հավանականությամբ 5.000-10.000 դոլարի սահմաններում զեղչ կստանանք:

Կարծում ենք, շահավետ տարբերակ է, և Դուք չպետք է հապաղեք, քանզի գները շատ արագ բարձրանում են: Ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը հիմա իրականացնելու դեպքում Դուք որոշակի գումար կխնայեք և այն կարող եք ուղղել Թեղուտի բնապահպանական խնդիրների լուծմանը: Ի դեպ, բնակարանը Երևանի շատ հարմար վայրում է՝ Արաբկիր համայնքում, բնականաբար՝ Մասիսի տեսարանով:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը